Շաբաթ, 21.09.2024, 06:13
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 12 » Երկրի աղբը
16:29
Երկրի աղբը

Յուրաքանչյուր երկիր հզորանում է իր ժողովրդի և իր իշխանության տարած ճիշտ քաղաքականությամբ: Երկրի փառքը և կործանումը պայմանավորված է նրանով, թե ինչ կերպ է նախընտրում ղեկավարը` մզել ժողովրդին հարստացնելով անձնական գրպանը, թե լինել ազնիվ, հայրենասեր, և ի վերջո ազգին արժանի զավակ, որը երկիրը կդարձնի աշխարհում առաջատարը: Ինչպես ցույց են տվել անցած 20 տարիները և ներկա օրերը մեզ նախագահի բարոյական կերպարը անծանոթ է և թվում է անիրականալի երազանք:

Այսօր Հայաստանում տիրում է մթնոլորտ, որը կոչվում է թալան: Երկիրը գտնվում է նախագահի և նրա եղբոր, ինչպես նաև նախագահի «դաբրոն» ստացած «ձաձաների» ձեռքում: Կարծես անհետացել է հայ տղամարդու ազնիվ, պատվախնդիր կերպարը, եթե իհարկե այդ կերպարը փնտրում ենք մեր ղեկավարության շրջանում: Ու±ր են մեր Տիգրանները, Հայկերը և նման հերոսները: Ինչու± են մնացել թափթփուկները, որոնց գլխավոր խնդիրը եղել և մնում է թալանով զբաղվելը:

Երբեմն կասկած է առաջանում, որ մեր երկրի ղեկավարներին հովանավորում է թշնամի երկիրը, որոնց նպատակն է խաղաղ ճանապարհով հայաթափեն Հայաստանը և առանց ավելորդ գլխացավանքի տիրանան երկրին: Որքան էլ ասածս լինի հոռետեսական ու տագնապալի, իրավիճակը գնալով սրվելու և ավելի վտանգավոր դառնալու միտում ունի, որովհետև այսօրվա «ձաձաներին» հերթափոխելու են իրենց մանկամիտ ու տհաս լակոտները, որոնց համար ոչ մի թանկ բան չկա, բացի ուտելիքից և հագուստից: Ամեն ինչ մեր երկրում դառնում է ժառանգական` գեներալի որդին գեներալ, նախագահինը նախագահ, բժշկինը բժիշկ, բանվորինը բանվոր և այսպես շարունակ:

Իրադրությունը կարելի է շտկել միայն միահամուռ պայքարի շնորհիվ, իսկ պայքարը պետք է սկսել այն դեպքում, երբ կգտնվի այն առաջնորդն ու հայ զավակը, որը կլինի իր ժողովրդին ոչ թե ստրկացնողը, այլ իր ժողովրդի ծառան, ով կծառայի հանոն արդարության և բարոյականության, ով ոչ թե կստեղծի արտագաղթի, այլ ներգաղթի նպաստավոր ու կայուն մթնոլորտ և այդ ժամանակ Հայաստանը կրկին կապրի իր նախկին փառքն ու զարթոնքը:

Երկիրը պետք է մաքրել աղբից, իսկ աղբահանությամբ պետք է զբաղվի ժողովուրդը, քանի որ հենց մենք ենք ստեղծել այն աղբը, որից այդքան շատ ենք ուզում ազատվել:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 361 | Добавил: Lilit | Рейтинг: 5.0/3