Հինգշաբթի, 16.05.2024, 04:39
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 02
Նազենին պատրա՞ստ է պայքարել

Նախորդ շաբաթ ողջ համացանցը ողողված էր Երևանի Փակ շուկայի փլուզման մասին ահազանգերով: Փակ շուկան հանդիսանում է պատմամշակութային կոթող, ուստի ահազանգն անտեղի չէր: Ակտիվ լուրեր էին շրջանառվում, որ մայրաքաղաքի հերթական պատմամշակութային կոթողը մտադիր են վերածել առևտրի կենտրոնի` հերթական «Երևան սիթի»-ի: Իսկ այս ամենի հեղինակն էլ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:

Լրատվամիջոցների հետ զրույցում, սակայն, Սամվել Ալեքսանյանը հավաստիացրել էր, որ Փակ շուկայի վերևի պարիսպներն ինքըստինքյան են փլուզվել և այժմ էլ դրանք հիմնովին նորոգվում են, իսկ Փակ շուկայի տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվի:

Նկատենք, որ Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակը գրեթե ... Կարդալ ավելին...

Просмотров: 238 | Добавил: Lilit | Дата: 02.06.2012

Գնալով ավելանում է Հայաստանի արտաքին պարտքը

Գնալով ավելանում է Հայաստանի արտաքին պարտքը: Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների` այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 633 մլն 905 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ 2011թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ արտաքին պարտքը եղել է 3 մլրդ 568 մլն 197 հազար դոլար: Այլ կերպ ասած` իշխանություններն ամիս առ ամիս ավելացնում են արտաքին պարտքը` հսկայական բեռ թողնելով ոչ միայն այս, այլև գալիք սերնդի ուսերին: Ընդ որում որպես պետական պարտք վերցված վարկերի մեծ մասը, ըստ էության, «լվացվում» է ու հայտնվում Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի ու այլոց տրամադրության տակ: Ահա թե ինչու է Սերժ Աարգսյանն այդպես շահագրգռված վարչապետի պաշտոնում կրկին Տիգրան Սարգսյանին ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 209 | Добавил: Lilit | Дата: 02.06.2012



Մայիսի 31-ին Ավստրիայում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Հունաստանի ազգային ընտրանու հետ։ Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հույների ակնհայտ առավելությամբ, եւ 23-րդ րոպեին հույներին հաջողվեց տուգանայինի խաղարկումից հետո բացել խաղի հաշիվը։ 1։0 նվազագույն առավելությունը հույները կարողացան պահպանել մինչ հանդիպման ավարտը։ Թեեւ երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը շատ ավելի լավ տպավորություն էր թողնում, քան հանդիպման սկզբում, սակայն մեր թիմին այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Փոխարենը մեր պաշտպաններին    «հաջողվեց» երկու 11 մետրանոց վաստակել սեփական դարպասին, ... Կարդալ ավելին...
Категория: Սպորտ | Просмотров: 177 | Добавил: Lilit | Дата: 02.06.2012



ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ամփոփվել են փոխնախարարներ Վաչե Տերտերյանի եւ Արտաշես Բախշյանի` վերջին օրերին մարզերում անցկացրած խորհրդակցությունների արդյունքները ու պարզ  է դարձել, որ համայնքապետերին մտահոգում է «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքի ու կից փոփոխությունների փաթեթը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ նախկին պարտքերը մարելով տույժ ու տուգանքներից ազատող օրենքը պարտաճանաչ հարկատուների նկ ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 200 | Добавил: Lilit | Дата: 02.06.2012



Մի առիթով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը նշել է. «Ասում են` քաղաքականությունը 2-րդ հնագույն մասնագիտությունն է: Սակայն ես եկել եմ այն եզրահանգման, որ այն ավելի շատ ընդհանրություններ ունի առաջինի հետ»: Առաջինը, ինչպես գիտենք, մարմնավաճառությունն է համարվում:

«Քաղաքականության մեջ էական չէ, թե որքան լավ եք խաղում դուք, կարեւոր է, թե ով է հաշիվը գրանցում»: Այս միտքը նույնպես ԱՄՆ նախագահներից  մեկին է պատկանում` 33-րդ  նախագահ Հարրի Թրումենին: Թյուր տպավորություն չստեղծվի, թե արեւմտյան գործիչներին ցիտելը, այն էլ հայկական ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 226 | Добавил: Lilit | Дата: 02.06.2012



Պարզվում է` ԱԺ ղեկավարության ընտրություններն այնքան էլ «անայլընտրանք» ու հարթ չեն ընթացել: Քվեաթերթիկներից  մեկի վրա գրիչով գրված է եղել թեկնածուի մականունը` «Մուկ», դիմացը մեծ-մեծ տառերով` «դե՜մ»: Ավելի ուշ իմացանք, որ չորս քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Հարթ չի անցել նաեւ փոխխոսնակների ընտրությունը: Բանն այն է, որ ամենաշատ ձայներ ստացած փոխխոսնակը դառնում է առաջին տեղակալ, որը, բացի որոշակի առավելություններից, ունի նաեւ մի մեծ «հմայք»` ԱԺ նախագահի հրաժարականի դեպքում մեխանիկորեն դառնում է ԱԺ նախագահի պաշտոնակատար: Քանի որ Էդուարդ Շարմազանովն ուղիղ գծով համարվում  է Սերժ Սարգսյանի մարդը, բոլորին հասկանա ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 214 | Добавил: Lilit | Дата: 02.06.2012



Ըստ հավաստի աղբյուրների` պառլամենտ անցած ՕԵԿ պատգամավորների ցուցակում որեւէ փոփոխություն չի լինի: Թեեւ մամուլում տեղեկություն կար, որ ՕԵԿ համամասնական ցուցակի չորրորդ հորիզոնականն զբաղեցնող Խաչիկ Հարությունյանը կդառնա ՕԵԿ-ին տրվող երրորդ պորտֆելի` քաղաքաշինության նախարարության ղեկավարը, սակայն ՕԵԿ-ում պատրաստվում են այդ պորտֆելը տալ ՕԵԿ հավատավոր անդամ, իրենց համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականն զբաղեցնող, նախկինում երկու «սազիվի» պատգամավոր  Հովհաննես Մարգարյանին:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 213 | Добавил: Lilit | Дата: 02.06.2012




ՀՀ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը որոշել են, որ Տիգրան Սարգսյանը կմնա ՀՀ վարչապետ: Կառավարության կազմը կհայտարարվի օրենքով սահմանված ժամկետում` առաջիկա 20 օրում:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 196 | Добавил: Lilit | Дата: 02.06.2012



«Ժառանգություն» կուսակցության այսօրվա համագումարը կուսակցության նոր վարչություն է ընտրել` Րաֆֆի Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, Սուսաննա Մուրադյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Մարգարիտ Հակոբյան, Հովսեփ Խուրշուդյան, Գագիկ Մարգարյան, Լուսինե Պետրոսյան, Զարուհի Փոստանջյան: Այս կազմն էլ կորոշի ով է լինելու կուսակցության նախագահ: Գործող նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ վարչության որոշմանն է թողնում իր պատգամավորական մանդատի հարցը` ուզեն կվերցնի, չուզեն` չի վերցնի:


Категория: Քաղաքականություն | Просмотров: 233 | Добавил: Lilit | Дата: 02.06.2012