Շաբաթ, 21.09.2024, 09:38
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 4 » ԲՀԿ թեկնածուին այլընտրանք են գտել
14:43
ԲՀԿ թեկնածուին այլընտրանք են գտել


Արարատի մարզի Մասիս քաղաքն այն համայնքներից է, որտեղ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններն անցնելու են գերլարված մթնոլորտում: Մինչ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները այս համայնքը բացառապես «բարգավաճում» էր, որովհետեւ թե գործող քաղաքապետն էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, թե համայնքը եւ հարակից շրջաններն ընդգրկող թիվ 16 ընտրատարածքի պատգամավորը՝ Տիգրան Ստեփանյանը: Սակայն մայիսի 6-ի ընտրություններում ՀՀԿ թեկնածու, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը ձայների մեծ տարբերությամբ պարտության մատնեց Ստեփանյանին: ՀՀԿ-ն, հավանաբար ոգեւորված այս փաստից, այժմ որոշել է նաեւ Մասիսն ազատել ԲՀԿ-ական քաղաքապետից, ով վերջին տարիներին, ըստ լուրերի, կուսակցական է դարձրել քաղաքապետարանի աշխատակազմի գերակշռող մասին: Ավելին, մեզ հասած լուրերով, ՀՀԿ-ականները, ի դեմս Մուրադ Մուրադյանի, պատվի հարց են համարում քաղաքապետի ընտրություններում կուսակցի հաղթանակի հարցը եւ որոշում են կայացրել ԲՀԿ-ական Նազարյանի դեմ առաջադրել Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սաշիկ Հակոբյանին:

Ի դեպ, ամիսներ առաջ Դմիտրի Նազարյանի մասին լուրեր հասան, թե նա չի պատրաստվում կրկին առաջադրվել եւ որոշել է այլ գործով զբաղվել, սակայն այսօր նույն շրջանակներից հակառակ տեղեկություններն են տարածում: Ասում են՝ ՀՀԿ-ականների կեցվածքն է Նազարյանի որոշումը փոխել, եւ գործող քաղաքապետը մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ ինքը ոչ միայն վերցնելու է «նետված ձեռնոցը», այլեւ ապացուցելու, որ լավ համայնքապետ է եղել: Մեր զրույցը ՀՀԿ-ական քաղաքապետացու Սաշիկ Հակոբյանի հետ:

- Այո, Ձեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, եւ ես կարող եմ ասել, որ «ձեռնոց եմ նետում» գործող քաղաքապետին:

- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր որոշումը: Մասիսում Ձեր պաշտոնաթողությունից հետո վիճա՞կն է վատացել, թե՞ կրկին իշխանության գալու տենչն է Ձեր մեջ արթնացել:

- Ես կուսակցական եմ, Մասիսի շրջանի ՀՀԿ կառույցի ղեկավարը, եւ կուսակցության որոշումն է, որ ես առաջադրվեմ:

- Այսինքն միայն ոգեւորվել եք փաստից, որ ՀՀԿ թեկնածուն ԱԺ ընտրություններում հաղթեց ԲՀԿ-ականի՞ն:

- Դե գիտեք ինչ կա, մարդիկ աշխատում են, բնակչությունն էդ աշխատանքը տեսնում է: Բայց այստեղ մարդիկ ընտրվում են եւ մեկ էլ հաջորդ ընտրություններին են հիշում, որ իրենք պատգամավոր են, եւ ուզում են նորից  վերադառնան ու ժողովրդի սիրտը շահեն: Բայց դե մարդիկ, ասենք, այդ բոլորը տեսնում եւ հասկանում են:

- Ուզում եք ասել ԲՀԿ-ն, Տիգրան Ստեփանյանը լավ չե՞ն աշխատում Մասիսում:

- Անհատի գործերը մի վերագրեք կուսակցությանը: ԲՀԿ-ն շատ լավ գործեր է անում, բարի գործեր, ինչի՞ չէ: Այո, Ստեփանյանը լավ չի աշխատել:

- Բայց Ձեր պայքարը  քաղաքապետի հետ է լինելու, ուզում եք ասել, որ ԲՀԿ-ական Նազարյանն է՞լ լավ չի աշխատում:

- Ճիշտն ասած՝ վերջին 4 տարվա մեջ ընդհանրապես չեմ հետաքրքրվել քաղաքապետարանի գործունեությամբ, քաղաքապետի աշխատանքով: Ուղղակի իմ թիմը մեծ լինելով, իմ ընկերները բավականին շատ լինելով՝ անպայման ուզում են ինձ տեսնել այդ պաշտոնում:

- Բայց այդպես ո՞նց է լինում, մի կողմից ծանոթ չեք այդ խնդիրներին, մյուս կողմից՝ գուցե քաղաքապետն է լավ աշխատել: Հետեւաբար Ձեր պայքարն ինչպե՞ս  է լինելու, նորից ընտրակաշա՞ռք եք բաժանելու, թե՞…

- ՀՀԿ-ն ե՞րբ է կաշառք բաժանել, որ էս անգամ բաժանի, նման բան չի եղել, ես 100 տոկոսով Ձեզ վստահեցնում եմ: Ուղղակի էսօր դուք լավ գիտեք, որ ՀՀԿ-ն իրանից լավ ուժ ա ներկայացնում, մարդիկ գնացել եւ ՀՀԿ-ին են ընտրել:

- Փաստորեն ասում եք, որ կուսակցությունն է որոշել, բայց չեք պնդում, օրինակ, որ Դուք ժամանակին ավելի լավ եք աշխատել եւ հիմա…

- Ոչ միայն կուսակցությունն է որոշել, այլ մեր բնակիչներն էլ են ցանկանում: Ես անձամբ կուսակցությանը խնդրել-ասել եմ, որ առաջադրվեմ, եւ կուսակցությունն ինձ աջակցում ա:

ՀԳ – Երեկ մեզ չհաջողվեց զրուցել գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանի հետ: Նա ամբողջ օրը չպատասխանեց մեր զանգերին:

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Категория: Քաղաքականություն | Просмотров: 299 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0