Չորեքշաբթի, 15.05.2024, 16:59
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 08
Երևանից Բաթումի գնացքը հասնելու է 3 ժամ շուտ. տոմսերը կվաճառվեն նաև ինտերնետում
    Ամառային սեզոնով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործը բացվում է հունիսի 15-ից: Այս մասին այսօր հայտնել է ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը:

    Նրա հավաստմամբ, նախորդ տարիների համեմատությամբ, այս տարի լուծված է վագոնների հովացման հարցը, բացի այդ գործում է բուֆետ: Անվտանգության առումով էլ ուղևորները կարող են չանհանգստանալ, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղիները» ձեռք է բերել լաբորատորիա, որն, ինչպես տնօրինության պետն է ասում, «ճանապարհին հայտնված կամ մոտ գտնվող ցանկացած, անգամ` ծառը, ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 256 | Добавил: Lilit | Дата: 08.06.2012



    Վաղը` հունիսի 9-ին Լոս Անջելեսում  "System of a Down" խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը կամուսնանա ծնունդով վանաձորցի Անժելա Մադաթյանի հետ: Շնորհավորում ենք եւ երջանիկ ամուսնություն մաղթում զույգին:



Категория: Մշակույթ | Просмотров: 285 | Добавил: Lilit | Дата: 08.06.2012

Գները սահմանվում են Սերժ Սարգսյանի կաբինետում. տնտեսագետը թանկացումներ է կանխատեսում

     Փորձագետները կանխատեսում են, որ 2013 թվականին մեկ դոլարի գինը կկազմի 500 դրամ, իսկ 2014-ին` 531 դրամ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է   Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 201 | Добавил: Lilit | Дата: 08.06.2012

Փող ունեցողները կամ նախագահի հետ են, կամ բանտում. ՀԱԿ անդամը` ԲՀԿ-ի մասին

    Հայաստանում ցանկացած ոք, ով գումար ունի, պետք է լինի նախագահի հետ, եթե չէ, ապա՝ արտասահմանում, Լոնդոնում կամ Չուկոտկայում, կամ՝ բանտում և այլն:  Այս  մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանը:

    «Չեմ ուզում վիրավորել որևէ մեկին, բայց ԲՀԿ-ի` կոալիցիայում լինելու հարցը Սերժ Սարգսյանը կարող է լուծել 5 րոպեում, եթե իրոք այդպիսի ցանկություն ունեն: Ընդհանրապես Հայաստանում ցանկացած մարդ անպաշտպան է՝ հատկապես հարուստը, ով ոչ միայն անպաշտպան է, այլև՝ խոցելի: Բո ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 213 | Добавил: Lilit | Дата: 08.06.2012

ՀՀՇ-ն որոշել է` երբ է անցկացնելու համագումարը

    Հունիսի 8-ին տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի համատեղ նիստ: Կուսակցության լրատվական ծառայության հաղորդամամբ, ՀՀՇ վարչությունը քննարկել է ՀՀՇ 17-րդ համագումարի հրավիրման ժամկետներն ու որոշում կայացրել համագումարն անցկացնել 2012թ. սեպտեմբերի երկրորդ կեսին:

    Նիստում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն ու ստեղծված քաղաքական իրավիճակը, առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀՇ-ի և Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցության հարցը:

... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 197 | Добавил: Lilit | Дата: 08.06.2012

     Փաստաբանների եւ դատավորների հակամարտությունը կարծես նոր թափ է ստանում: Այս շաբաթվա սկզբին Փաստաբանական պալատը մի հայտարարություն էր հրապարակել, ըստ որի` փաստաբանները, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի դեմ բողոքի նշան, մտադիր են հունիսի 11-ին մեկ օրով գործադուլ անել: Մասնավորապես, փաստաբաններն իրենց հայտարարության մեջ նշել էին, որ չնայած վճռաբեկ դատարանը ՀՀ Սահմանադրությամբ կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառումը, սակայն, հենց ինքն է հաճախ անտեսում իր նախկին որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները: «Իսկ երբեմն կայացնում է իր նախկին որոշումներին ուղղակիորեն հակասող նորանոր որոշումներ, առանց պատճառաբանելու, թե ինչու՞ է շեղվում սեփական նախադեպերից»,- արձանագրել էին փաստաբաննե ... Կարդալ ավելին...

Просмотров: 192 | Добавил: Lilit | Дата: 08.06.2012



     ՀՀ վերահսկիչ պալատի 2011-ի տարեկան զեկույցն այդպես էլ ԱԺ-ում չի քննարկվել: Նախընտրական շրջանում` մինչեւ ԱԺ ընտրությունները փաստաթուղթը պահվել է «գաղտնի» եւ վերջերս անաղմուկ տեղադրվել է ՎՊ պաշտոնական կայքում:

    Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի համաձայն, 2011-ին միայն գիտության եւ կրթության ոլորտում հայտնաբերվել է 235 միլիոն դրամի տարբեր տեսակի խախտումներ: Մյուս ոլորտներում եւս հայտնաբերվել են տասնյակ, երբեմն նույնիսկ` հարյուրավոր միլիոն դրամների խախտումներ:

... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 188 | Добавил: Lilit | Дата: 08.06.2012


    Երեկ մեզ հայտնի է դարձել, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, որը կայանալու է հունիսի 25-29-ը` Ստրասբուրգում, մասնակցելու է նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորված ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հին կազմը:

   Այսինքն, ձեւավորվել է նոր խորհրդարան, որտեղ հայտնվել է նոր ուժ, վերադասավորում է տեղի ունեցել, այդ խորհրդարանն իր առաջին նիստը գումարել է մայիսի 31-ին, եւ դրանից գրեթե մեկ ամիս անց` ԵԽԽՎ պետք է մեկնի հին խորհրդարանի հին պատվիրակությունը: Սա, բնականաբար, խիստ ձեռնտու է իշխան ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 200 | Добавил: Lilit | Дата: 08.06.2012



    Երեկվանից թանկացել է փոքր եւ միջին խանութներին մատակարարվող շաքարավազը: Մեկ 50 կիլոգրամանոց շաքարավազի պարկի գինը բարձրացել է 400 դրամով, այսինքն` յուրաքանչյուր կիլոգրամը թանկացել է մոտ 8 դրամով: Թե որքան կբարձրանա մանրածախ գինը, պարզ կդառնա առաջիկա օրերին: Ընդամենը նկատենք, որ 2 տարի առաջ մեծ շուքով վերաբացվեց Սամվել Ալեքսանյանին պատկանող Սպիտակի շաքարի գործարանը, որի հզորությունը, ինչպես հայտարարվում էր այն ժամանակ, կբավարարի Հայաստանի պահանջարկը, եւ մի բան էլ` կարտահանվի: Այսինքն, տեսականորեն մեր սպառած շաքարավազը արտադրվում է Հայաստանում, եւ դրա գնի վրա չի կարող ազդել դրամի արժեզրկումը: Գործնականում Հայաստանը շարունակում է շաքարավազ ներկրել, ներկրողն ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 183 | Добавил: Lilit | Дата: 08.06.2012



    ՀՀ կառավարությունը երեկվա նիստում որոշել է «Սեւան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սեւանի քաղաքային համայնքի սահմաններում գտնվող տարածքից 5.5 հեկտարը տրամադրել նոր լողափերի կազմակերպմանը: Նախորդ տարի գործարկված 2 լողափերի ծանրաբեռնվածությունը ցույց է տվել, որ հանրությունը հետաքրքրություն է ցուցաբերում նոր մոդելի հանգստի կազմակերպման հանդեպ: Նոր լողափերը մարդկանց համար կստեղծեն հավասար, հասանելի եւ անվճար հնարավորություններ: Նաեւ` հուլիս-օգոստոսին Լոնդոնում կայանալիք 30-րդ օլիմպիական խաղերին ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրել է 92 մլն 826 հազար 700 դրամ: Եւս 5 մլն 853 հազար դրամ է տրամադրվել օգոստոս-սեպտեմբերին Լոնդոնու ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 198 | Добавил: Lilit | Дата: 08.06.2012



    Նախագահական նստավայրի մոտ երեկ տարօրինակ բաներ են կատարվել: Օրվա ընթացքում փորվել է դարպասին զուգահեռ երկու երկար փոս, ինչից տպավորություն է ստեղծվում, որ շինարարները պատրաստվում են առաջ տանել նախագահականի դարպասը: Փոսեր փորելու նպատակի վերաբերյալ երեկ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չկարողացանք` նախագահականի լրատվական ծառայության ղեկավար Մերի Հարությունյանի հետ կապվել չհաջողվեց: Երեկոյան, երբ մեր թղթակիցը լուսանկարում էր փոսերը, նախագահականի դիմած կայանված ոստիկանական «ԳԱԶելում» նստած մի ոստիկան, բնականաբար` կրթված, դաստիարակված ու լայն մտահորիզոնով, բղավել է. «Աղջի, էդ ի՞նչ ես նկարում», ինչին ի պատասխան ... Կարդալ ավելին...

Просмотров: 222 | Добавил: Lilit | Дата: 08.06.2012