Շաբաթ, 21.09.2024, 09:47
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 2 » Հասարակական տրանսպորտի ոլորտում բառդակը կպահպանվի
14:57
Հասարակական տրանսպորտի ոլորտում բառդակը կպահպանվի

Կառավարությունում տեղ գտած քննարկումների մեջ կա այսպիսի մի թեմա`Բնակչության ծերացման հետեւանքներից բխող հիմնախնդիրների լուծման ռազմավարությունը։ Իր զեկույց մի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարարը հայտարարել է, թե պետք է այս ռազմավարությունը զարգացնելու և կիրառելու համար ֆինանասներ հատկացնել բյուջեից, ինչին արձագանքել է կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը (ի զարմանս ինձ, բավականին գրագետ ու ըստ էության), հարցնելով, թե այդ ինչպե՞ս են պատրաստվում բյուջեից գումարներ հատկացնել օրինակ տրանսպորտի ոլորտին, երբ դրա 90 տոկոսը սեփականաշնորհված է։ 

Երևում է սոցիալական հարցերի նախարարը պատրաստ չի եղել նման հարցի ու սկսել է բարբաջել ինչ որ միջազգային դրաաշնորհների ու նորմատիվային փաստաթղթերի մասին, որոնք պետք է մշակել դեռ։ Իրավիճակը փորձել է հարթել վարչապետը, հայտարարելով, որ պետք է այս ոլորտի կանոնակարգման համար ընդհանուր նորմեր մշակել, որպեսզի կարելի լինի նաև օգնություն ցուցաբերել։

Հիմա մոտս մի քանի հարց ու նկատառում առաջացավ.

1. Աշխարհը՝ աշխարհով, սրանք իրենց միջազգային դոնորներով ու դրամաշնորհերով։ Այ մարդ, ձեզ Եվրոպան պարզ ասեց որ ՓՈՂ ՉԵՆՔ ՏԱ, իսկ դուք էլի գրանտերից եք խոսում։ Իբր ի՞նչ օգուտ ունեցավ մետրոյի համար հատկացված գրանտը. գնացիք մի հատ քոսոտ գնացք առաք, բայց մետրոյի գինը կրկնակի թանկացրեցիք։

2. Բա ուր կորան Չինաստանի ՆՎԻՐԱԾ 300 ավտոբուսները։ Ինչքան գիտեմ դեռ մի էդքան էլ պետք է գա։ Ինչու՞ մինչև հիմա չեք շահագործում դրանք, չէ՞ որ այդ դեպքում մասնավոր սեկտորի չափաբաժինը կտրուկ կնվազի ու դուք արդեն կկաողանաք օգնել տարեցներին էլ, բյուջեից էլ փողեր կծախսեք, որ այդ օգնությունը լինի էական։

3. Այ նախարար, այ վարչապետ, եթե դուք նոր-նոր ֆայմել եք, որ պետք է ինչ որ ընդհանուր ննորմեր մշակեք, փաստաթղթեր ձևակերպեք, բա էլ ու՞ր եք միանգամից բյուջեից միջոցներ հատկացնելու մասսին խոսում։ Մի ուսումնասիրեք ոլորտը, պարզեք խնդիրները, հաշվարկեք ծախսերը, նոր սկսեք փողի անուն տալ, թե՞ անհամաբեր եք, թե էս մի հոդվածով երբ պետք է սկսեք փող քերել բյուջեից։

Категория: Տնտեսություն | Просмотров: 358 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0