17:20 Ճոյտի նոր «ինտելեկտուալ հրավառությունը» | |
Կարծես թե Արմավիրի
մարզում ինչ որ բնական կատակլիզմ է եղել, որի արդյունքում այդ մարզը
ստաբիլ կերպով մեզ մատակարարում է Աղի Հանքի պոտենցիալ կլիենտներով, որոնք
չգիտես ինչու հայտնվում են քաղաքական դաշում։ Ասենք չեմ զարմանա, եթե
պարզվի, որ ինչ որ երկնաքար է ընկել, ընդ որում ընկել է մի քանի հոգու
գլխի, ինչից վերջիններիս կտցրել ա։ Այլ տարբերակ դժվար լինի... կամ էլ
ատոմակայանի ճառագայթման տակ են մեծացել, բայց դե եկեք խոսենք ըստ էության։ Էլի իմ տեսադաշտում հայտնվել է Ճոյտը՝ իր նոր հիասքանչ հարցազրույցով. -Պարոն Հակոբյան առաջադրվելո՞ւ եք Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում: Դե կարծում եմ ավելորդ է ակնարկել, որ Ճոյտը շատ բարեհաջող կերպով բռնաբարում է հայոց լեզուն, բայց իմ համար նորություն էր, որ այս մարդը չի էլ թաքցնում, որ իր համար օրենսդրական գործունեությունը հեչ բան է առնվազն ժամանակի առումով։ Ասել է թե այն աստիճան հեչ բան է, որ ի տարբերություն ասենք քաղաքապետի պաշտոնի, հնարավորություն է ընձեռում համատեղել իր բիզնեսների հետ։ Դե իսկ օրենքներ գրելու նկատմամբ մի քիչ սկեպտիկորեն եմ տրամադրված, քանզի վստահ չեմ, որ Ճոյտը տիրապետում է հայոց այբուբենին, համենայն դեպս ամբողջությամբ։ -Փաստորեն, Ձեր օրենք գրելու ունակությունները չգնահատեց ժողովուրդը ու չընտրեց Ձեզ: -Եթե դու լրագրողական հետաքննություն իրականացնեք ու ինչու-ի պատասխանը ժողովրդից կստանաք: Այդ ընտրություններում Էջմիածնում ոչինչ չանելով` ժողովուրդը ինձ 25 տոկոս ձայն տվեց: Իմ անուն ազգանունը 25 տոկոս ձայն ա տվել, էդտեղից կարող եք հետեւություն անել: Ես ունեմ իմ կողմնակիցների 25 տոկոսը: Իմ կարծիքով` դրանք այն մարդիկ են, որոնք գնահատել են իմ նախկին կատարած աշխատանքը: Ես կասեի, որ առնվազն 75 տոկոսն ա, որը գնահատելով Ճոյտի աշխատանքը նրան ձայն չի տվել, դե իսկ անուն-ազգանունի պահով համաձայն եմ. 25 տոկոսը գնացել է ընտրատեղամաս, տեսել ա, որ ինչ որ քվեաթերթիկում Սեյրան Սարոյանի հետ մրցում է ոմն Հակոբ Հակոբյան (դե ի՞նչ իմանային, որ Ճոյտի անունն ա) ու ասել են «լավ, չկա-չկա, գոնե էս անծանոթին ընտրենք, մենակ ոչ Սեյրանին»։ - Կփոխե՞ք կուսակցությունը: Ամոթ չլինի հարցնել, ընթերցող ջան, թե էդ Ճոյտը ի՞նչ գաղափարների մասին է խոսում, չլինի ինքն էլ Նժդեհախոսությամբ է տոգորված։ Ձևականության մասով էլ՝ ԲԻՆԳՈ։ Ճոյտ ջան, բոլորն էլ գիտեն, որ դա ձևականություն է քո կողմից, էլ մի համեստության զոհ գնա։ -Ո՞ր գաղափարներից եք հատկապես կառչած: - Օրինակ, որ այսօրվա վիճակները որ կուսակցությունը ցանկանում ա փոփոխություններ իրականացնի: Ճգնաժամերի ժամանակվա քաղաքականությունն ա ինձ դուր գալիս, որ մի տեսակ ավելի զուսպ ենք, համեմատած ավելի լուրջ կայացած երկների ցնցումներ քիչ են լինում, օրինակ Հունաստանում, Իսպանիայում այդպես չէ: Մեզ մոտ ավելի զուսպ ա, ու դա շարքային քաղաքացիները չեն կարող տեսնել, սովորական մարդիկ չեն կարող տեսնել, բայց լուրջ տնտեսությամբ զբաղվող մարդիկ կարող են տեսնել: Կարելի է ասել, որ իմ դուրը գալիս ա, եւ ամեն ինչ անելու եմ, որ կուսակցությունը բարգավաճի: Ես նման չեմ մի մարդու, որ դուրս գամ կուսակցությունից: Թարգմանում եմ. ինձ դուր է գալիս այն, որ ՀՀԿ-ն այնպես չի անում, որ երկրի վիճակը լրիվ կոճակ լինի; կարող էր անել, բայց չի անում (Спасибо ՀՀԿ-ին ու Ճոյտին, որ հերներս վերջանականապես չեն անիծում)։ -Բա Ձեր որդին ՕԵԿ էր մտել: - Իմ որդին չափահաս մարդ ա, որոշել ա, բայց ես իմ որդուն ասել եմ, որ դու երիտասարդ ես, կհիասթափվես քաղաքականությունից, որովհետեւ քաղաքականությունը կանոններ չունի, կանոններով չենք առաջնորդվում, եւ ամիսներ անց իմ որդին հիասթափվեց:Երիտասարդը մի տեսակ զգայուն է. իմ ասածը տեղի ունեցավ: Գուցե արժեր այդ զգայուն երիտասարդին ՕԵԿ-ի փոխարեն կարուձևի խմբակ ուղարկել։ Չնայած, ՕԵԿ-ն ի՞նչ ակաս կարուձևի խմբակ ա, իսկը ինքն ա։ -Սեյրան Սարոյանի, Մանվել Գրիգորյանի հետ ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները: -Մենք չունենք բարեկամական եւ թշնամական հարաբերություններ, ոչինչ կիսելու չունենք, ընտրություններ ա, մրցակցություն ա… Հազար
եմ բացատրել, Արմավիրաց մեծանուն զորավարների մոտ մրցակցության
պայմաններում հաղթանակի չափանիշը կայանում է նրանում, թե արդյո՞ք մինչև
անկախությունը մրցակից կողմը պրիցեպով Կռազ է քշել, թե՞ ոչ, թե չէ Ճոյտը
դրած նենց բառեր ա ասում, որ գեներալ Մանվելին սադրում ա, որ ուշունց տա։ | |
|