Շաբաթ, 21.09.2024, 09:41
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 3 » Նոր օլիգարխիայի փայլն ու թշվառությունը
15:39
Նոր օլիգարխիայի փայլն ու թշվառությունը


Վերջերս Բաղրամյան 26-ի տակ աշխատող լրատվամիջոցներից մեկը այն միտքն արտահայտեց, որ Սերժ Սարգսյանը գուցեև գնար օլիգարխիկ համակարգի ապամոնտաժմանը, սակայն երբ տեսավ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միասնական գործողությունները, վախեցավ և հետ քայլ արեց: Սույն մտքի իմաստն այն  էր, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն էլ որոշում կայացներ վերացնելու օլիգարխներին, միևնույնն է, քանի դեռ դաշտում կան նրան ընդդիմացող լուրջ կենտրոններ, ի դեմս ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի, միևնույնն է, նա ռիսկ չի անի «քայլ կատարել» և ուրեմն, օլիգարխիկ համակարգի պահպանման համար պատասխանատու են մեծապես ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և հետո նոր`  գործող նախագահը:

Այսպիսի միտք արտահայտողները այնքան թքած ունեն հասարակական կարծիքի վրա, որ արդեն չեն էլ ամաչում նման ձևակերպումներից:

Իրոք որ, եթե Հայաստանի քաղաքական դաշտում չլինեին ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, և տիրեր բացարձակ անապատային վիճակ, և Սերժ Սարգսյանը նույնիսկ տեսականորեն այլընտրանք չունենար, ինչո՞ւ նա պիտի հանդուրժեր Սամվել Ալեքսանյանին ու Ռուբեն Հայրապետյանին: Եվ այդ իմաստով Բաղրամյան 26-ի տակ աշխատող վերլուծաբանները  ճիշտ են: Ալիևը Ադրբեջանում կամ Քարիմովը Ուզբեկստանում երբեք թույլ չեն տա, որ այնտեղ լինեն իրենց նեմեց ռուբոները: Որովհետև այդ երկրների բոլոր նեմեց ռուբոները մարմնավորվում են մեկ անձի մեջ: Ադրբեջանում դա Ալիևն է, իսկ Ուզբեկստանում Քարիմովը` իր փեսայի հետ միասին:

Գաղտնիք չէ, որ այդպիսի ստրատեգիական նպատակ ունի նաև Սերժ Սարգսյանը:

Բայց քանի որ, հակառակի պես, հայ ժողովուրդը մշակութային առումով տարբերվում է ադրբեջանցիներից, ուզբեկներից ու թուրքմեններից, Բաղրամյան 26-ը ստիպված է դրսից ստացած վարկերի մի մասը ուղղել վերլուծաբաններ, խմբագիրներ և հաճախորդ գործիչներ պահելու վրա, որպեսզի նրանք գաղափարապես և «առաջադեմ սկզբունքներով» հիմնավորեն Հայաստանի թուրքմենացման անհրաժեշտությունը:

Սա լուրջ և առանձին վերլուծությունների անհրաժեշտության խնդիր է, որն արդեն իսկ դադարել է լոկ ակադեմիական բնույթ ունենալուց, քանզի այս «նոր օլիգարխիայի» և նրա վարձկանների գործունեության արդյունքում փլուզվում է երկրի տնտեսությունը, մարդիկ փախչում են սեփական հայրենիքից, և իվերջո դեմոգրաֆիկ կատաստրոֆայի շեմին կանգնած երկիրը 1 – 2 տարի անց կանգնելու է պետականության կրախի, ադրբեջանական բանակի անխուսափելի ագրեսիայի առաջ:

Մեկ բան պարզ է, որ այս ամենի պատասխանատուները միայն Սերժ և Տիգրան Սարգսյանները չեն: Նրանց հետ պատասխան է տալու նաև նրանց սպասարկող այս «հոծ» զանգվածը, որի գործունեությունը գեբելսյան պրոպագանդայից ոչնչով չի տարբերվում:


Категория: Քաղաքականություն | Просмотров: 182 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0