Շաբաթ, 21.09.2024, 09:48
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 2 » «Ազատություն», «Ամոթ», «Սերժիկ, հեռացիր»...
15:04
«Ազատություն», «Ամոթ», «Սերժիկ, հեռացիր»...


«Ազատություն», «Ամոթ», «Սերժիկ, հեռացիր» եւ նման վանկարկումներով Հայ ազգային կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ երեկ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում այս անգամ արդեն նախագահական նստավայրի դիմաց: Մասնակիցները պահանջում էին արդարացնել օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2-6 տարվա անազատության դատապարտված ՀԱԿ 4 ակտիվիստներին: Դատարանի որոշումը ակտիվիստները խայտառակություն որակեցին: «Այդ որոշումը խայտառակություն է, եւ այն սպառնալիք է ՀՀ յուրաքանչյուր ազատ քաղաքացու համար: Այսօր մենք կանգնում ենք երիտասարդների կողքին եւ պահանջում ենք արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին,-հայտարարեց ՀԱԿ անդամ Զարուհի Հովհաննիսյանը՝ ավելացնելով:- Մեր բողոքի ձայնը չի լռելու, քանի որ մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել նմանատիպ իրավիճակում՝ իր քաղաքական հայացքների համար»: Նշենք, որ Բաղրամյան պողոտան գրեթե ողջ երկարությամբ շրջապատված էր ոստիկաններով, սակայն որեւէ բախում նրանց եւ ակցիայի մասնակիցների միջեւ, բարեբախտաբար, տեղի չունեցավ:

ՀԱԿ-Ը 4 ՏԱՐԵԿԱՆ Է

Երեկ լրացավ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման 4-րդ տարին, որն անցավ նախագահականի դիմաց: Ակցիային ներկա ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Կոնգրեսի ձեւավորման 4-րդ տարին պայքարով նշելը խորհրդանշական համարեց: «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, օգտագործելով Սահմանադրությամբ մեզ տրված բոլոր լծակները՝ այն նպատակով, որ Հայաստանում վերջապես գործի   սահմանադրական կարգը: Մենք պայքարելու ենք, որ Հայաստանում ձեւավորվեն ամենակարեւոր ժողովրդավարական ազատությունները»,- հայտարարեց Զուրաբյանը:

Նա իր խոսքում, չգիտես ինչու, ներողություն խնդրեց ակցիային ներկա այն մարդկանցից, ովքեր չեն կիսում Կոնգրեսի տեսակետը: Զուրաբյանը թերեւս ակնարկում էր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին եւ Տիգրան Խզմալյանին: «Ես ուզում եմ ողջունել այն քաղաքական ուժերին, այն քաղաքացիական շարժումների ներկայացուցիչներին, որոնք որեւէ կապ Կոնգրեսի հետ չեն ունեցել կամ շատ սուր քննադատության են ենթարկել Կոնգրեսին: Բայց այսօր իրենք մեզ հետ են միայն մի պատճառով. չկիսելով մեր հայացքները՝ նրանք կիսում են մեր անհանգստությունը մեր երիտասարդների համար,- ասաց Զուրաբյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները վախենում եւ դողում են իրենցից:- Ամեն գիշեր չեն կարողանում հանգիստ քնեն եւ ճիշտ են անում, որովհետեւ նրանց շատ քիչ է մնացել: Երբ երիտասարդները ոտքի են ելնում, ձեւավորվում է մի սերունդ, մի քաղաքացիական նախաձեռնություն, որը չի հանդուրժի ոչ մի բռնապետություն: Ուրեմն այս բռնապետության օրերը հաշված են»:

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ պատրաստվելով այսօր մասնակցել արդեն ոստիկանության մոտ Վահե Ավետյանի գործը չկոծկելու պահանջով կազմակերպվող ակցիային:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 351 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0