Չորեքշաբթի, 15.05.2024, 16:59
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 24

Զրուցելով է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) հետ,  պարզվել է թե այդ ինչպես ստացվեց, որ նա կողմ է քվեարկել այն կառավարության ծրագրին, որի ղեկավարին չէր էլ ճանաչում։
... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 247 | Добавил: Lilit | Дата: 24.06.2012


Հունիսի 16-ի իմ հոդվածը, որ վերնագրել էի «Ցպահանջ արդարադատություն», ծառայեց նպատակին: Այն լայն արձագանք գտավ, եւ լայնորեն քննարկվեց քաղաքացիական ակտիվության գրեթե բոլոր շերտերում: Սա մի նպատակ էր, որ հետապնդում էի որպես հեղինակ: Ու չնայած հոդվածի ընկալումը բազմաշերտ էր ու բազմապիսի, հիմնական ուղերձն այնուամենայնիվ տեղ հասավ եւ ընկալվեց. 2008 թվականի Մարտի 1-ի էջը փակված չէ: Սրանում, թերեւս, համակարծիք են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր համաձայն չեն հոդվածում արտահայտված մտքերի հետ:

... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 241 | Добавил: Lilit | Дата: 24.06.2012



Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը Իրանին և Հայաստանին կոչ է արել վերացնել վիզա ստանալու համար անհրաժեշտ պահանջները՝ այդ կերպ հեշտացնելու համար հեշտացնելով երկու երկրների քաղաքացիների այցերը:

«Մենք հուսով ենք վիզա ստանալու համար անհրաժեշտ պահանջները կչեղարկվեն երկու երկրների քաղաքացիների համար», - ասել է Առաքելյանը Իրանի հյուսիս-արևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի հետ այսօր կայացած հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իրանի ներքին գործերի նախարարի առաջիկա այցը Հայաստան: Ըստ դեսպանի՝ այցը տեղի կունենա առաջիկա 15 օրերի ընթացքում և էլ ավելի կամրապնդի երկու երկրների միջև առկա կապերը:
Просмотров: 241 | Добавил: Lilit | Дата: 24.06.2012



Վերջին մեկ ամսվա ընթացքում շինանյութի շուկայում 90 տոկոս ապրանքների գները բարձրացել են: Շատ խանութներում դրանք արդեն իսկ թանկացել են, որոշ տեղերում էլ փորձում են պահպանել նախկին գինը, ինչպես վստահեցնում են` իրենց շահույթի հաշվին:

Նրանք, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել են, որ երկար չեն կարողանա գնաճը զսպել: Ի դեպ, նշված ժամանակահատվածում շինանյութը թանկացել է 8-15 տոկոսով:

Категория: Տնտեսություն | Просмотров: 212 | Добавил: Lilit | Дата: 24.06.2012



Երեկ Երեւանում` Նալբանդյանի արձանի մոտ հավաքվել էին նախօրեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված` «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամները: Հավաքվածները երթով, նախ, շարժվեցին դեպի քննչական գլխավոր վարչություն, ապա` ոստիկանության վարչական շենք:

Ակցիայի մասնակիցները «Ոճիր եւ պատիժ», «Հանցավոր բարքեր հանցավոր ռեժիմում», «Ո՛չ օլիգարխիկ բարքերին», «Ո՛չ ամենաթողությանը», «Արդար քննություն» գրառումներով պաստառներ էին պարզել:

«Հարսնաքարի» միջադեպից հետո դեռեւս ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ռազմաբժիշկ Վահե Ավետյանի ազգականը ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 234 | Добавил: Lilit | Дата: 24.06.2012

Ես էլ եմ շեֆ, կինս էլ

Երբ ուսումնասիրում ենք մեր քաղաքական պետական համակարգը, այնպիսի տպավորություն ենք ստանում, որ մենք ապրում ենք հին նախնադարյան հասարակարգում, որտեղ մարդիկ ապրում էին տոհմերով և ցեղերով: Նախնադարում ընդունված էր, որ ցեղի ղեկավարումը պետք է հանձնվեր ամենատաղանդավորին, խելացիին, ինչպես նաև ֆիզիկապես ամենուժեղին, որպեսզի նրանք կարողանային որս անելով կերակրեին իրենց ցեղը:

Պետք է նկատենք, որ այսօր, երբ նայում ենք մեր պետական համակարգը, հասկանում ենք, որ տոհմատիրական հասարակարգը կրկնվում է նաև այսօր: Պետական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր չինովնիկ այսօր ձգտում է ամբողջ համակարգը ողողել իր ընտանիքի անդամներով, խնամիներով և բարեկամներով:

Ստացվում է, որ ամբողջ պետական ստրուկտուրայում հավաքվել են «իրենք-իրենցով» և ինչպես ուզո ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 213 | Добавил: Lilit | Дата: 24.06.2012

Կայացավ «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» ֆիլմի պրեմիերան

Այսօր «Չենք լռելու»-ն հանրությանն է ներկայացրել «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» վավերագրական ֆիլմը` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆիլմը նկարահանել են «Չենք լռելու»-ի երիտասարդները` Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում: Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել Անիի հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների, առաջին հերթին` ՅՈՒՆԵՍԿՈ-ի, քար լռության պայմաններում:

Նախաձեռնության անդամները նախօրեին ֆիլմի հետ միասին գրություն են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՈ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման հարցում:

... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 193 | Добавил: Lilit | Дата: 24.06.2012


Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը հայտարարություն է տարածել օրեր առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ, դատապարտում է երևույթը և խոստանում հետամուտ լինել գործի հետագա ընթացքին։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17 -ին տեղի ունեցած դաժան ծեծի առիթով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին նույն օրը հարցազրույց է տվել Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ Կոնգրեսի անունից դատապարտելով տեղի ունեցած վայրագությունը։ Ինչ-որ պատճառով հարցազրույցը չի գնացել եթեր։

Տեղի ունեցած միջադեպը, որը ծանր հետեւանքների է հանգեցրել եւ, բժիշկների կարծիքով, ընդհուպ կարող ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 235 | Добавил: Lilit | Дата: 24.06.2012



Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցությունը որոշել էր «դեմ» քվեարկել Տիգրան Սարգսյանի ներկայացրած կառավարության գործունեության ծրագրին։ Այդպես էլ եղավ, ինչը վկայում է թիմային կարգապահության մասին։

Քվեարկությանը չմասնակցած ԲՀԿ–ական պատգամավորները հարգելի պատճառներ ունեին։ Գագիկ Ծառուկյանը ցուցադրաբար չմասնակցեց քննարկումներին ու քվեարկությանը, իսկ Մուշեղ Պետոյանը, մեր ունեցած տեղեկություններով, հանրապետությունից բացակայում էր։

Միակ «կիքսը», որն արձանագրվեց կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 226 | Добавил: Lilit | Дата: 24.06.2012