Շաբաթ, 21.09.2024, 09:36
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 20 » Ինքնասպան եղած գործարար Միշա Քալանթարյանը նույն ինքը Միշա Հայրապետյանն է
16:30
Ինքնասպան եղած գործարար Միշա Քալանթարյանը նույն ինքը Միշա Հայրապետյանն է
http://7or.am/images/news/big/2012/08/1345288106_hasan%20nasralah.jpg

Ինչպես արդեն հայտնել էինք Ազատամարտիկների 183 (նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել  գործարար Միշա Քալանթարյանը։ Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Միշա Քալանթարյանը նույն ինքը Միշա Հայրապետյանն է . վերջինիս ազգանունը անձնագրով Քալանթարյան է:

Գործի առիթով հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նշենք, որ Հայրապետյան եղբայրներին են պատկանում Երևանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը:

Просмотров: 349 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0