Չորեքշաբթի, 15.05.2024, 16:11
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 05


Ռամկավար ազատական կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին դեռևս հավակնություն չունի առանձին թեկնածու առաջադրելու հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռամկավար ազատական կուսակցության (Հայաստան) նորընտիր ատենապետ Հակոբ Ավետիքյանը: Վերջինս նշեց նաև, որ հնարավոր է, որ իրենք սատարեն թեկնածուներից որևէ մեկին, սակայն չնշեց, թե ում՝ ասելով, որ դեռևս պաշտոնապես որևէ թեկնածու չի առաջադրվել: 

«Ավելի կոնկրետ կարող ենք խոսել, երբ թեկնածուները կառաջադրվեն», - նշեց Ավետիքյանը:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 196 | Добавил: Lilit | Дата: 05.06.2012

http://www.armtimes.com/sites/default/files/img/2222_5.jpg

Այսպիսի լուսանկարով եւ այսպիսի մակագրությամբ ամերիկյան «The Weekly Standard» պարբերականը «Տրակտորներ՝ քվեների դիմաց» վերնագրով հոդվածի ներքո երեկ անդրադարձել է մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին: Նկարի մակագրությունը թարգմանվում է հետեւյալ կերպ` «Լավ, ես քվեարկեցի... որտե՞ղ կարող եմ ստանալ իմ փողը»: Պարբերականը նշում է, որ վերջին 21 տարում Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները Արեւմուտքի կողմից գնահատվել են որպես մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն: Հոդվածագիրը, մասնավորապես, գրում է. «Հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղերից 69-ը ստացել է Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը, որի իրական ժողովրդականությունը ապահովել է «Հավատանք, որ փոխենք» հիասքանչ կարգախոսը, եւս 37 տեղ ստացել է « ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 268 | Добавил: Lilit | Дата: 05.06.2012



Երեկ հրաժարականի դիմում է գրել Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Անցյալ շաբաթ նման դիմում էր գրել Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը: ԲՀԿ-ն, ինչպես հայտնի է, կոալիցիոն քվոտայով մարզպետի 2 պաշտոն ուներ: Ինչպես տեղեկացրել ենք, ըստ ՀՀԿ շրջանակների հավաստիացումների, Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը, Վայոց Ձորի մարզպետ` Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 255 | Добавил: Lilit | Дата: 05.06.2012



Շուկայում որոշ ապրանքատեսակների գների բարձրացում է նկատվել: Մասնավորապես, թանկացել են բրինձը, հնդկաձավարը, մակարոնեղենը: Վերջին երկու ամսվա ընթացքում բարձրորակ ալյուրի 50 կգ-անոց պարկի մեծածախ գինը բարձրացել է ավելի քան երկու հազար դրամով:

Այս վերջին թանկացումը ներկրողները պայմանավորել են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Շիրակի մարզի հացի փռերն արդեն 10 օր ալյուրը գնում են «նորացված» գներով, բայց հացի գինը չի բարձրացել, քանի որ հրահանգված է աշխատել նույն գներով: Շիրակի մարզի ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 264 | Добавил: Lilit | Дата: 05.06.2012

Րաֆֆի Հովհաննիսյան

Շաբաթ օրը կայացած համագումարից հետո «Ժառանգություն» կուսակցությունն այդպես էլ հստակ չհայտարարեց` Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու են եկող տարի կայանալիք նախագահական ընտրություններում, թե` ոչ:

Համագումարը ընտրել է «Ժառանգության» նոր վարչություն, որն էլ իր հերթին որոշել է, որ խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Ռուբիկ Հակոբյանը, իսկ քարտուղարը կլինի Զարուհի Փոստանջյանը: Պաշտոնապես Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի հարցը պետք է հստակեցվի ս ... Կարդալ ավելին...

Просмотров: 203 | Добавил: Lilit | Дата: 05.06.2012



Օրերս լրացավ հայ դասական եւ հոգեւոր երգի մեծագույն վարպետներից Լուսինե Զաքարյանի ծննդյան 75-ամյա հոբելյանը։

Այդ կապակցությամբ, նրա մահվանից փաստորեն միայն 20 տարի անց, տեղադրվեց երգչուհու հուշաքարը Երեւանի Եզնիկ Կողբացու փողոցի այն շենքում, որտեղ երկար տարիներ բնակվել էր Լուսինե Զաքարյանը ամուսնու` Խորեն Պալյանի հետ։


Թե՛ ինքը, թե՛ Խորեն Պալյանը հաճախ հպարտությամբ շեշտում էին, թե 3 հազար շարական են անգիր երգում։


Հենց նրանց շնորհիվ էր, որ անցյալ դարի 60-ականների ... Կարդալ ավելին...
Категория: Մշակույթ | Просмотров: 251 | Добавил: Lilit | Дата: 05.06.2012



Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ու Հայկական վիրտուալ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գիտության ոլորտում խնդիրներից առանձնացրեցին երեքը․ աշխատանքային անբարենպաստ պայմանները, ցածր աշխատավարձը եւ երիտասարդ գիտնականների արտագաղթը։

Գիտնականները, մասնավորապես, կարեւորեցին գիտական սարքավորումների առկայությունը, գործուղումների հնարավորությունը, մասնակցությունը գիտական կոնֆերանսների:


«Նորմալ երկրներում գիտական սարքավորումները մոտավորապես 8 տարին մեկ արդիականացնում են: Մեզ մոտ գիտական սարքավորումները շատ մեծ վաղեմություն ունեն` 15-20-25 տարվա», - դժգոհեց ԳԱԱ-ի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյան ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 277 | Добавил: Lilit | Дата: 05.06.2012



Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը վստահում է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ համոզված է, որ նա գնում է ճիշտ ուղղությամբ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ նախագահը վարչապետի պաշտոնում կրկին նշանակեց Տիգրան Սարգսյանին:

«Մենք գտնում ենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել իր վրա դրված խնդիրները եւ այս ճգնաժամային ժամանակաշրջանում ճիշտ ճանապարհով գնալ եւ մինիմումի հասցնել ճգնաժամի բացասական հետեւանքները: Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին չորս ամիսների ընթացքում մենք ունենք մոտ 7 տոկոս տ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 176 | Добавил: Lilit | Дата: 05.06.2012