Շաբաթ, 21.09.2024, 06:00
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 11 » Հայտնի է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարի անունը
14:48
Հայտնի է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարի անունը


Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է "Հանրապետական կուսակցություն" խմբակցության նիստում միաձայն կողմ քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին։

Քաղաքապետը ներկայացրել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի ավագանու անդամի լիազորությունները վայր դրած Դերենիկ Դումանյանի մանդատը փոխանցվել է ավագանու թեկնածության ցուցակում հաջորդ համարն զբաղեցնող Մանասե Թադևոսյանին:

Շնորհավորելով խմբակցության նոր ղեկավարին և ավագանու նոր անդամին` Տարոն Մարգարյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ մասնակցություն և նոր նախաձեռնութունների ցուցաբերում՝ ի շահ Երևանի և երևանցիների:

 Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 217 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0