Չորեքշաբթի, 15.05.2024, 20:15
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 09

Նախորդ օրը` ուշ երեկոյան շատերին էր ցնցել Հայաստանի երկնքում հայտնված ՉԹՕ-ն` չբացահայտված թռչող օբյեկտը, իսկ արդեն երեկ իմացանք դրա «հետեւանքների» մասին: Երեւանյան խանութներից մեկում, ըստ մեզ հասած տեղեկությունների, առավոտյան ամեն ինչ տակնուվրա են գտել: Ըստ նույն լուրերի, անհասկանալի պայմաններում ջարդուփշուր է եղել նաեւ ռեստորաններից մեկի սպասքը: Երեւանի «Բարեկամություն» մետրոյի մոտակայքում` Դեմիրճյան փողոցի վրա գտնվող փոքրիկ խանութի վաճառողուհին` տիկին Լարիսան, հաստատեց այդ տեղեկությունը. «Առավոտյան ժամը 9-ին մտա խանութ, տեսա որ սառնարանի վրայի «պոլկայի» ապրանքները լրիվ թափված են գետնին` լոբի, արեւածաղիկ, ալյուր, շաքար, կրիշկա, մեկ էլ` «Գալինա բլանկան»: Ուրիշ ոչ մի բանի ձեռք տված չէր: Կասսա ... Կարդալ ավելին...
Просмотров: 241 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012



Այսօր՝ հունիսի 9-ին, Մոսկվայում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի անունը կրող հուշամրցաշարի երկրորդ տուրի Եվգենի Տոմաշեւսկի – Լեւոն Արոնյան պարտիան, որն ավարտվեց 23-րդ քայլին՝ 0.5-ական միավոր պարգևելով շախմատիստներին։

Այսպիսով, մեր հայրենակիցը վաստակեց 1.5 միավոր՝ 2 հնարավորից։

Категория: Սպորտ | Просмотров: 187 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012



     Եվրոպական միության արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը և զսպվածություն դրսևորել ինչպես հայտարարություններում, այնպես էլ՝ շփման գծում։

Դրանք անհրաժեշտ է հակամարտության գոտում հետագա լարվածությունը կանխելու համար։ Էշթոնն իր մտահոգությունն է հայտնել հունիսի սկզբից շփման գծում հակամարտող կողմերի միջև տեղի ունեցող զինված բախումների առնչությամբ և ցավակցություն հայտնել զոհերի կապակցությամբ։ 

«Ո՛չ ուժի կիրառումը ո՛չ ուժի սպառնալիքը, ո՛չ ստատուս քվոյի պահպանումը չեն նպաստում հակամարտության երկարատև լուծմանը», – նշված է ԵՄ–ի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։

... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 204 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012



Լևոն Զուրաբյանն արդեն ասել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպում չի ունեցել: Այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:

Նա նշեց նաև, որ մինչ այժմ վարչապետ Սարգսյանն Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչներին իր հետ հանդիպելու առաջարկ չի արել:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է Աժ «Ժառանգություն», Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ, իսկ մինչ այդ հանդիպել էր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 222 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012


    Շրջանառվող լուրերի համաձայն, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել:

Բանն այն է, որ «Արզնի»–ի սեփականատեր Մարատ Ջանվելյանի ու նրա որդիների հետ կապված հայտնի միջադեպից հետո շատերը Ջանվելանների հետ հրաժարվում են պայմանագիր կնքել ու նրանց հետ աշխատել: Տեղի բնակիչներից շատերը, ովքեր ժամանակ առ ժամանակ առիթ են ունենում այս ընկերության հետ առնչվել, այն կարծիքին են, որ ընկերության դեկավարները առաջնորդվում են ֆեոդալին բնորոշ հոգեբանությամբ՝ կարծելով, թե բոլորը իրենց համար ստրուկ են:

Սրանից բացի, խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Արզնին» այս տարի չի կարողացել իր ընկերության ներսում համապատասխան ներդ ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 270 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012



    Հայաստանի ներքաղաքական կյանքում մեծ իրադարձություն է սպասվում:

Թերեւս, դժվար է այլ կերպ որակել «նոր» կառավարության ներկայացնելիք ծրագիրը: Սպասվում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը առաջիկա 10-15 օրերի ընթացքում ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը, որը կոճակների ճնշող մեծամասնությամբ հավանության կարժանանա: Ոչ թե` որ ծրագիրը լավն է, այլ այս խորհրդարանում էլ կոճակների պակասություն չի զգացվելու: Իսկ ինչու է դա «մեծ իրադարձություն»: Այն պարզ պատճառով, որ ուղիղ հինգ տարի առաջ այս գրեթե նույն կառավարությունը ԱԺ-ին ներկայացրեց 2008-2012թթ. ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 235 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012



    Մինչեւ մայիսի 21-ը, երբ հոմոֆոբները հարձակվեցին Ծոմակի` Արմինե Օգանեզովայի ակումբի վրա, նա տարածքի վարձակալության համար վճարում էր 200 հազար դրամ: Բայց օրերս սեփականատերը բարձրացրեց ամսավճարը մինչեւ 450 հազար, եւ Ծոմակը ստիպված է փակել սկանդալային հավաքատեղին, քանի որ այլեւս ի վիճակի չէ վարձակալել կիսանկուղային այս բարը:

Փաստորեն, տարածքի տիրոջն էլ ձեռք չտվեց միասեռականների շուրջ պայթած աղմուկի կենտրոնում հայտնվելը, եւ նա անցանկալի արկածներից ազատվելու ձեւը գտավ: Երեկ Ծոմակը, վրձինը ձեռքին, իր բազմագույն ակումբի  ուրախ պատերը միագույն էր դարձնում` «հիվանդանոցային սպիտակ»: Նրան օգնում էին մի քանի հավատարիմ ընկերներ, որոնք դեռ նրա կողքին են: Մի-մի ... Կարդալ ավելին...

Просмотров: 245 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012

Աղվան Հովսեփյանը նորից գրոհում է. մամուլ

    Մանվել և Վարշամ Ղարիբյան եղբայրների հակամարտությունը երեկ նոր թափ է հավաքել: Այս հակամարտության առանձնահատկությունն այն է, որ կախված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անվան հետ և ձգվում է 5 տարուց ավելի:

«Մանվել և Վարշամ Ղարիբյան եղբայրները համատեղ հիմնադրել և կառավարում էին պաղպաղակ ու հրուշակեղեն արտադրող «Շանթ» ընկերությունը, նրանց են պատկանում նաև «Եվրովագեն» ընկերությունը, «Շանթ» ռեստորանային համալիրը և այսպես շարունակ: Սակայն, տարիներ առաջ եղբայրների միջև ինչ-որ վեճ ծագեց, և նրանք դադարեցրին իրենց համատեղ գործունեությունը: Ղարիբյանների ընտանիքի անդամները բազմիցս հայտարարել են, որ եղբայրների միջև ծավալված հակամարտությունը ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 202 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012

Категория: Մշակույթ | Просмотров: 278 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012


Վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծ ցանկություն ունի ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանին մեկ այլ անձով փոխարինել:

Բանն այն է, որ Կարապետյանին պատկանող «Արտֆուդ» ընկերությունում բաժնետեր է նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի հետ Սարգսյանը բացահայտ պայքարի մեջ է: Վարչապետը չի ցանկանում, որպեսզի իր ղեկավարած կառավարությունում լինի մեկը, որը Հովիկ Աբրահամյանի հետ բիզնես ունի ու նրան է ենթարկվում:

Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ-ակաևները չեն ցանկանում փոխել իրենց նախարարին՝ չնայած մի առիթով քննարկվել է ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանի թեկնածությո ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 185 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012



    ՀՀ պաշտպանության նախարարությունն այս օրերին զբաղված է տարիների ընթացքում ծառայության չմեկնած տղաների հավաքագրումով:

«Ըստ մեր աղբյուրների՝ ՊՆ-ն կրկին հետազոտության է կանչում բոլոր այն երիտասարդներին, որոնք ժամանակին բժշկական զննություն են անցել, և պարզվել է, որ ի վիճակի չեն բանակ զորակոչվել: Տեղեկացանք նաև, որ ՊՆ են կանչվում այն մարդիկ, որոնք ժամանակին գումար են տվել ու հետաձգել ծառայությունը հայոց բանակում: Իսկ նրանք, ովքեր պատրաստակամություն են հայտնում գումար տալ, որ ազատվեն զորակոչից, ՊՆ-ն կտրականապես մերժում է»:

Տեղեկությունը
փորձվել է  ճշտել Հ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 188 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012

2008-2009թթ. ընթացքում գյումրեցիների խումբը 50 հազար ԱՄՆ դոլար է շորթել մարդկանցից. մամուլ

Արտառոց դեպք է բացահայտվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:

«Բնակչուհի 49-ամյա Հասմիկ Սարգսյանը 2008թ. նախնական համաձայնություն է ձեռք բերել իր դստեր՝ Դունյայի, ՌԴ-ում բնակվող իր ազգականների՝ 28-ամյա Վարդանի և 27-ամյա Վահանի, բարեկամուհիներ Աննայի, Քիիստինայի և Արուսյակի հետ, որպեսզի համացանցով մարդկանցից գումարներ «պոկեն»:

Վերջիններիս հաջողվել է ինտերնետի միջոցով կեղծ անուններով կապվել Շվեդիայում, Նիդերլանդներում, Բելգիաում, Սեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Արաբական Միացյալ էմիրություններում բնակվող քաղաքացիների հետ, նրանց ներկայանալ որպես ապագա հարսնացու կամ փեսացու: Ընթացքում չարաշահելով նրանց վստահությունը՝ ամուսնանալու համար արտասահման ... Կարդալ ավելին...
Просмотров: 258 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012

Քվեաթերթիկի վրա «Մուկ» գրողը Մանվել Գրիգորյա՞նն է. մամուլ

    «Լավատեղյակ աղբյուրների համաձայն` Աժ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ընտրության ժամանակ քվեաթերթիկի վրա «Մուկ» է գրել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած գեներալ Մանվել Գրիգորյանը» և հավելում.

«Նախօրեին մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե Հ. Աբրահամյանն իր ազդեցության տակ գտնվող պատգամավորներին ու Աժ աշխատակազմին հանձնարարել է պարզել, թե ով է եղել այդ պատգամավորը, որպեսզի նրան պատժի: Բայց երբ պարզել է, որ դրա հեղինակը Մ. Գրիգորյանն է, Հ. Աբրահամյանը չի կարողացել ոչինչ անել:

Բանն այն է, որ Հ. Աբրահամյանն ու Մ. Գրիգորյանը տևական ժամանակ լարված հարաբերություններ ունեն: Եվ հիմա Աժ նախագահը կանգնել է փաստի առաջ, չի կարող պատասխանատվության ենթարկել գեներալին ու, փաստորեն, պետ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 224 | Добавил: Lilit | Дата: 09.06.2012