Շաբաթ, 21.09.2024, 07:39
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 06
Ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է. քաղաքապետ

Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում ավտոկայանման համար գանձվող գումարների մասով քաղաքացիների կողմից բարձրացվող դժգոհություններին, նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում և ուսումնասիրում է ավտոկայանման համար տրամադրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև պարզելու համար, թե արդյոք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը:

«Այսօր մայրաքաղաքի հատկապես Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է: Ավտոմեքենան դեռ չկայանած գումար են պահանջում: Ընդ որում, ինչպես ցույց ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 225 | Добавил: Lilit | Дата: 06.08.2012

Պետական բյուջեի կատարման ամփոփ նկարագիրը 2012թ. առաջին կիսամյակում

2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 419.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 424.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 101.2% ով և 91.1%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետա ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 226 | Добавил: Lilit | Дата: 06.08.2012


Գյումրիում սկսվել է  քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Մինչ այժմ առաջադրվել է քաղաքապետի մեկ թեկնածու` «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Սամվել Բալասանյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն օգոստոսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 10-15-ն ընկած ժամանակահատվածում:




Категория: Քաղաքականություն | Просмотров: 194 | Добавил: Lilit | Дата: 06.08.2012

Սերժիկ Սարգսյանն այդպես էլ նախագահ չդարձավ

Ձեզ եմ ներկայացնում ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանի խոսքը ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին.

Սերժիկ Սարգսյանն այդպես էլ նախագահ չդարձավ: Ամբողջ պետական քարոզչամեքենան, որ միլիոնավոր դոլլարներ է խժռում, այդպես էլ չկարողացավ Սերժիկին դարձնել Սերժ, այդպես էլ չկարողացավ ստեղծել նրա խարիզմատիկ, ընդունելի կամ գոնե վախենալու բռնապետի կերպարը: Նա այդպես էլ մարդկանց գիտակցության մեջ մնաց որպես ինչ-որ անհասկանալի, անորոշ մի երևույթ, որ արյան գնով հայտնվեց նախագահ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 196 | Добавил: Lilit | Дата: 06.08.2012


Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ , որը գույքագրելու և ուսումնասիրելու է ավտակայանի համար տրամադրված փաստաթղթերը: Աշխատանքային խմբի նպատակն է պարզել, թե արդյոք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը: Աշխատանքային խումը ստեղծվել է այն բանից հետո, երբ քաղաքապետարանում ավտակայանատեղիների հետ կապված բազմաթիվ դիմում-բողքներ են ստացել : «Այսօր մայրաքաղաքում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է: Ավտոմեքենան դեռ չկայանած գումար են պահանջում: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, շատ հաճախ անօրինական գումարներ են գանձվում մեր քաղաքացիներից: Երկու-երեք օր է, ինչ համապատասխան աշխատանքային խումբը գույ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 198 | Добавил: Lilit | Дата: 06.08.2012


Չէր հասցրել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանգիստ տեղավորվել նախարարական աթոռում, իսկ նրա գլխան արդեն մութ ամպեր են կուտակվում։ Այս անգամ էլ նրան անախորժություններ կարող է պարգևել իր մորքրոջ որդին, ում այժմ փնտրում են իրավապահները՝ ոստիկանության շարքերում բացահայտված կոռռուպցիոն կապի համար։

Համաձայն լուրերի, ոստիկանապետի հրամանով աշխանանքից ազատվել են Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Մինասյանը և նույն բաժնի քննչական բաժանմունքի պետ Էդիկ Պետրոսյանը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ, ոստի ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 298 | Добавил: Lilit | Дата: 06.08.2012


Նորություն չէ, որ ՀԱԿ-ը խորը ճգնաժամի մեջ է։ Նորություն չէ նաև, որ ցանկացած քաղաքական լուրջ ուժի պես, ՀԱԿ-ն էլ փորձում է հնարավորինս կասեցնել իր անկումը, բայց այ այն միջոցները, որոնց դիմել է ՀԱԿ-ը հատկապես ընտրություններից ի վեր չի տեղավորվում ոչ մի առողջ տրամաբանության մեջ։ Ստեղծվել է մի աբսուրդային իրավիճակ, երբ քաղաքական միավորումը ով կազմավորվել էր Ռոբեր Քոչարյանի ու Օլիգարխիայի դեմ պայքարի հողի վրա, դարձել է այդ երկուսի մարմնավորում դարձած ԲՀԿ-ի հաճախորդն էլ չէ, մի բան էլ «հարեմի պարուհին», ինչպես կասեր արծվագույն Խաչիկ Ասրյանը։

Շատ դիպուկ է նկարագրել առկա իրավիճակը «Ժամանակ» թերթը՝ բնութագրելով ՀԱԿ-ի չորրորդ տարեդարձի վերաբերյալ Բ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 184 | Добавил: Lilit | Дата: 06.08.2012


Վերջին օրերին հերթական անգամ հանրության քննարկման առարկա է դարձել Շուշիի ազատագրման գործողությանը ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեղեկացված լինել-չլինելու հարցը։
Տրամաբանությունից զուրկ այս անհեթեթ հարցադրմանը ստիպված եմ եղել բազմիցս պատասխանել և այսօր էլ շեշտում եմ, որ առանց Զինված ուժերի գլխավոր հրամանատարի գիտության այդպիսի գործողության իրականացումն անհնար կլիներ։
Միևնույն ժամանակ, բոլորին հորդորում եմ դադարեցնել այս բանավեճը և ակամա չմասնակցել տեղեկատվական հատուկ գործողությանը, որը կառավարման «բաժանիր, որ տիրես» գործելակերպին հետամուտ վարչախումբը հերթական անգամ իրականացնում է իր տի ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 174 | Добавил: Lilit | Дата: 06.08.2012


Կարդացի պարոն փոխոստիկանապետի գրառումը, ինձ թույլ չեմ տալիս իր նման բարձր բարոյական կերպար ունեցող ոստիկանին անուն ազգանունով դիմեմ: Կարդացի և այո, համամիտ եմ իր հետ. ես քաղաքականացված զոմբի եմ, բայց զոմբի, որին ի տարբերություն շատ շատերի, այդ թվում նաև իրեն, կուրացրել ՝են` Ազատության, Ազնվության և Արդարության գաղափարները, որին կուրացրել է ինչ-որ անհավանական Ազատ, Անկախ Հայաստանի գաղափարը, առանց նրանց, ովքեր կերան էս երկիրը՝ բառիս բուն իմաստով: Ես նախընտրում եմ, այդպես միամիտ ուտոպիստի նման հեռանալ այս աշխարհից, կամ ինչ-որ անհասկանալի, երկրի կայունության պատրվակով, պաշտպանեմ Մարտի 1-ի ոճրագործներին: 
Ես կգնամ, ինձանից բան չի մնա, Դո՛ւք որ գնաք ձեր գրառումները կմնան: Կեցցե՛ք:

< ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 259 | Добавил: Lilit | Дата: 06.08.2012