Չորեքշաբթի, 15.05.2024, 20:58
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 07


ՀՀ Նախագահի պատասխանը panorama.an-ի թղթակցի` սահմանային միջադեպերի վերաբերյալ հարցին

     Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը:Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաև ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը ևս դրա վկայությունն են:

     Կամ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, և այդ դեպքում նրանք անձնական պատասխանատվություն են կրում զինադադ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 205 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012



    Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի կարող հանգստանալ այն օրվանից, երբ Ազգային ժողովի ղեկավարության ընտրությունների օրը քվեաթերթիկներից մեկի վրա ձեռքով գրված էր եղել իր մականունը` «Մուկ», և մեծ տառերով` «դեմ»: Աժ թերթի աղբյուրների փոխանցմամբ, Արգամիչը հաստատակամ լծվել է համարձակ քվեարկողին հայտնաբերելու գործին: Թե ինչով կավարտվեն Արգամիչի որոնողական գործողությունները, դեռ հայտնի չէ, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, առայժմ բացահայտվել է կասկածյալների շրջանակը: Նրանք չորսն են` երեքը հարազատ ՀՀԿ-ից, մեկը` «կառուցողական ընդդիմությունից»` ԲՀԿ-ից:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 205 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012



    Կառավարությունում ոչ հերքել, ոչ հաստատել են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

   Կառավարության լրատվական վարչությունից հայտնեցին հետեւյալը. «Վարչապետն աշխատանքային հանդիպումներ է ունենում Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` քննարկելու կառավարու ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 203 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012



     Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի գլուխգործոցը` Մաշտոցի պողոտայի փակ շուկայի շենքը, դարձել է փորձաքար` քանդել, թե` ոչ:

     Զարմանալի չէ, որ ԱԺ գործարար-պատգամավոր, մեծահարուստ Սամվել Ալեքսանյանի համար «պատմամշակութային արժեք» հասկացություն գոյություն չունի: Նա ունի մեկ խնդիր. փողերն այնպես պտտեցնել, որ «փողով փող շինելու» մեխանիզմն իր համար գործի առավել շահույթով: Այսինքն` հինը քանդելով, տեղը նորը կառուցելով էժան կնստի: Վաթսունամյա փակ շուկան ... Կարդալ ավելին...

Просмотров: 207 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012



     Նախնական կանխատեսումներով, Հայաստանում ամռան ամիսներին միջին ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճանով բարձր է լինելու:

    Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետծառայության ղեկավար Լեւոն Վարդանյանը: Նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն կանխատեսումները, որ Հայաստանի մի շարք շրջաններ այս տարի երաշտի վտանգի առաջ են կանգնած: «Երաշտ կլինի, թե չի լինի` հարցին, այս պահին հստակ դրական ... Կարդալ ավելին...

Просмотров: 222 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012



     «Տարածաշրջանը, կարծում եմ, որոշակիորեն պայթյունավտանգ երեւույթների շեմին է կանգնած»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

- Պարոն Սահակյան, վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը կա՞պ ուներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի հետ, եւ ինչպե՞ս է ՀՀԿ-ն գնահատում տեղի ունեցածը:
- Նույնիսկ եթե համարենք, որ տեղի ունեցածը համընկել է ԱՄՆ պետքարտուղարի այցի հետ, կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինս ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 348 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012



    «2013 թվականի նախագահական ընտրություններին «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, կունենա իր թեկնածուն»,- երեկ իր հրավիրած ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա, սակայն, չի մասնավորեցրել, թե ով կարող է լինել այդ թեկնածուն, թեեւ հավելել է. «Այս պահին ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանից ավելի խարիզմատիկ թեկնածու չկա»: Ինչպես տեղեկացրել էինք, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ամեն գնով հասնել նրան, որ նախագահական ընտրություններում ինքը դառնա ընդդիմության միասնական թեկնածու, ինչը, սակայն, խիստ կասկածելի է` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 219 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012



     «Freedom House» միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ-2012» զեկույցը, որում դիտարկվում է ետկոմունիստական տարածաշրջանի 29 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ժողովրդավարության վիճակը: Ինչպեսեւ նախորդ զեկույցներում, այս անգամ եւս Հայաստանը դասվել է կիսաավտորիտար կառավարում ունեցող երկրների շարքը: Հայաստանում ժողովրդավարության մակարդակը գնահատվել է 5.39 միավոր՝ նախորդ տարվա 5.43-ի դիմաց (ամենաբարձր միավորը 7-ն է, եւ որքան երկրի գնահատականը մոտ է այդ թվին, այնքան ավելի ավտորիտար է տվյալ երկիրը. ամենացածրը 1-ն է, ինչը նշանակում է` կատարյալ ժողովրդավարության առկայություն): Այսինքն, Հայաստանում շատ չնչին առաջընթաց է արձանագ ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 172 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012



    Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն (IBF) Արթուր Աբրահամը (34-3, 27 նոկաուտ) անհամբերությամբ սպասում է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (42-2, 23 նոկաուտ) հետ մենամարտին:

     «Նախորդ ամիսներին ես մի քանի հաջող մենամարտեր անցկացրեցի` մտքով, որ դարձյալ պետք է դառնամ աշխարհի չեմպիոն: Գործնականում ամեն ինչ ստացվում է, իսկ անհաջողությունների մասին պետք է մոռանալ: Ես միայն մեկ նպատակ ունեմ` դառնալ աշխարհի չեմպիոն: Բայց թույլ բռնցքամարտիկն աշխարհի չեմպիոն չի դառնում: Ռոբերտ Շտիգլիցին չի կարելի թերագնահատել: Բայց գերագնահատել եւս չարժի: Կհաղթի լավագույնը», - Աբրահամի խոսքը մեջբերում է ... Կարդալ ավելին...

Категория: Սպորտ | Просмотров: 246 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012

http://www.armtimes.com/sites/default/files/img/2-1_382.jpg

     Օրերս պաշտոնական այցով Բելգիա մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում ելույթ է ունեցել, ապա` պատասխանել հանդիպմանը ներկա եվրոպացի, թուրք եւ ադրբեջանցի քաղաքագետների եւ լրագրողների հարցերին:

Ու այդ հարցերին պատասխանելիս մեր վարչապետը սենսացիոն հայտարարություն է արել: Մեջբերենք ե՛ւ հարցը ե՛ւ պատասխանը ամբողջությամբ.

«- Պարոն վարչապետ, հայտնի է կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի հաջողված փորձը, ինչո՞ւ դա ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 184 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012



    Ես ջրագնդակի մարզիչներին չեմ ասել մի մասնակցեք հունիսի 19-21-ը կայանալիք ջրագնդակի Հայաստանի առաջնությանը: Այսօր` հունսիս 7-ին կայացած ասուլիսում  պատասխանեց ՀՋՖ նորընտիր նախագահ Կարեն Գյունաշյանը:

    ՀՋՖ նախկին նախագահ Գագիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ հունիսի 18-ին Հայաստան է ժամանելու Լոս Անջելեսի ORWP հայկական թիմը:

     Ըստ Գ. Հովհաննսիյանի, նրանց այցը պայմանավորված է հունիսի 19-21-ը Հայաստանում կայանալիք ջրագնդակի Հայաստանի առաջնությունով, որը կազմակերպում է ինքը` Գագիկ Հովհաննիսյանը: Սակայն Գագիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ հուն ... Կարդալ ավելին...

Категория: Սպորտ | Просмотров: 230 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012



     Հունիսի 20-ին տեղի է ունենալու Ազգային ժողովի նիստ, որի ժամանակ նոր ձեւավորված կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնելու իր ծրագիրը: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել են հանրապետական իրազեկ աղբյուրները:

     Նախօրեին տեղեկացրել էինք, որ ԱԺ Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խմբակցությունները կառավարության ծրագրին «դեմ» են քվեարկելու: Այստեղ գլխավոր ինտրիգը մնում է այն, թե ինչպես է այդ ծրագրին քվեարկելու ԲՀԿ-ն: Եւ ընդհանրապես, հունիսի 20-ին ԱԺ-ում բավական ուշագրավ նիստ է սպասվում. այդ օրը Կոնգրեսի ներ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 246 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012



    Ապրանքների մեծածախ գները, հատկապես փոքր եւ միջին խանութների համար, արդեն մեկ շաբաթից ավելի է` հետեւողականորեն շարունակում են բարձրանալ: Հարցումների արդյունքում պարզվել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ապրանքները մատակարարվում են 5-10 տոկոս բարձր գներով, ինչը, ըստ մատակարարների, պայմանավորված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Ասենք, կարագի տարբեր տեսակների մեծածախ գները բարձրացել են 6-10 տոկոսով, օրինակ` «Վալիո» տեսակի կարագի 200 գրամանոց տուփը նախկինում առեւտրի կետերը ստացել են 700 դրամով, այժմ` առաքվում է 770 դրամով, «Անքորի» տուփի մեծածախ գինը 630-ից դարձել է 670 դրամ: «Բջնիի» եւ «Ջերմուկ-գրուպի» 1 լիտրանոց հանքային ջուրը նախկինում առեւտրի կետերին առաքվել ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 234 | Добавил: Lilit | Дата: 07.06.2012