Չորեքշաբթի, 15.05.2024, 20:35
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 30
ՀՅԴ-ն պահանջում է պատժել Վահե Ավետյանի մահվան մեղավորներին

ՀՅԴ Երեւանի մարզային ժողովը հայտարարություն է տարածել դատապարտելով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան փաստը: Հայտարարությունում ասված է.

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանված ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի մահը գույժ, ահազանգ և ապտակ է մեր ողջ հասարակությանը, Սահմանադրությամբ իրավական և ժո ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 197 | Добавил: Lilit | Дата: 30.06.2012

Վահե Ավետյանին նվիրված մոմավառությունն ու Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը՝ նույն օրը

Այսօր՝ հունիսի 30–ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի մահվան ու Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձին՝ Հայկական բանակի պահեստային սպա, կապիտան, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը ֆեհսբուքյան իր էջում գրել է.

... Կարդալ ավելին...

Просмотров: 252 | Добавил: Lilit | Дата: 30.06.2012

ՀԱԿ-ը զինակիցների՞ն կգերադասի, թե՞ ԲՀԿ-ին

Հայ ազգային կոնգրեսը երեկ քաղխարհրդի նիստ է հրավիրել, որը տեւել է մոտ երեք ժամ եւ որի ընթացքում քննարկվել են Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսացության առաջարկած հարցերը:

Հիշեցնենք, որ Մակեյանն այն կոնգրեսականներից է, ով դեմ է ՀԱԿ-ԲՀԿ «սիլի-բիլիին», եւ չի բացառվում, որ նա եւս հետեւի Արամ Սարգսյանի քայլին` լքի Կոնգրեսը: Մեզ հետ զրույցում Մակեյանն ասաց, թեեւ ՀԱԿ օրակարգը կառուցվածքային հարցերի շուրջ է եղել, սակայն մոտ երեք ժամ տեւած նիստում քննարկվել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսացության առաջարկած հարցերը: Այս առումով հատկապես հետաքրքրական է` քննարկումն ինչ ընթացք է ունեցել, մասնավորապես, ԲՀԿ-ի հետ համագործակցության եւ միաժամանակ զինակիցներին պահելու մարտ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 248 | Добавил: Lilit | Дата: 30.06.2012



ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ նույնպես Facebook-ում օրերս արված մի գրառմանը, որում գնահատականներ կային արցախյան հիմնախնդրի բանակցային ներկա ընթացքին: Իր գրառումը վերնագրելով «Բազմաթիվ անհայտներով հավասարությունը ճիշտ չի լուծվում, երբ անհայտներից մի քանիսը տեղադրում ես ենթադրությամբ»՝ Վիգեն Սարգսյանը գրել է.

Անկեղծ զարմանքով ընթերցեցի Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գրառումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի իր գնահատականներով:

Զարմանքիս հիմնական պատճառն այն է, որ հեղինակը ողջ տեքստը կառուցում է ենթադրությունների վրա (առատորեն օգտագործվում են "հավան ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 220 | Добавил: Lilit | Дата: 30.06.2012



Եթե ՀՀ ներքաղաքական ղաշտը նոր վերաձևումների փուլ է մտնում 2013-ի ընտրություններին ընդառաջ, ապա Արցախում նախագահական ընտրությունների եռման փուլր, ասում են, գագաթնակետին է հասնում: Իհարկե միայն հուլիսի 19-ին պւսրգ կդառնա, թե արցախցիների քանի տոկոսն է գնում գործող նախագահ Բակո Սահակյանի հետևից, սակայն առայժմ կարևորն այն է, որ քաղաքական էլիտայի զգալի հատվածը համախմբվում է նրա շուրջը: Ինչպես շատ ու շատ քաղաքական ուժեր, անհատ գործիչներ և «անկախ» փորձագետներ ջանք ու եռանդ չեն խնայում Սահակյանի ռեյտինգը բարձրացնելս համար, այնպես էլ մեծապատիվ ՀՀԿ-ականները ամբողջությամբ լծվել են այդ գործին: Արդեն երկրորդ օրն է, ինչ հնգօրյա այցով Արցախում են գտնվում ՀՀԿ-ական մարգային ու տեղական իշխանիկները, որոնք իրենց զորակցությունն են հայտնում գո ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 190 | Добавил: Lilit | Дата: 30.06.2012



Շրջանառվող լուրերի համաձայն, նախկին ՕԵԿ-ակահ Գագիկ Բաղդասարյանը ՕԵԿ-ից խորապես հիասթափվելուց հետո իր քաղաքական ապագան տեսնում է դաշնակցության շարքերում: Այս պահին նա դեռ հրապարակավ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել այս կամ այն կուսակցության շարքերը համալրելու վերաբերյալ սակայն ակտիվ խոսակցություններ են շրջանառության մեջ դրվել այն մասին, որ Բաղդասարյանը մոտ ապագայում վերջնական որոշում կկայացնի: Իմիջիայլոց, վերջերս նա հաճախակի է սկսել շփվել ինչպես դաշնակցական հինավուրց դեմքերի, այնպես էլ ՀՅԴ-ի թաքնված գործարար շրջանակների հետ: Բաղդասարյանը առավել հաճախակի է սկսել կերուխումի սեղանի շուրջ նստել դաշնակցական Գուրգեն Շահինյանի` Քարհանքի Գուգոյի հետ: Իսկ թե ինչքանով են ռեալ այս խոսակցությունները և թե արդյոք փափկասու ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 257 | Добавил: Lilit | Дата: 30.06.2012



Մոսկվայում կայացել է Դվորկովիչի հուշամրցաշարի առաջին տուրը, որին մասնակցում է Հայաստանի պատանեկան հավաքականը:

1-ին տուրի արդյունքները.

Հայաստան-Լեհաստան` 2:2
Ռուսաստան-Ադրբեջան` 1.5:2.5
Դվորկովիչի հյուրասենյակ - Չինաստան` 0.5:3.5
Թուրքիա-Ուկրաինա` 2.5:1.5

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Դվորկովիչի հյուրասենյակի հետ:

Категория: Սպորտ | Просмотров: 272 | Добавил: Lilit | Дата: 30.06.2012