Չորեքշաբթի, 15.05.2024, 08:24
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Մայիս 2024  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » Մշակույթ
ՀՀ վարչապետն ու նախարարները «InRock» ակումբում
Հուլիսի 21-ին Կասկադի հարեւանությամբ` Իսահակյան 38 հասցեում, բացվել է "InRock” կոչվող ակումբ: Մանուշակագույն պատերով այս հաստատությունում ամեն ինչ ռոքով է ոգեշնչված: Գույնը պայմանավորված է լեգենդար "Deep Purple’’ խմբի անվամբ, ակումբի անունը եւս "փարփլական” պատմություն ունի:

Категория: Մշակույթ | Просмотров: 271 | Добавил: Lilit | Дата: 24.07.2012

Մահացել է Գալյա Նովենցը

Մահացել է Ժողովրդական արտիստուհի, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գալյա Նովենցը: Նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատացել էր:

Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը,- այսպես էին բնորոշում բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր և ամենատաղանդավոր վարպետներից մեկին՝ Գալյա Նովենցին: Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` ''Բարև, ես եմ'', ''Հեղնար աղբյուր'', ''Մենք ենք, մեր սարերը'', ''Նահապետ'', ''Գիքորը'', ''Հին օրերի տանգոն'', ''Կարոտ'', ''Որտեղ էիր, մարդ Աստծո'' և այլն: ''Մեր մանկության տանգոն'' ֆիլմը Գալյա Նովենցի ''աստեղային ժամը'' եղավ, առիթ տվեց համաշխարհային կինոյի շատ մեծությունների հիանալ նրանով:

''Ցավալիորեն լսեցի Գալյա Նովենցի մահվան լուր ... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 237 | Добавил: Lilit | Дата: 23.07.2012


Շուտով տեղի է ունենալու Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր, երգչուհի Լուսինայի հարսանիքը: Մեր տեղեկություններով` երգչուհու ընտրյալն աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում: Լուսինայի հարսանիքի քավորը կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը, իսկ քավորկինը, բնականաբար, երգչուհի Սիրուշոն: Ըստ Անդրանիկ Մանուկյանի` «Այո՛, ամուսնանում է, բայց դրանում ի՞նչ արտառոց բան եք տեսնում, ախր դա ի՞նչ գրելու բան է, որ ուզում եք գրել: Հա ի՞նչ անենք, թե ով է նրանց քավորն ու քավորկինը, հիմա աղջիկը չպե՞տք է ամուսնանա, իրենք ընկերներ են, իրենց քավոր են ընտրել»,-ասել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը:
Категория: Մշակույթ | Просмотров: 253 | Добавил: Lilit | Дата: 17.07.2012


Երեւանի պատմահնագիտական թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի նպատակներից մեկը ուրարտական խոհանոցի կառուցումն է: Նշենք, որ խոհանոցը կառուցվելու է «Էրեբունի» թանգարանից 300 մետր հեռավորության վրա` դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին:

Չգիտես ինչու, Հայաստանում լայն տարածում է գտել պատմամշակութային արժեքներ ներկայացնող շինությունները քանդելը, պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների մոտ խոհանոց, ռեստորան, մի խոսքով` ուտել-խմելու վայրեր կառուցելը: Ցայտուն օրինակներից մեկը Ծաղկաձորում` Կեչառիս վանքային համալիրի մոտ ռեստորանի կառուցումն է:

Իմ այս դիտարկմանը Գագիկ Գյուրջյանը պատասխանեց, որ ինքն էլ է դեմ Կեչառիսի վանքային համալիրում ռեստոր ... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 262 | Добавил: Lilit | Дата: 15.07.2012



Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում տասնյակ կինոգործիչների և հարյուրավոր հրավիրյալների ներկայությամբ մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որի ընթացքում «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնվեց իսպանացի անվանի ռեժիսոր Վիկտոր Էրիսեին: Նա այս տարվա փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է: 

«Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվեց նաև վրացական կինոյի վարպետ Էլդար Շենգելայային: Փառատոնի բարեկամ կինոռեժիսոր Ռոման Բալայանը նկատեց, որ եթե ժամանակին չլիներ Շենգելայան, ապա Փարաջանովին թույլ չէին տա աշխատել Թբիլիսիում:

«Փարաջանովյան թալեր» մրցանակը պատրաստվում է այն շշի մետաղյա կափարիչի նմուշով, որի վրա Փարաջանովը եղունգով փորագրել է բանտում եղած ժամանակ: Այս պարգևը շնորհվում է կինոյում ունե ... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 254 | Добавил: Lilit | Дата: 09.07.2012


Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք:


Ըստ Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ «Հայաստանի օրվա» շրջանակներում ցուցադրվել է իտալացի լրագրող Պիերո Մարացոյի «Արարատի զավակներ» վավերագրական կինոնկարը, տեղի ե ... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 202 | Добавил: Lilit | Дата: 08.07.2012



Սփյուռքահայ երիտասարդաների Հայաստան ճանաչողական այցելությունները «Արի տուն» ծրագրի շրջանակներում շարունակվում է և այսօր տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած ծրագրի 3-րդ փուլի բացումը:

Այս անգամ Հայաստան էր ժամանել 110 սփյուռքահայ երիտասարդներ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Աբխազիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Հորդանանից, Ռումինիայից և Կանադայից, ովքեր հայրենիքում կմնան շուրջ 15 օր:

Բացմանը մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով բարի գալուստ մաղթելով երեխաներին, նախ շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներից, ովքեր վստահել և հայրենիք են ուղարկել իրենց երեխաներին:

Նախարարը տեղեկացրեց, որ ե ... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 224 | Добавил: Lilit | Дата: 02.07.2012


Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ավստրիայի նախագահ Հանց Ֆիշերը այսօր իր տիկնոջ հետ այցելեց Գառնու տաճար: Հայկական հեթանոսական տաճարի հետ ծանոթանալուց հետո նա ուղևորվեց Գեղարդ: Ավստրիայի պատվիրակությունը եղավ Գեղարդի համալիրում, որտեղ շրջայց կատարեց Պռոշյանների սուրբ Աստվածածին եկեղեցում:


Լրագրողների հետ զրույցում Ավստրիայի նախագահը նշեց, որ հասցրել է լինել մի քանի տեսարժան վայրերում, բայց ամենից շատ իրեն գրավել է Գեղարդի համալիրը և վիմափ ... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 210 | Добавил: Lilit | Дата: 27.06.2012

Կայացավ «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» ֆիլմի պրեմիերան

Այսօր «Չենք լռելու»-ն հանրությանն է ներկայացրել «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» վավերագրական ֆիլմը` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆիլմը նկարահանել են «Չենք լռելու»-ի երիտասարդները` Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում: Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել Անիի հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների, առաջին հերթին` ՅՈՒՆԵՍԿՈ-ի, քար լռության պայմաններում:

Նախաձեռնության անդամները նախօրեին ֆիլմի հետ միասին գրություն են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՈ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման հարցում:

... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 193 | Добавил: Lilit | Дата: 24.06.2012



Ատոմ Էգոյանը վերջապես գտել է իր նոր ֆիլմի գլխավոր դերակատարին, հայտնում է Variety հանդեսը` անդրադառնալով «Սատանայի հանգույց» աշխատանքին, որ ձեռնարկել է Էգոյանը:

Ռեժիսորն իր հերոսին ընտրել է երկրով մեկ անցկացված քասթինգների արդյունքում և նրա ընտրությունը կանգ է առել Նեբրասկայի Ուեսլեյան համալսարանի դերասանական ֆակուլտետի ուսանող Ջեյմս Համրիկի թեկնածության վրա: Վերջինս այս մրցակցության մեջ հաղթել է տասնյակ հոլիվուդյան դերասանների:

Հոլիվուդի աստղերից Էգոյանն այս անգամ աշխատելու է օսկարակիր դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի, օսկարակիր դերասան Քոլին Ֆիրթի (նրա հետ Էգոյանն արդեն աշխատել է) և ամերիկյան մի շարք հայտնի ֆիլմերում հանդես եկած Ալեսանդրո Նիվոլայի հետ:

«Աատանայի հանգույցը» քրեական դրամա է՝ լրագրող Մարա Լև ... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 232 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012

1 2 3 ... 8 9 »