Շաբաթ, 21.09.2024, 09:47
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 3 » Ինչո՞ւ են ուշացումներով կատարվում «Արմավիայի» թռիչքները
17:28
Ինչո՞ւ են ուշացումներով կատարվում «Արմավիայի» թռիչքները

Հանգստյան սեզոնը Հայաստանում մոտենում է իր պիկին, և այն հայաստանցիները, որոնք հանգստի են մեկնում հեռավոր երկրներ, գրեթե ամեն օր հանդիպում են թռիչքների հետ կապված դժվարությունների, որոնցից ամենատարածվածը թռիչքների ուշացումներն են, որոնք էլ նյարդայնացնում են մեր քաղաքացիներին:

Քաղավիացիային մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ թռիչքների ուշացումները կապված են օդանավակայանի գործողությունների հետ:

Ըստ մեր աղբյուրների, «Զվարթնոցը» դժգոհ է մնացել «Արմավիայի» հետ ձեռքբերված պայմանավորվածություններից, որոնք կնքվեցին այս տարվա գարնանը:

Եվ «Արմավիայի» կողմից պարտքերի մարման ցանկացած ուշացման օրը «Զվարթնոցը» պատասխանում է կոշտ գործողություններով` ընդդեմ «Արմավիայի», որից տուժում են հասարակ քաղաքացիները:

Հիշեցնենք, որ «Արմավիայի» և «Զվարթնոցի» վեճը ավարտվեց այս գարնանը նոր պայմանավորվածությամբ, որից, ամենայն հավանականությամբ, դժգոհ է  մնացել «Զվարթնոցը»:

Հիշեցնենք նաև, որ «Արմավիան» պահանջում էր «Զվարթնոցից» իջեցնել իր կողմից մատուցված ծառայությունների գները, որոնք ամենաթանկն են ոչ միայն Կովկասում, այլև ԱՊՀ-ի և Միջին Արևելքի ողջ տարածաշրջանում:

Օրինակ, նույն «Արմավիան» Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայանում վառելիքով լիցքավորվում է շատ ավելի էժան, քան` «Զվարթնոցում»:

Այնտեղ լիցքավորվող վառելիքը մեկ տոննայի մեջ 250 $-ով ավելի էժան է, քան` «մեզ մոտ»:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Հասմիկ Գրիգորյան
Հ.Գ.
Այստեղ արժե հռետորական հարցադրում անել. ինչո՞ւ է օդանավակայանի ղեկավարությունը միտումնավոր քաշքշուկների մեջ մտնում "Արմավիայի" հետ, այն էլ` ամառվա այս ակտիվ սեզոնին: Չէ՞ որ ի վերջո "Զվարթնոցը" ինչ- որ պայմանավորվածության հանգում է "Արմավիայի" հետ: Սակայն այս ամենից տուժում է հասարակ քաղաքացին, ով ամառվա այս սեզոնին հանգստանալու փոխարեն ստիպված է նյարդեր քայքայել օդանավակայանում` ուշացած թռիչքներին սպասելիս:  

Просмотров: 239 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0