Շաբաթ, 21.09.2024, 09:38
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 4 » Կռիվ առաջին եւ երկրորդ տեղերի համար
14:37
Կռիվ առաջին եւ երկրորդ տեղերի համար


Մինչ քաղաքական դաշտում քննարկում են, թե Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ինչ խողովակով է մտնելու նախագահական ընտրություններ, ծանրութեթեւ է արվում ԲՀԿ-ի խողովակաշարը, Ռուսաստանը, իր գազատար խողովակներին զուգընթաց, փորձում է՝ որպես ճնշման լծակ, օգտագործել Եվրասիական միության խողովակը: Եթե դրան հարաբերականորեն անվանենք ռուսական խողովակ, իսկ Եվրամիությունը՝ Արեւմուտքի, ապա պարզ է, որ կռիվը լինելու է այդ երկու խողովակների միջեւ:Երկրորդ եւ երրորդ նախագահները, լինելով խողովակաշարերի հմուտ շրջանցողներ, գցում-բռնում են, թե որ խողովակով անցնեն, որ դուրս գալն ավելի հեշտ լինի: Երկրորդ նախագահը կողմնորոշվել է դեպի ռուսականը, հոգեբանական ճկունությամբ նա կարող է անցնել անգամ «ասեղի անցքով», բայց գործող նախագահի քայլերը գնահատելով, կարելի է ասել, որ նա դեռեւս ծանրութեթեւ է անում: Այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը պետք է արագացնի իր քայլերը, որովհետեւ Սերժ Սարգսյանն իր կոզր քայլով կարող է մատ անել նրան:

Գործող նախագահի կոզր քայլը միշտ անսպասելի է լինում ու կտրուկ: Վերլուծական իմ հոդվածներում բազմիցս նշել ու նորից կրկնում եմ, որ ՀԱԿ-ի հիմնական խաղն այս փուլում ԲՀԿ-ին ժողովրդի աչքում նույնացնելն է տանդեմի հետ եւ երկու նախագահների միջեւ հակամարտությունը վառ պահելը: Այդ նպատակով որպես չոր վառելափայտ է օգտագործում ԲՀԿ-ին: Բայց կրակի հետ խաղալը նույնպես վտանգավոր է, եւ ՀԱԿ-ը կրակից պետք է հեռանա ճիշտ ժամանակին ու բացի նոր խողովակ՝ ժողովրդի խողովակը: Այս փուլն անչափ դժվար է լինելու՝ միավորել քաղաքացիական առողջ ուժերը, կուսակցությունները՝ օգտագործելով ինչ-որ տեղ ԲՀԿ-ի հարթակը:

Քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ՀԱԿ-ի հայտնվելը նախկին նշաձողի բարձրությանը իրատեսական եմ համարում: Երկու նախագահները կարող են հայտնվել իրենց ձեռքով գործած թակարդում:

Խաղի մեջ լինելով՝ երբեմն հնարավոր չէ ելք գտնելու ավելի հեշտ ճանապարհ գտնել: Առաջին նախագահը, կարծում եմ, ընդունում է, որ երկու նախագահների կռիվը միմյանց ոչնչացնելու համար չէ, մեկը մյուսին գցելու համար չէ, այլ ընդամենը առաջին եւ երկրորդ տեղերի համար: Դա է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը երկփեղկվել ու չգիտի, թե որի կողմն անցնի: Առաջը՝ բարեկամ, ետեւը՝ բարեկամ, ի՞նչ անի: Այս կռվում ում կողմն էլ անցնի Գագիկ Ծառուկյանը, մյուսի կողմից չի հետապնդվելու, որովհետեւ, ի վերջո, գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվելու: Սա հետեւյալ հիմնավորման հիմքն է. Լեւոն Տեր-Պետրոսյանը այս երեքից որ մեկի վրա էլ հենվի, հենման կետ չի գտնելու… Ծառուկյանը առաջին նախագահի համար փախչող ու խորտակման վտանգ ստեղծող ալիք է… Նրան թեթեւակի հենվել կարելի է, բայց՝ ամուր կառչելով ժողովրդին: Հիմա դրա ժամանակն է:

Կարծում եմ՝ այդ փուլն իրագործելու ճիշտ ժամանակն է, քանի դեռ տեղերի համար երկու նախագահների միասնականության վտանգը չկա:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 329 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0