Չորեքշաբթի, 15.05.2024, 08:50
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 20


Ատոմ Էգոյանը վերջապես գտել է իր նոր ֆիլմի գլխավոր դերակատարին, հայտնում է Variety հանդեսը` անդրադառնալով «Սատանայի հանգույց» աշխատանքին, որ ձեռնարկել է Էգոյանը:

Ռեժիսորն իր հերոսին ընտրել է երկրով մեկ անցկացված քասթինգների արդյունքում և նրա ընտրությունը կանգ է առել Նեբրասկայի Ուեսլեյան համալսարանի դերասանական ֆակուլտետի ուսանող Ջեյմս Համրիկի թեկնածության վրա: Վերջինս այս մրցակցության մեջ հաղթել է տասնյակ հոլիվուդյան դերասանների:

Հոլիվուդի աստղերից Էգոյանն այս անգամ աշխատելու է օսկարակիր դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի, օսկարակիր դերասան Քոլին Ֆիրթի (նրա հետ Էգոյանն արդեն աշխատել է) և ամերիկյան մի շարք հայտնի ֆիլմերում հանդես եկած Ալեսանդրո Նիվոլայի հետ:

«Աատանայի հանգույցը» քրեական դրամա է՝ լրագրող Մարա Լև ... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 232 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012

«Նորավանք» հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը նկատում է, որ Թուրքիան այսօր նպաստավոր վիճակում է հայտնվել, քանի որ միջազգային հանրությունը նրա դիրքորոշումներն արժևորում է:
«Գլխապտույտ իր հաջողություններով, նա որոշել է դառնալ տարածաշրջանի առաջատարը, ինքնուրույն խաղալ և, ամենակարևորը, Թուրքիան որոշել է դառնալ միջուկային տերություն, և այդ բոլորը նրան թույլ են տալիս»,-նկատում է վերլուծաբանը

Դրան զուգահեռ, Գագիկ Հարությունյանն ավելացրեց, որ Թուրքիան վարում է չափազանց անկեղծ քաղաքականություն: «Թուրքիան այսօր ավելի անկեղծ քաղաքականություն է վարում, քան երբևէ»:

Բանախոսը խոսե ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 191 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը: Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ պետք է ստեղծվի այնպիսի Հայաստան, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն երջանիկ կզգա:

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա կերտելու իր երջանկությունն իր հայրենիքում։ Կառավարությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ստեղծել կայացման և ինքնադրսևորման լայն հնարավորություններ։ Արտագաղթի կանխարգելման լավագույն միջոցն աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի և արդարության ապահովումն է»,-նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Անդրադառնալով տնտեսության զարգացմանը, Տիգրան Սարգսյանն ասաց, որ փոքր ու միջին բիզնեսի ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 196 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



Եվրամիության նոր ծրագիրը առաջիկա երկու տարիներին կաջակցի Հայաստանում սննդամթերքի անվտանգության և միջազգային առևտրի զարգացման խնդիրների լուծմանը, որը կիրականացվի «Հայաստանում կենդանական ծագման աննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ծրագրով: Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց այսօր, որին մասնակցում էին ԵՄ ծրագրի պատվիրակության ներկայացուցիչները, Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի իրականացման գործընկերները՝ Նիդեռլանդներից, Դանիայից և Լիտվիայից:

Միջոցառմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան մինչ ծրագրին անդրադառնալը նշեց, որ ԵՄ-ն շարունակում է խորացնել Հայաստանի հետ հարաբերություները` մի շարք ծրագրեր կյանքի կոչելով: Ըստ նրա, «Թվինինգ» ծրագրի նպատակն է Հայաստանում հզորացնե ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 239 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասաց, որ ինքն էլ աշխատողներ և բարեկամներ ունի այնպես, ինչպես Ռուբեն Հայրապետյանը, և ինքն էլ չի կարող բոլորի համար պատասխան տալ:

«Ես էլ աշխատողներ ու բարեկամներ ունեմ, հիմա ով ինչ անի՝ ես ե՞մ պատասխան տալու: Ռուբեն Հայրապետյանն ի՞նչ մեղավոր ա, որ իրա աշխատողները տենց բան են արել: Հիմա արել են՝ վատ բան են արել, օրենքով կպատժվեն»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:

Վերջինս նշեց, որ ինքը հեռախոսով խոսել է Ռուբեն Հայրապետյանի հետ. «Շատ ուժեղ ջղայնացած ա դեպքի համար»,- նշեց Սամվել Ալեքսանյանը:

Հարցին, թե ի՞նչ է անելու Հայրապետյանը դեպքի մասնակիցներին պատժելու համար, Սամվել Ալեքսանյանն ասաց՝ Հայրապետյանը ոչինչ էլ չի անելու, ա ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 238 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Պարոն վարչապետ, եթե լինեիք երկրի ղեկավար՝ ի՞նչ կանեիք այն վարչապետին, ով հայտարարեր, թե այն կրիտիկական հատվածը, որը կարող է հեղափոխություն անել՝ պետք է հեռանա երկրից» (Արամ Մանուկյանը հարց ուղղեց՝ մեջբերելով նախկինում Տիգրան Սարգսյանի կողմից ասված խոսքերը):

Պատասխանելով հարցին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք դավադրություններ չեն կազմակերպում, որ բնակիչները լքեն երկիրը. «Ինչ վերաբերվում է նախագահ-վարչապետ, վարչապետ-Ազգային ժողով հարաբերություններին, պետք է ասեմ, որ մենք միասնական թիմ ենք: Բոլորը գիտեն ձեր տեսակետները, և մենք էլ գիտենք ձեր տեսակետները, որոնց հետ համաձայն չենք: Մենք դավադրություններ չենք կազմակերպում, ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 202 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



Ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման գործընթացի օրինականության համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովից ընդունել նման որոշում:

Այս մասին այսօր ասաց Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վերջինս տեղեկացրեց, որ կուսակությունն այս հարցի շուրջ նախագիծ է մշակել, որն առաջիկայում կներկայացնի ԱԺ բոլոր խմբակցություններին:

«Սա չի նշանակում, որ մենք ճանաչում ենք ԼՂՀ-ի անկախությունը, որովհետև մենք ունենք 1989թ-ի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ ԼՂՀ-ի և ՀՀ-ի վերամիավորման մասին: Մենք ուզում ենք շեշտել Հանրապետության ձևավորման օրինականությունը: Սրանո ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 172 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ իր ելությում նշեց, որ ՀՀ կառավարությունը տապալել է իր գործուներությունը, և արտագաղթն այս ընթացքում կրկնապատվել է, և հենց արտագաղթի պատճառով օրական «մահանում» է մեկ բազմահարկ շենք:

«Մենք համաձայն ենք մեր գործընկերների այն դիտարկմանը, որ օրը 450 մարդ արտագաղթում է, և այդքան մարդ է ապրում հենց հայկական մեկ գյուղում։ Ստացվում է որ ամեն օր Հայաստանում մահանում է օրական մեկ բազմահարկ շենք: Սրանք իրական թվեր են, որոնց հետևում մարդկային խեղված ճակատագրեր են»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը  նշեց, որ այս կառավարությունը, որը փոփոխված տեսք չունի, հավակնում է ստանալ վստ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 214 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



Այսօր՝ հունիսի 20-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական ակտ է կազմվել ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Նաիրի Մարգարյանի նկատմամբ և վերջինիս վարած «Լեքսուս» մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմքենայի վրա փակցվել է ԱՊՊԱ–ի և տեխզննման կտրոնները։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Ն. Մարգարյանը  ՀՀ Գլխավոր դատախազության Անձի դեմ ուղղված հանցագործությունների վարչության դատախազ է։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Նաիրի Մարգարյանը վարում «Լեքսուս» մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմքենան, որի դիմապակուց բացակայում էր ԱՊՊԱ-ի և տեխզննման կտրոնը:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ երբ ինքը լո ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 252 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր օրենսդիր մարմնում ՀՀ կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ զարմանք արտահայտեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում աճել են ՀՀ վարչապետի անձնական եկամուտները:

«Հարց է առաջանում, եթե ճգնաժամ է, ապա ինչո՞ւ են երկրաչափական պրոգրեսիայով աճում կառավարության ղեկավարի անձնական միջոցները: Ըստ վարչապետի ներկայացրած հայտարարագրերի, 2008 թվականին Տիգրան Սարգսյանն ունեցել է 17 միլիոն 242 հազար դրամ և 22 հազար դոլար, իսկ արդեն 2012 թվականին՝ 35 միլիոն դրամ և 870 հազար դոլար: Ի՞նչ ձևի ճգնաժամ է, որ աղքատությունն աճում է ավելի քան 10%-ով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազում է 14 %-ով, բյուջեի եկամուտները նվազում են 7.8 %-ով, նվազագույն աշխատավարձը ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 227 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



Այսօր, հունիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, նախագահությամբ Սամվել Բալասանյանի, հրավիրել է նիստ, ուր քննարկել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով Կառավարությունն առաջարկում է` 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողման տա ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 232 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



Հունիսի 22-ին ավարտվող միասնական քննությունների առաջին փուլում տարբեր առարկաների գծով միջին գնահատականները Գնահատման թեստավորման կենտրոնի համար կանխատեսելի են: Այս փաստի մասին նշեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

Նշենք, որ այս տարի «Հայոց լեզու և գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից գրանցվել են վերջին չորս տարիների ամենաբարձր արդյունքները: Համապատասխանաբար. 13.9 և 11.6: Իսկ արդեն օտար լեզուների շարքին դասվող ռուսերենում, հակառակը, ամենացածր՝ 10.3 միջին արդյունքը:

«Երեխաներին ծանոթ էին «Հայոց լեզու և գրականություն» առարկայի առաջադրանքները, քանի որ, ինչպես գիտեք, դեռևս դեկտեմբերից հրապարակ մտան շտեմարանները, որոնցում առկա 5000 առաջադրանքներից ընտրվում էին 80-ը ամեն կոնկրետ դիմորդի համար համար:
... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 238 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



EurActiv-ում՝ Եվրամիության տեղեկատվական կայքում, «Եվրոպայի վտանգավոր հանդուրժողականությունը Կովկասում տիրող լարվածության հանդեպ» վերտառությամբ անդրադարձ է ներկայացրել Եվրոխորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թենոքը: Նա նկատում է, որ հայ-ադրբեջանական վերջին զարգացումները «արտաքին քաղաքականութամբ զբաղվող մասնագետների շրջանակներից դուրս գրեթե աննկատ են անցնում»:

«Վերջին 2 ամիսներին մեկ տասնյակ ծանր միջադեպեր են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև... Այս անգամ 10-ից ավելի զինվոր է սպանվել, և արտաքին քաղաքականության այն մասնագետները, որոնք դեռ պնդում են, թե «սառեցված հակամարտությունները» ննջող գործեր են, որ կարելի է անվտանգ ձևով արհամարհել, պետք է իմանան՝ այս միջադեպերի կեսը Լեռնային Ղարաբաղի տարածքում չի տեղի ունեցել, այլ 2 պետությունների՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Երկուսն էլ Եվրոպական հ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 195 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



Այսօր Աժ-ում սկսվելու է նոր ձևավորված կառավարության ծրագրի քննարկումը: Խորհրդարանական չորս ուժեր` Կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», այդ ծրագրին «դեմ» են քվեարկելու, երկուսը` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, «կողմ»:
Երեկվանից ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փորձում էր անձամբ «բերման ենթարկել» հանրապետական պատգամավորներին` այսօրվա նիստի համար: ՀՀԿ-ն որոշել է իրեն ապահովագրել անակնկալներից և այնպես անել, որ նիստին ներկա լինեն իր բոլոր պատգամավորները: Անգամ Ռուբեն Հայրապետյանը, որը լուրջ հակասություններ ունի Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ և նախորդ գումարման Աժ-ում` Աբրահամյանի նախագահության օրոք, ցուցադրաբար չէր մասնակցում նիստերին, իսկ նոր ձևավորված Աժ-ի առաջին նիստում, երբ Աբրահամյանը սկսեց ելույթ ունենալ, Հայրապետյանը լքե ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 236 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



Քաղաքաշինության նորանշանակ ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանը, վիրավորված «Երկիր»-ի երեկվա հրապարակումից, զանգահարել էր խմբագրություն և հերքում էր պահանջում: Նա հայտարարել է, որ թերթի` «Նախարարի աթոռն աճուրդով է գնվել» հրապարակումն իրականության հետ որևէ կապ չունի:
«ՕԵԿ-ի առաջնորդը մանդատներն ու պորտֆելները բաշխել է ըստ վաստակի և կատարած աշխատանքի: Ինձ համար հպարտություն է խոսել Արթուր Բաղդասարյանի մասին, մարդ, ով առանց քոռ կոպեկի ինձ պորտֆել տվեց»,- հայտարարել է նորանշանակ ՕԵԿ-ական նախարարը:
Խոսելով իր անձի մասին` նախարարը հիշեցրել է, որ խորհրդարանական ընտրություններում ինքը բավականին աշխատանք է կատարել ՕԵԿ-ի համար:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 212 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012



ԲՀԿ-ն պատրաստվում է այսօր դեմ քվեարկել կառավարության ծրագրին: Նման որոշում է կայացվել երեկ` խորհրդարանական խմբակցության նիստում, այնուհետև` կուսակցության քաղխորհրդում կատարված քննարկումների արդյունքում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` երեկ` ամբողջ օրը, Սերժ Սարգսյանի թիմակիցները տարբեր խողովակներով փորձել են համոզել Ծառուկյանին կողմ քվեարկել: Իսկ որպես հիմնական փաստարկ` ՀՀԿ-ից բերվել է հետևյալը. «Սա մեր երկիրն է, պատվի հարց է,և դրսին պետք է ցույց տանք, որ ծրագիրը շատ ձայն է ստացել»: Սակայն Ծառուկյանն անդրդվելի է մնացել: Ավելին, նա կուսակիցներին ասել է, որ բոլորն անխտիր պետք է մասնակցեն կառավարության ծրագրի քննարկմանը, ըստ ոլորտների սուր հարցեր տան, իսկ վերջում էլ «դեմ» քվեարկեն: Իրազեկ աղբյուրների վկայությամբ` Ծառուկյա ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 177 | Добавил: Lilit | Дата: 20.06.2012