Շաբաթ, 21.09.2024, 01:21
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 21 » Սամոն խաբել է Ռուբոյին
12:51
Սամոն խաբել է Ռուբոյին
Հայկական ժամանակ թերթը գրում է, որ ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, նրա վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 18 մլն 415 հազար դրամ, որից 3 մլն 25 հազարը եղել է պատգամավորական աշխատավարձը, 11 մլն 250 հազար դրամը ստացել է որպես շահաբաժին` «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ից, իսկ 3 մլն 300 հազարը ստացել է «Ս.Վ.Ս» ՍՊԸ-ից:

Ալեքսանյանը 2012-ի մարտի 1-ի դրությամբ բանկային հաշիվներում ունեցել է 380 մլն դրամ և 9 մլն 385 հազար դոլար: Նա հայտարարագրել է չորս շինություն, վեց հողամաս և չորս ավտոմեքենա` երկու «Մերսեդես Բենց», որոնցից մեկը «500» մոդելի, մյուսը` «600», մեկական «Ռենջ-Ռովեր» և «Վազ 21124» մակնիշի:

Ըստ հայտարարագրի, նա չունի ոչ մի գույք, որի արժեքը կգերազանցի ութ միլիոն դրամը, բայցևայնպես, ստացվում է, խաբել է` ասելով, թե նախընտրական քարոզարշավի փող չունի: Քարոզարշավի համար կարելի է ծախսել առավելագույնը տասը միլիոն դրամ, որի 38-ապատիկ նա ունի բանկային հաշվում, գրում է թերթը:

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանը հիմնադրամ էր բացել, քանի որ փող չունի ընտրապայքարի համար, եւ նրա ընկերը` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, իր վերջին 50 հազար դրամն էր փոխանցել այդ հիմնադրամին:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 230 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0