Հինգշաբթի, 16.05.2024, 01:59
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Մայիս 2024  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » Քաղաքականություն

Աուտոտրենինգ: Ի՞նչ է այն նշանակում, փորձեմ ձեզ ներկայացնել այդ բառի նշանակությունը: Այն նշանակում է …Հունարեն αὐτός  Ինքնա և,-  γένος  ծագում:    նշանակում է՝ հոգեբանական թերապևտիկ մեթոդ, ուղղված վերագանգնելու մարդու օրգանիզմի Հոմեոստատիկ մեխանիզմի դինամիկ հավասարակշռությունը, որը խախտվել է դիսթրեսի արդյունքում:

Այո, երևի սա մեզ ոչինչ չասաց, սակայն ասեմ այլ կերպ, դա յոգայի հիմքում ընկած մեթոդ է, որը ինքնատիրապետման միջոցով օգնում է մարդուն մկանային ռելակսացիայի հասնել: Այլ խոսքով՝ ինքնաներշնչում:  Կամ ավելի մատչելի ասեմ՝ դա այն է ինչ ՀՀԿ-ն անում է ժողովրդի հետ:

... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 324 | Добавил: Lilit | Дата: 17.08.2012


Հարազատ Արշալույս գյուղում, իսկ վերջերս էլ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում տեղի ունեցած գյուղապետի ընտրություններում Մանվել Գրիգորյանի պաշտպանած թեկնածուների պարտությունը նրան ստիպել է զգուշավոր դառնալ: Հենց այդ պատճառով նա խուսափում է միջամտել Մեծամորի քաղաքապետի ընտրություններին, որտեղ առաջադրվել է հարազատ եղբայրը` Աշոտ Գրիգորյանը: Վերջինիս միակ ներդրումը Մեծամորում կառուցած եկեղեցին է, բայց դա դժվար թե օգնի գեներալի եղբորը, ով այդ եկեղեցին կառուցել է ավելի շուտ իր մեղքերը քավելու համար: Ավելորդ չէ հիշել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ Աշոտ Գրիգորյաևը Մեծամորի էլեկտրացանցի տնօրենն էր, նրա ղեկավարած հաստատությունում 500 մլն դրամի չարաշահումներ հայտաբերվեցին, և նրան ստիպեցին վերականգնել հասցված վնասը: Էլցանցի տն ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 202 | Добавил: Lilit | Дата: 16.08.2012

2011թ. օգոստոսի 9-ից անցավ 1 տարի: Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»՝ գրում եմ մեկուսարանից.

Փորձեմ հետադարձ հայացքով գնահատականները տալ հակափաստարկները չունեցող հանրահայտ միջադեպին և մինչ օրս շարունակվող զարգացումներին: Զարմանալի զուգադիպությամբ՝ մի կողմում ՀԱԿ-ի երիտասարդներս ենք, մյուս կողմում՝ չընտրված իշխանության ներկայացուցիչները: ՀԱԿ-ի երիտասարդներս աննախադեպ բռնություններով բերման ենթարկվեցինք ոստիկանական բաժանմունք: Այնտեղ զրկվեցինք փաստաբան ունենալու իրավունքից: Ժամեր անց փաստաբանները մի կերպ կարողացան ներս գալ: Տեղի ունեցավ ամենասարսափելին՝ փաստաբանները նույնպես ենթարկվեցին բռնությունների:
Այո՛: Պետք է միջադեպին տրվեր քրեաիրավական գնահատական: Անկասկած պիտի հարուցվեր քրեական գործ: ՀԱԿ երիտասարդներս և մեր փաստաբանները քրգործով պետք է անցնեինք՝ որպես տուժողներ: Բայց, ինչպես միշտ, գործի դրվեց ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 235 | Добавил: Lilit | Дата: 13.08.2012


Категория: Քաղաքականություն | Просмотров: 356 | Добавил: Lilit | Дата: 12.08.2012

Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը, մեծ հաշվով, հանրային որևէ շերտի աջակցություն չունի, եթե, իհարկե, չհաշվենք ընտրակաշառք վերցնողին կամ շրջիկ խմբի անդամներին։

Ս. Սարգսյանի կառավարումից դժգոհ են բիզնեսի բոլոր շերտերը, այսինքն՝ բուրժուազիան։ Բիզնեսի շերտերից յուրաքանչյուրն իր պատճառն ունի։ Տիգրան Սարգսյանի «բարեշրջումները» տվեցին իրենց արդյունքները. բիզնես մթնոլորտը վատացավ, արտագաղթի հետևանքով սպառման ծավալները նվազեցին, կապիտալը, պատկերավոր ասած, չվեց տաք երկրներ և այլն։ Այսքանից հետո բնական է, որ գործարար խավը, չնչին բացառո ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 257 | Добавил: Lilit | Дата: 12.08.2012



ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՏԻՄ ընտրություններում իրենք առաջ են քաշել այնպիսի մարդկանց թեկնածություններ, որոնք վստահահելի են ժողովրդի համար: Իսկ այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն ունի հնարավորություն պայքարելու ընտրակեղծիքների դեմ.«Պատրաստված վստահված անձինք ենք ունենալու: Հանձնաժողովներում նաև փորձ ունեցող մարդկանց ենք ներգրավելու և փորձելու ենք հասարակական կառույցներին հորդորել, որ հնարավորինս մեծ մասնակցություն ունենան որպես դիտորդներ և թույլ չտան, որ զերծարարություններ տեղի ունենան»,- արձագանքեց Վահե Էնֆիաջյանը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 208 | Добавил: Lilit | Дата: 11.08.2012



Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է "Հանրապետական կուսակցություն" խմբակցության նիստում միաձայն կողմ քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին։

Քաղաքապետը ներկայացրել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի ավագանու անդամի լիազորությունները վայր դրած Դերենիկ Դումանյանի մանդատը փոխանցվել է ավագանու թեկնածության ցուցակում հաջորդ համարն զբաղեցնող Մանասե Թադևոսյանին:

Շնորհավորելով խմբակցության նոր ղեկավարին և ավագանու նոր անդամին` Տարոն Մարգարյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ մասնակցություն և նոր նախաձեռնութունների ցուցաբերում՝ ի շահ Երևանի և երևանցիների:

... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 213 | Добавил: Lilit | Дата: 11.08.2012



Օրերս Արարատ Զուրաբյանն ու իր յոթ ընկերները հայտարարությամբ դուրս են եկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, որի նախագահը Խաչատուր Քոքոբելյանն է: Փաստորեն ընկերությունը մեզանում քաղաքական կատեգորիա չէ: Ավելի շուտ՝ քաղաքականությունն ընկերություն չի հանդուրժում՝ տասնամյակների ընկերությունը կարող է քանդվել քաղաքական պատճառներով: Իսկ Զուրաբյան-Քոքոբելյան ընկերությունը դեռ անցած դարից է գալիս, և թվում էր՝ անսասան է ու հավերժ: Հին ընկերները ոչ միայն այլևս նույն կուսակցության անդամներ չեն, այլև միմյանց հետ չեն էլ շփվում:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 198 | Добавил: Lilit | Дата: 11.08.2012


Երեկ բոլոր թեկնածուների համար վերջին օրն էր՝ իրենց թեկնածությունները առաջիկա ՏԻՄ մարմինների ընտրություններին գրանցելու համար։ Անակնկալներ չեն գրանցվել, բայց ուշագրավ նորություններ այնուամենակնիվ կա։ Անդրադառնամ երեք քաղաքների ընտրությունների վերաբերյալ վերջին տեղեկություններին.

Գյումրիում Վարդան Ղուկասյանը այդպես էլ չառաջադրեց իր թեկնածությունը, ինչը նշանակում է, որ Գյումրին վերջապես նոր քաղաքապետ է ունենալու։

Վանաձորի քաղաքապետի ըն ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 236 | Добавил: Lilit | Дата: 11.08.2012


Ս. թ. օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են թուրքական կողմի ֆինանսավորմամբ կատարված վերանորոգումից հետո Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնապես վերաբացել 9-րդ դարում կառուցված Ախալցխայի բերդը` այն ներկայացնելով որպես թուրքական: Վերանորոգման գլխավոր «զարդն» է լինելու բերդի տարածքում 18-րդ դարում կառուցված թուրքական մզկիթը, մինչդեռ նույն տարածքում գտնվող հայկական երկու հինավուրց եկեղեցիներից թողնված են ընդամենը մեկի հետքերը:

Հայ ժողովրդի, առաջին հերթին` ջավախահայության նկատմամբ վրաց-թուրքական տանդեմի բացահայտ արհամարհանքի ու հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման այս ցուցադրական արարող ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 177 | Добавил: Lilit | Дата: 10.08.2012

1 2 3 ... 66 67 »