Չորեքշաբթի, 15.05.2024, 07:04
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 21


Հունիսի 20-ին, ժամը 15.15-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշական գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ Մուշական գյուղ (Շոռբուլախի հարևանությամբ) է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական վարչության քննիչները՝ քննչական բաժնի պետ Արման Բայադյանի գլխավորությամբ։

Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 15.00-ի սահմաններում մի երիտասարդ ներս է մտել Մուշական 1 հասցեում տեղակայված «Հայփոստ» ՓԲԸ թիվ 0098 բաժանմունք, որտեղ այդ պահին լինում է միայն բաժանմունքի պետը՝ Մուշական 1 փողոցի 20 տան բնակիչ 45-ամյա Արփիկ Հայրապ ... Կարդալ ավելին...

Просмотров: 222 | Добавил: Lilit | Дата: 21.06.2012



Նորանշանակ նախարարներին նախարարությունների ընդունում-հանձնումն ավարտելուց հետո ԲՀԿ նախարարները ներկայացել են Գագիկ Ծառուկյանին և ասել, հանձնեցինք-պրծանք: Ծառուկյանն ասել է` ապրեք: Կարո՞ղ ենք մի տասնհինգ օրով բացակայել Հայաստանից,- հարցրել են հոգնած-տառապած նախարարները: Հա, գնացեք-հանգստացեք, սեպտեմբերին կգաք` կասեմ ինչ եք անելու,-ասել է Ծառուկյանը: Ի դեպ, նախարարներից թե վարչապետի, թե Ծառուկյանի կազմակերպած ընդունման-հանձնման արարողություններից բացակայել է միայն Հարություն Քուշկյանը. նա Մոսկվայում է: Կարևոր գործերով:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 187 | Добавил: Lilit | Дата: 21.06.2012



Հայ հեղափոխական դաշնակցության վերջին օրերին արտահայտած դիրքորոշումներն ու քաղաքական գնահատականները սկսել են խիստ նյարդայնացնել ՀՀԿ-ին: Բացի այս, ՀՀԿ վերնախավում լուրջ մտահոգություն կա, որ ՀՅԴ-ն 2013 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ` չի պատրաստվում պայմանավորվածություններ ձեռք բերել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ առաջադրելու է սեփական թեկնածուն: Եվ քանի դեռ դաշնակցության ներսում գցում-բռնում են, թե հին ընկերներից ով կարող է «քաշել» նախագահականի լուծը, զուգահեռաբար ՀՀԿ-ն մարզերում աշխատանքներ է տանում դաշնակցականների հետ: Մասնավորապես Արագածոտնում ու Սյունիքում, ազդեցիկ ՀՀԿ-ականների ձեռքերով փորձ է արվում «վերբովկա» անել դաշնակցական ծագումով գյուղապետներին:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 205 | Добавил: Lilit | Дата: 21.06.2012



Գագիկ Ծառուկյանը երեկ կրկին չէր մասնակցում ԱԺ նիստին: ԲՀԿ խմբակցությունը երկրորդ անգամ նիստի էր ներկայացել առանց ֆրակցիայի ղեկավարի: Ըստ լավատեղյակների` Ծառուկյանն ասել է. քանի այս կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն է, ես նիստերին չեմ մասնակցելու: Հետաքրքիր է, որ ԱԺ նիստերին չի մասնակցում, սակայն կառավարություն, վարչապետի հետ կոնֆիդենցիալ հանդիպման գնում է` անկախ այն բանից, թե ինչ թեմայով է այդ կոնֆիդենցիալ հանդիպումը:


Категория: Քաղաքականություն | Просмотров: 192 | Добавил: Lilit | Дата: 21.06.2012



ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ խորհրդարանում «տեղն է դրել» ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: ԱԺ միջանցքում հանդիպելով Դեմիրճյանին, Ալեքյանյանը նրան ասել է, թե ինքն էլ է Հայ ազգային կոնգրեսից: Լրագրողները սկսել են ծիծաղել: Դեմիրճյանն էլ տարել-բերել ու թե` քեզ հավաք պահիր, չափերիդ մեջ: «Ինչ եմ արե՞լ որ»,- հարցրել է Ալեքսանյանը: «Դե, ասում եմ քեզ, ինձ հետ կատակներ չանես, ես տենց բաներ չեմ սիրում»,- ասել Է Դեմիրճյանն ու հեռացել: Այնուհետև Ալեքսանյանը մոտեցել է Կոնգրեսի մեկ այլ պատգամավորի` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին և բողոքել, թե ինչու են իրեն այդքան քննադատում, բա ինքը մեղք չէ՞, ինչպե՞ս դիմանա: «Ոչինչ, կդիմանաս»,- պատասխանել է Լյուդմիլա Սարգսյանը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 186 | Добавил: Lilit | Дата: 21.06.2012



«Սպորտ-էքսպրես» թերթի անցակցրած հարցումներից հետո ԱՊՀ-ի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (58 մ.):

2-րդ հորիզոնականում է Ռուսաստանի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը (51 մ.): 3-րդը «Սպարտակի» հարձակվող Արտյոմ Ձյուբան է (39 մ.):

«Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին, ով վերջին ամիսների ընթացքում դարձավ «Շախտյորի» անփոխարինելի առաջատարներից մեկը: Մենք նրան կարող ենք մաղթել միայն մի բան` թող իր հարազատ Հայաստանի հավաքականն այլևս երբևէ բաց չթողնի այնպիսի ֆուտբոլային մրցաշարեր, ինչպիսին «Եվրո-2012»-ն է: Նման բաների համար նա պոտենցիալ ունի, և այդ ժամանակ հավաքականի առաջատարը կստանա ոչ թե այսպիսի միջանկյալ մրցանականեր, այլ կհավակնի նաև տարվա ... Կարդալ ավելին...

Категория: Սպորտ | Просмотров: 198 | Добавил: Lilit | Дата: 21.06.2012



Աշխարհի կարևորագույն վերլուծական կառույցներից մեկը համարվող բրիտանական Chatham House-ը (պաշտոնական անվանումը՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ) հրապարակել է 2012-ի իր զեկույցը՝ «Տևական հրաժեշտը. մարող ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտորանական Ասիայում» վերնագրով (զեկուցող՝ Ջեյմս Նիքսի):

Զեկուցողի դիտարկմամբ՝ «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի անկախ պետություններում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է» և «Ռուսաստանը բազմաթիվ միջոցներ է օգտագործում՝ դրան դիմակայելու համար», «Հարավային Կովկասում Հայաստանը արդեն Ռուսաստանի տնտեսական զոհն է դարձել՝ իր ինքնիշխանության վրա ունեցած հետևանքներով: Սակայն Ադրբեջանն ու Վրաստանը տարբեր ուղիներով հեռացել են Ռուսաստանից»:

Ռուսաստանի լծակները Հարավային Կովկասում զան ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 287 | Добавил: Lilit | Дата: 21.06.2012



Արժանապատվությունը ոչ գնվում է և ոչ վաճառվում, ուստի, 10.000 -20.000 դրամ ընտրակաշառքով ձևավորված խորհրդարանը, ինչպես նաև, նրա կողմից ձևավորված կառավարությունը չեն կարող խոսել արժանապատվության մասին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով չդավաճանելով իր «հին սովորույթին», համաձայն որի՝ հինգ տարի անընդհատ կառավարության ծրագիր և բյուջե էր քննադատում, այսօր էլ հանդես եկավ կառավարության նոր կազմի ու ծրագրի քննադատությամբ:

Նախկին պատգամավորի՝ վերոնշյալ հայտարարության համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության գործունեության ծրագրում տեղ գտած մի «գեղեցիկ նախադասություն», այն է՝ «կառավարության ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է իր ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 202 | Добавил: Lilit | Дата: 21.06.2012



«Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով տարածաշրջանային, ինչպես նաև այդ համատեքսոտւմ արցախյան խնդրի շուրջ ներկա զարգացումներին և այդ «փակուղային վիճակից» դուրս գալու իր լուծումը: ներկայացնում ենք հայտրարությունը ստորև.

«Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ուժգնացումը և հաճախակիացումը, դրանց ուղեկցող քաղաքական և տեղեկատվական գործընթացների առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ամենի ֆոնի վրա Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունը վկայում են պատմական ներկա փուլում Մեծ Մերձավոր Արևելքում ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր պատկերի մոտալուտ ամբողջացման մասին:

Իրադարձությունների զարգացման միտումները խոսում են այն մասին, որ հայության ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 194 | Добавил: Lilit | Дата: 21.06.2012