Չորեքշաբթի, 15.05.2024, 12:51
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 01
Քոչարյանը կշարունակի աշխատել «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ներկայացվել է ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նոր կազմում ընդգրկվելու համար:

Հունիսի 30-ին կկայանա ռուսական ԱՖԿ «Սիստեմա»-ի բաժնետերերի ժողովը, որի արդյունքում կընտրվի տնօրենների խորհրդի նոր կազմը։ Քվեարկության ցուցակում ընդգրկված են 13 թեկնածուներ, որոնցից 10-ն արդեն հանդիսանում են տնօրենների խորհրդի անդամներ և որոնց մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը՝ հղում անելով ռուսական «Վեդոմոստի» բիզնես–պարբերականին։

13 թեկնածուներն են «Սիստեմա»-ի հիմնադիր և խ ... Կարդալ ավելին...

Просмотров: 220 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012



Կարելի է նաեւ չհետեւել պաշտոնանշանակման գործընթացին, վաղուց արդեն նրանք տրվում են՝ մեկ անձի ծառայելու չափով: Երկրի շահը խառնվել է անհատականացման պրոցեսում, ու պաշտոններ են ստանում նրանք, ովքեր, ժողովրդի, պետության շահն անտեսած, ծառայում են միայն մի մարդու: Եվ դա կոչվում է թիմային շահ, ու այն օգտագործվում է բառիս բուն իմաստով: Մարդկային ինչ-որ մի շրջանակ կարուսելի մեջ է մտել ու մնալու է այնքան, ինչքան կպտտվի այն… Այնտեղ ուրիշը մտնել չի կարող, պտույտն արագ է, շա՜տ արագ: Եվ հետեւել ու լրջություն տալ պաշտոնների բաժանման արարողությանը, մանավանդ երբ առջեւում նախագահական ընտրություններ են, առավել քան անլուրջ է: Հետեւյալ իմաստով ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 189 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012



Երեկ մեկնարկեց ԱԺ 5-րդ գումարման Ազգային ժողովը, որի առաջին նիստում ընտրվեցին ԱԺ նախագահը, երկու փոխնախագահները եւ 12 հանձնաժողովների նախագահները: Այդ ընտրությունը տեղի էր ունեցել դեռեւս մեկ օր առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, իսկ դրանից ավելի վաղ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ուղեղում, պատգամավորներն էլ ընդամենը ձեւական մի քանի թուղթ ջնջեցին, գցեցին ինչ-որ արկղի մեջ եւ այդպիսով հաստատեցին այդ որոշումները: ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ն ընդհանրապես չէին ներկայացել առաջին նիստին, իսկ ՀՅԴ խմբակցության անդամները թեեւ ներկայացել էին, սակայն այդպես էլ չմասնակցեցին քվեարկություններին:

... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 186 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012



«Ես սպասում եմ քեզ, հայրիկ» եւ «Կտակ». այսպես է իր երկու նոր ձայնասկավառակները վերնագրել Ռուբեն Հախվերդյանը, որոնք դեռ պատրաստման փուլում են. «Երկու ձայնասկավառակներում էլ կան թե հին երգեր եւ թե նոր երգեր, էդ «հայրենասիրական» բառը չեմ սիրում, որովհետեւ հայրենասիրական երգը դա լավ երգն է, իսկ ոչ հայրենասիրական երգն էլ ինձ համար՝ ոչ լավ հայերենով գրված ու ոչ բանաստեղծական երգը, բայց ձայնասկավառակներից մեկում թեմատիկ՝ հայրենասիրական, պատերազմի տարիներին գրված երգեր են: Մյուսը կոչվում է «Կտակ», որտեղ «50-ից հետոն է»: Մի նոր երգ էլ կա, որ 18 տարեկանում ... Կարդալ ավելին...
Категория: Մշակույթ | Просмотров: 231 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012



Այսօր ՀՀ հրաժարական տված կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում ասել է, որ «մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել կատարել մեր պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը» ու դրանից հետո ՀՀ կառավարությունը որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրով 2012 թ. մայիսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. մայիսի 15-ը։ Ընկերությունը Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում հիմնել է 2 հեկտար վարդի աճեցման ջերմոցային տնտեսություն, որտեղ կիրառվում են հոլանդական «Դալսեմ» ընկ ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 197 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները, հատկապես նորընտիրները, մի քանի օր է՝ ակտիվորեն իրենց համար իմիջմեյքեր ու մամլո խոսնակ են փնտրում: Երբ հարցնում ես, թե՝ ինչի՞դ է պետք, պատասխանում են, որ Գագիկ Ծառուկյանն իրենց շատ խիստ ասել է՝ մամուլը ում սկսեց քիչ թե շատ հիմնավոր «քլնգել», այդ մարդը կզրկվի իր հովանավորությունից ու հարգանքից: Հիմա մտածում են՝ ինչպես անել, որ «քլնգոցի» առարկա չդառնան, եւ որոշել են, որ մամուլի խոսնակ կամ իմիջմեյքեր ունենալը կկանխի իրենց դեմ հրապարակումները եւ կապահովի առաջնորդի հովանավորությունը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 210 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012

Տրանսպորտի և կապի նախարարի անունը հայտնի է

Արդեն հայտնի է ՀՀ տրանպսորտի և կապի նախարարի անունը: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, իշխանական կուլիսներում որոշում է կայացվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար նշանակել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին:

Մեր տեղեկություններով, դա կապված է Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման ծրագրի հետ, որը վստահվել է հենց Հովհաննես Հովսեփյանին:

Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի` նախարար նշանակվելու մասին տեղեկություններին, ապա, մեր տեղեկություններով, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 235 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012

ՀՀ նախագահի խորհրդականը նախարար դառնալու ցանկություն է հայտնել

Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանն իր շրջապատի մոտ հայտարարել է, թե շատ է ցանկանում ղեկավարել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը: Նա նշել է, որ ինքն այդ կարողությունն ունի գերատեսչությունը ղեկավարելու համար:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Վարդանյանի հետ` պարզելու լուրի իսկությունը: Սերժ Սարգսյանի խորհրդականն ասել է, որ իրեն դեռևս նման առաջարկ չեն արել. «Ես ասեմ, որ նախ ես անձամբ չէի ուզենա... Անկեղծ եմ խոսում, ես իմ տեղում ինձ ավելի լավ եմ զգում, բայց եթե նախագահը, օրինակի համար, ինձ ասի` պետք է, որ դու գնաս, ես չեմ հրաժարվի, ո՞նց պետք է հրաժարվեմ, եթե մենք նրա զինվորներն ենք: Ինքը ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 210 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012



Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ մի արտառոց եւ իր տեսակի մեջ նմանը չունեցող իրադարձություն: Ըստ ԱԺ կանոնակարգի, պատգամավորներն առաջին նիստի ժամանակ պետք է երդվեն: ԱԺ կանոնակարգը սահմանում է այդ երդման տեքստը, ըստ որի՝ պատգամավորը հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում է բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները եւ նման շատ այլ վեհանձն բաներ: Իհարկե վատ չէ, որ պատգամավորները երդվում են, դա տարածված է աշխարհի բազմաթիվ երկրներում եւ ենթադրում է, որ ինչ-որ բարոյական պարտավորություններ է դնում պատգամավորների վրա: Բայց աշխարհում թե ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 188 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012



Երեկ ԱԺ-ում իր ելույթից անմիջապես հետո  Սերժ Սարգսյանը մեկնեց: Նրան չէին ուղեկցում ոչ նախկին, ոչ էլ ընտրվելիք ԱԺ նախագահները, միայն Գալուստ Սահակյանը շատ արագ հասավ Սերժ Սարգսյանի հետեւից եւ ուղեկցեց մինչեւ ավտոմեքենան: Շատերի աչքից չվրիպեց նաեւ հանգամանքը, որ Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը երեկ ակնհայտորեն այն չէր. ոմանք դա բացատրում էին այն հանգամանքով, որ նա արդեն իսկ տապալել է «առաջին դասը», որովհետեւ Ծառուկյանը չէր եկել ԱԺ անդրանիկ նիստին` ոչ միայն լինելու իր ֆրակցիայի կողքին, լսելու երկրի նախագահին, այլեւ ԱԺ նախագահ ընտրելու իր խնամի Հովիկ Աբրահամյանին: Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանն է կարգավորում ԲՀԿ-ի հետ «միջկուսակցական» հարաբերությունները: Ոմանք էլ գտնում էին, որ հնարավոր է` Հովիկ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 248 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012



Հարցը, թե Գագիկ Ծառուկյանի բացակայությունն ԱԺ անդրանիկ նիստից նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքական թեւը ԲՀԿ-ում հաղթեց, եւ իշխանությունը ԲՀԿ-ում այդ բացակայությամբ «step by step» սկսեց անցնել Վարդան Օսկանյանին, նախկին ԱԳ նախարարին ակնհայտորեն  դուր չեկավ: Նրա համար հարցի նման «կտրվածքը» խիստ անցանկալի էր, ըստ ամենայնի, ոչ թե այն պատճառով, որ նման բան հնարավոր չէ, այլ որ քաղաքական թեւը չի ցանկանում բացել կամ խառնել խաղաքարտերը ժամանակից շուտ: «Չէ-չէ, չկան, էդպիսի բաներ չկան, եկեք վերջացնենք, եկեք վերջացնենք»,- կիսանյարդային ասաց նա:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 204 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա ծրագիրը

Այսօր` հունիսի 1-ին, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որը ներկայացրեց այս տարվա փառատոնի ֆիլմերի արտամրցութային ծրագրերը:

«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կպահպանի արդեն ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Ինչպես 2011թ., այս տարի ևս ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոծրագիրը: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով փառատոնը կներառի ... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 254 | Добавил: Lilit | Дата: 01.06.2012