Շաբաթ, 21.09.2024, 09:44
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 7 » «չար օլիգարխները» չեն թողնում նախագահն ու վարչապետը բարեշրջեն Հայաստանը
20:50
«չար օլիգարխները» չեն թողնում նախագահն ու վարչապետը բարեշրջեն Հայաստանը
http://7or.am/images/news/big/2012/08/1344339773_4_72.jpg
Իշխանական քարոզչամեքենան փորձում է Սերժ Սարգսյանից օլիգարխների դեմ կենաց–մահու պայքարի ելած մահապարտ կերտել։ Ոչինչ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ ղեկավարը թաղ առ թաղ, ընտրատեղամաս առ ընտրատեղամաս ընկած՝ անձամբ էր ստանձնել այդ օլիգարխ կոչվածներին PR անողի դերը։ Նախագահականում հավանաբար մտածում են, որ ինչքան շատ խոսեն, այնքան սուտը ճշտի տեղ կանցնի։

«Սերժ Սարգսյանն ընդդեմ օլիգարխների», «Օլիգարխները խանգարում են Սերժ Սարգսյանին» և նմանատիպ վերնագրերով հոդվածներ են «շտամպովկա» անում նախագահականի վերահսկողությամբ գործող լրատվամիջոցները։ Նպատակը մեկն է. ցույց տալ, որ երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ոչ թե Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմն են, այլ «չար օլիգարխները», ովքեր չեն թողնում, որ նախագահն ու վարչապետը բարեշրջեն Հայաստանը։

Հարց է առաջանում. եթե Սարգսյանը պայքարում է օլիգարխների դեմ, ապա այդ դեպքում ո՞վ է ինքը՝ Սարգսյանը։

Բազմիսց նշել ենք ու չենք զլանա կրկնել. մեր երկրում տիրող իրավիճակը հետևանք է կլանաօլիգարխիկ համակարգի։ Այդ համակարգը գլխավորում են Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանն ու իրեն կից գործող քաղաքատնտեսական օլիգարխիան՝ վարչապետը, երիտօլիգարխիան և մեկ–երկու գործարար, ովքեր Սարգսյանի անմիջական շրջապատն են ներկայացնում, մասնավորապես՝ Բարսեղ Բեգլարյանը՝ «Ֆլեշի» սեփականատերը։ Ասել է թե՝ երբ Սերժ Սարգսյանին ու օլիգարխիային ուզում են տարանջատել, նախ դա անգրագիտություն է, քանզի օլիգարխիկ համակարգը պետության քաղաքական կառավարման ձևին է վերաբերում, իսկ քաղաքական կառավարումը մեզանում նախագահի գործունեության ոլորտն է։ Բացի այդ՝ Սերժ Սարգսյանը՝ որպես թիվ մեկ օլիգարխ, այլ հենարան, քան մականունավոր օլիգարխ կոչվածներն են, չունի և մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող տարանջատվել այն օլիգարխներից, ովքեր ձայներ են ապահովում իշխող ուժի համար։ Այնպես որ, մի բան է ստի վրա հիմնված քարոզչությունը, մեկ այլ բան՝ իրական կյանքը։

Просмотров: 217 | Добавил: Lilit | Рейтинг: 5.0/1