Հինգշաբթի, 16.05.2024, 02:27
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 19

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանին ընդառաջ, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է այս նստաշրջանում իր անդրանիկ նիստը: Մի շարք պատգամավորներ՝«Ժառանգություն» խմբակցությունից Խաչատուր Քոքոբելյանը, հանրապետականներ Վահրամ Բաղդասարյանն ու Ալեքսան Պետրոսյանը կառավարության ներկայացուցչին քննարկվող օրենքներից մեկի նախագծի շրջանակում առաջարկել են սահմանամերձ շրջաններին շատ ավելի լայն արտոնություններ տալ, քան նախատեսվում է:
 

... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 200 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012


Այսօր տեղի Ազգային Ժողովի շենքում տեղի ունեցավ Հանրապետական խմբակցության նիստ՝ ԱԺ արտահերթ նստաշրջանին ընդառաջ: Նիստին մասնակցում էին Հանրապետական խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները՝ այդ թվում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, գեներալ Սեդրակ Սարոյանը և այլք: Նիստին չէին մասանակցում ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Սամվել Ալեքսանյանը:


ՀՀԿ խմբակցության նորանշանակ քարտուղար հովհաննես ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 192 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012


Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ Հայաստանում հանրային վայրերում, օրը ցերեկով մարմնավաճառությունը՝ թե՛ իգական, թե՛ արական սեռի մոտ, չի սահմանափակվում երկու կողմերի «ազդեցություններով»: «Այստեղ ավելի ազդեցիկ ուժեր են ներգրավված: Եթե ֆինանսական հոսքը կարողանան կտրել, մարմանվաճառությունը կավարտվի»,- այսօր հրավիրված ասուլիսում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

 

... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 225 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ հայտարարելով որ դատապարտում է միջադեպը և ամեն ինչ անելու է, որ հանցագործները պատժվեն: Ներկայացնում ենք հայտրարությունը ստորև.

Այս օրերին ես որևէ կերպ չեմ արձագանքել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած անթույլատրելի, որևէ արդարացում չունեցող միջադեպին, երբ ծեծի են ենթարկվել Հայաստանի Հանր ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 168 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012


ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ վերացվել է «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի փաստով հարուցված քրեական գործը  ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու մասին որոշումը:

 

... Կարդալ ավելին...

Просмотров: 196 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին ընդառաջ, այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովը գումարեց այս նստաշրջանի իր անդրանիկ և արտահերթ նիստը: Նկատենք, որ այն անցավ բավական ինտրիգային և լարված մթնոլորտում,  բարեբախտաբար, քաղաքավարության կանոններից դուրս իրավիճակներ տեղի չունեցան:

 

... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 230 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել, ուր որոշվել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, դեմ է քվեարկելու վաղը Ազգային Ժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացվելիք ՀՀ Կառավարության գործունեության ծրագրին, եթե միչև վաղը «աշխարհը շուռ չգա»:

 

... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 206 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012

Պաշտպանե՛ք մեզ ներքին թշնամուց

Երեկ 23:00-ին «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները Ռուբեն Հայրապետյանի ցուցումով ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալի և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։

Ավետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա դեռևս դուրս չի եկել կոմայից։

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պրն Սերժ Սարգսյան,
Գիտակցում եմ, որ գրածս ավելի շուտ կմնա անպատասխան և քիչ բան կփոխի, բայց եթե կա գոնե 1 տոկոս փ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 238 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012


Մխիթար Հերւսցու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Ըստ շրջանառվող լուրերի` թեկնածուների թվում է բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը: Ինչպես նաև «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Երևանի ավագանու անդամ, դոկտոր-պրոֆեսոր Արա Մինասյանը: Սակայն վերջինս, ըստ լավատեղյակների, առանձնապես ոգևորված չէ այդ հեռանկարից և մի նեղ միջավայրում ասել է` իմ ինչի՞ն է պետք դա, մեծ հաստատություն եմ ղեկավարում, հետո էլ անպայման շահարկելու են: Թերթը հիշեցնում է, որ նա Սերժ Սարգսյանի խնամին է:


Просмотров: 245 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012



5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն արդեն աշխատանքային հունի մեջ են ընկել: Գրեթե բոլոր նորեկներն արդեն տեդեկավորվել են իրենց աշխատասենյակներում և ծանոթանում են տեղանքին: Աժ-ում արվում են վերջին շտրիխները:

Աժ մշտական հանձնաժողովները վաղը նիստ են գումարելու և որոշելու են հանձնաժողովների փոխնախագահներին:
Ի.դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ներկայացնել մի օրինագիծ, որը հնարավորություն կտա 5-ական պատգամավոր ունեցող ՀՅԴ-ին և «Ժառանգությանը» մասնակցել բոլոր 12 հանձնաժողովների աշխատանքներին. ընդդիմադիր երկու խմբակցությունը երեք հանձնաժողովներում անդամ կունենան և կմասնակցեն նիստերին ձայնի իրավունքով: Աժ նախագահն առաջարկել է նաև, որ հանձնաժողովների նիստերի ժամերը չհամընկն ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 203 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012



ՍամվելՆիկոյանը շարունակ գնում է Հովիկ Աբրահամյանի հետքերով:

Նրանից հետո ստանձնելով ԱԺ նախագահի թափուր մնացած պաշտոնը` հիմա էլ ցանկանում է իրեն վերցնել Արգամիչի` շարքային պատգամավոր եղած ժամանակվա թափուր մնացած աշխատասենյակը: Խոսքը ՀՀԿ խմբակցության սենյակի դիմաց գտնվող մեծ, բավական լավ վերանորոգված ու կահավորված աշխատասենյակի մասին է, որի վրա աչք ունի ԱԺ նախկին նախագահը: Ըստ թերթի տեղեկությունների` նա ամեն գնով ցանկանում է ԱԺ հաշվին ծառայողական ավտոմեքենա ունենալ: Եվ սա այն դեպքում, երբ Նիկոյանն արդեն շարքային պատգամավոր է: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Նիկոյանը խնդրել էր, որ մինչև կառավարություն տեղափոխվելը խորհրդարանն իրեն մեքենա հատկացնի, և հիմա, երբ պարզ է դարձել, որ ինքը չի գնալու գոր ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 203 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012



Ուրբաթ օրը նախագահական կանչված նոր նախարարների համար Սերժ Սարգսյանը որոշակի սահմաններ է գծել, որտեղից այն կողմ նախարարը չպետք է անցնի: Առաջինը` «կողքերը չնայել», «աչքը որևէ բանի վրա չգցել»: Երկրորդը` կադրային ջարդ չիրականացնել, ցանկացած փոփոխություն խիստ պատճառաբանված պետք է լինի, ցանկալի է` փոփոխություններ ընդհանրապես չանել,- հորդորել է Սերժ Սարգսյանը: Եթե հաշվի առնենլ, որ նոր նախարարները բոլորն էլ նշանակվել են ԲՀԿ-ի վայր դրած պորտֆելների «շրջանակում», ապա այդ նախարարություններում աշխատող ԲՀԿ-ականները կարող են հանգիստ շունչ քաշել, որովհետև «կադրային ջարդ» չիրականացնելու կառուցողական հրահանգն առաջին հերթին վերաբերել է հենց նրանց:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 195 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012



Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումները:

Մեքսիկայում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն ձեռնարկել, ինչը մենք կոչ էինք արել 2011 մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարության մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

Նրանք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը, ինչը տեղ էր գտե ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 226 | Добавил: Lilit | Дата: 19.06.2012