Շաբաթ, 21.09.2024, 09:38
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 6 » Ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ
22:50
Ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ
Ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է. քաղաքապետ

Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում ավտոկայանման համար գանձվող գումարների մասով քաղաքացիների կողմից բարձրացվող դժգոհություններին, նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում և ուսումնասիրում է ավտոկայանման համար տրամադրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև պարզելու համար, թե արդյոք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը:

«Այսօր մայրաքաղաքի հատկապես Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է: Ավտոմեքենան դեռ չկայանած գումար են պահանջում: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, շատ հաճախ անօրինական գումարներ են գանձվում մեր քաղաքացիներից: Երկու-երեք օր է, ինչ համապատասխան աշխատանքային խումբը գույքագրման աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ և մոտ 80 տոկոսով պակասել է կենտրոնում գումար գանձողների թիվը: Մեր նպատակն այն է, որ մեր քաղաքացիները կարողանան հանգիստ կայանեն իրենց մեքենաներն ու մտնեն խանութ կամ սրճարան և, ընդհանրապես, ուր ցանկանան: Ոչ ոք իրավունք չունի որտեղ պատահի գումար գանձի ավտոկայանման համար:»,- ընդգծել է քաղաքապետը և հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին այդ ուղղությամբ հետևողական աշխատանք տանել ու բացահայտել ապօրինի գումար գանձողներին և ճանապարհային ոստիկանության ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել դրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ընդհուպ ապօրինի գումարներ գանձելու համար քրեական պատասխանատվության ենթարկում: Այս մասով Տարոն Մարգարյանը նաև տրանսպորտի վարչության պետին է հանձնարարել ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել ավտոկայանատեղիների համար սահմանված վայրերի քարտեզն ու ըստ այդմ կնքել նոր պայմանագրերը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել դրանք և հստակ քայլեր ձեռնարկել դրանց ընթացք տալու ուղղությամբ. «Հատկապես սոցիալապես անապահով մեր բնակիչների կողմից բարձրացվող որևէ հարց անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները»,- ընդգծել է քաղաքապետը և հորդորել այս հարցում լինել խիստ և հետևողական:


Категория: Տնտեսություն | Просмотров: 226 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0