Շաբաթ, 21.09.2024, 09:41
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 6 » «Բաժանիր, որ տիրես»
14:16
«Բաժանիր, որ տիրես»

Վերջին օրերին հերթական անգամ հանրության քննարկման առարկա է դարձել Շուշիի ազատագրման գործողությանը ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեղեկացված լինել-չլինելու հարցը։
Տրամաբանությունից զուրկ այս անհեթեթ հարցադրմանը ստիպված եմ եղել բազմիցս պատասխանել և այսօր էլ շեշտում եմ, որ առանց Զինված ուժերի գլխավոր հրամանատարի գիտության այդպիսի գործողության իրականացումն անհնար կլիներ։
Միևնույն ժամանակ, բոլորին հորդորում եմ դադարեցնել այս բանավեճը և ակամա չմասնակցել տեղեկատվական հատուկ գործողությանը, որը կառավարման «բաժանիր, որ տիրես» գործելակերպին հետամուտ վարչախումբը հերթական անգամ իրականացնում է իր տիրապետոթյունը ամրապնդելու և երկարաձգելու նպատակով։
Նմանաբնույթ թակարդներից խուսափելու համար բոլոր ողջամիտ ուժերն ու մարդիկ պարտավոր են զգոն լինել և գիտակցել, որ սովորաբար այսպիսի բանավեճերի կողմերն ու թիրախները վտանգի պահին միավորվող ու հանուն Հայրենիքի պայքարող տեսակից են լինում: ՈՒստի, անկախ քաղաքական կողմնորոշումից, նրանք պետք է միասնական լինեն։ 
Իսկ ժողովրդին հանուն անձնական ու կլանային սպառողական նպատակների բաժան-բաժան անելու, հակադրելու և տիրելու մոլուցքով առաջնորդվող վարչախումբը, որի կարկառուն ներկայացուցիչների մեծ մասն ազատամարտի ժամանակ կամ թաքնված էր տաքուկ տեղերում կամ էլ զբաղված էր թալանով ու հաղթանակների պտուղներն իրեն վերագրելով, այսօր փորձում է այդ տեսակի ամբողջականությունը քայքայելով յուրացնել ու չեզոքացնել նրան։
Իսկ իրենց կյանքը ազատամարտին նվիրած և հաղթանակի գործում մեծ ավանդ ունեցող այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են վարչախմբի վերահսկողության ներքո և հարկադրաբար հանդես են գալիս նրա թելադրանքով, մեր աջակցության ու պաշտպանության կարիքն ունեն։ Եվ մենք վարչախմբից միասնաբար պետք է հաշիվ պահանջենք նման անմարդկային վարքի համար։

Ժիրայր Սեֆիլեան
Категория: Քաղաքականություն | Просмотров: 175 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0