Շաբաթ, 21.09.2024, 09:42
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 6 » Գագիկ Բեգլարյանի գլխին սև ամպեր են կուտակվում
15:11
Գագիկ Բեգլարյանի գլխին սև ամպեր են կուտակվում

Չէր հասցրել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանգիստ տեղավորվել նախարարական աթոռում, իսկ նրա գլխան արդեն մութ ամպեր են կուտակվում։ Այս անգամ էլ նրան անախորժություններ կարող է պարգևել իր մորքրոջ որդին, ում այժմ փնտրում են իրավապահները՝ ոստիկանության շարքերում բացահայտված կոռռուպցիոն կապի համար։

Համաձայն լուրերի, ոստիկանապետի հրամանով աշխանանքից ազատվել են Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Մինասյանը և նույն բաժնի քննչական բաժանմունքի պետ Էդիկ Պետրոսյանը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Աղաս Ալոյանը: 

Գագիկ Շամփշյանի տարածած հաղորդագրության համաձայն, որ Ա. Ալոյանն աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նա և Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Արթուր Ղալումյանը փորձել են, այսպես ասած, «մաղարիչի» միջոցով բարձր պաշտոններ ստանալ ՃՈ համակարգում: Փաստի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում և Ոստիկանության շտաբում ուսումնասիրվել է կատարվածը և հիմնավորվել, որ իրոք նշված անձիք են կատարել այդ քայլը: Գործը այժմ փոխանցվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:

Այս սկանդալային գործի մյուս օղակն էլ հենց Բեգլարյանի մորաքրոձ որդին է՝ «Սերվիսի Արթուրը», ում միջոցով էլ հենց կոռումպացված ոստիկանները փորձել էին նոր պաշտոններ ստանալ։ Խոսակցությունների համաձայն, Սերվիսի Արթուրը արդեն լքել է հայաստանը, որպեսզի գլուխը պրծեցնի, բայց այ թե ինչպես սա կանդրադառնա նրա նախարար եղբոր գործերի վրա, դեռ պարզ չէ։ Այնուամենայնիվ, գնալով պարզ է դառնում, որ ոստիկանությունում իրոք ձեռնամուխ են եղել արմատական փոփոխություններ անել ու պայքարել առկա թերությունների ու խնդիրնների դեմ։ Հատկանշական է, որ սրանից դեռ մի քանի շաբաթ առաջ, նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ոստիկանության ներքին վարչության աշխատանքը, ինչին սկսեցին վրա-վրա հետևել նաման սկանդալային բացահայտումներ։

Категория: Քաղաքականություն | Просмотров: 299 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0