Հինգշաբթի, 16.05.2024, 06:09
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հունիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հունիս » 06


ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելուց հետո հայ քաղաքագիտական մտքի «կոմպը կախել» է։

Ինչպես հայտնի է, գրեթե բոլորը միաբերան պնդում էին, թե Գագիկ Ծառուկյանը տեղի է տվել Սերժ Սարգսյանի ճնշումներին ու շուտով կհայտարարի ՀՀԿ–ին միանալու մասին։ Սակայն այդպես չեղավ, ինչը հունից հանեց «փորձագետ» կոչվածներին, պալատական «վերլուծաբաններին» ու «քաղաքական գործիչ» ինքնահռչակվածներին։

Հիմա էլ նույն մարդ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 240 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012



Երեկ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ութ տոկոս:

Այսինքն, փողի գինը Հայաստանում էլի չի փոխվում: Ի՞նչ է սա նշանակում: Պատկերավոր ասած, եթե ԿԲ-ն էժանացնում է փողը, բանկերը կարողանում են ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր տալ: Դա նշանակում է, որ տնտեսությանը աշխուժություն հաղորդելու հնարավորություն է ստեղծվում: Սա, իհարկե, լավ է, բայց էժան ու մատչելի փողը իր մեջ ուրիշ վտանգ է պարունակում` նպաստում է գնաճին: Այսինքն, եթե փողը, կոպիտ ասած, էժան է ու մատչելի, ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 259 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012



Լրագրող Գոհար Վեզիրյանը «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի կապակցությամբ (որտեղ slaq.am–ի գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյանը անհավասար պայամններում բանավիճել էր Նունե Եսայանի և նրա 10-ից ավել կողմնակիցների, այդ թվում` Շուշան Պետրոսյանի դեմ) Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջի պատին կատարել էր հետևյալ գրառումը.

... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 301 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012

Զզվանք ապրեցի հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից

Լրագրող Գոհար Վեզիրյանը հեռտևյալ գրառումն է արել երգչուհի Շուշան Պետրոսյանի պատին.

... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 253 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012



ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 3-5-ը Բելգիայի Թագավարություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS), հանդես եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակից եվրոպացի, թուրք և ադրբեջանցի քաղաքագետներին, լրագրողներին և վերլուծաբաններին հետաքրքրող հարցերին:

Հարցին, թե ինչո՞ւ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը չի կիրառում Վրաստանի հաջողվա ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 193 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012



ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ պաշտոնապես արձանագրել է, որ ընտրությունների հետ կապված դիմումները քննարկելիս հրաժարվում է քննության առարկա դարձնել ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռների իրավաչափության հարցը:

Նման տեսակետ ՍԴ-ն հայտնել է մայիսի 6-ին թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը մերժելու մասին որոշման մեջ: Անկուսակցական Սամվել Հարությունյանը ՍԴ-ից պահանջել էր անվավեր ճանաչել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 208 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012



Դրամի արժեզրկումը արդեն սպառնալի տեմպերի է հասնում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը գործարքների ավարտին կազմել է 413 դրամ: Նախորդ օրը դոլարի գինը բորսայում կազմել էր 409 դրամ, այսինքն` միայն մեկ օրվա ընթացքում դրամը արժեզրկվել է շուրջ մեկ տոկոսով: Փոխարժեքի այսպիսի ցատկ Հայաստանում չէր նկատվել շատ վաղուց: Ուշագրավ է ՀՀ կենտրոնական բանկի պահվածքն այս իրավիճակում: Դատելով երեկ եւ նախորդ օրը բորսայում տեղի ունեցած գործարքների փոքր ծավալներից, կարելի է պնդել, որ ԿԲ-ն չի միջամտում շուկայում: Բայց ընդամենը երկու շաբաթ առաջ, փոխարժեքի շատ ավելի աննշան ցատկերը հարթելու նպատակով, ԿԲ-ն օրական նույնիսկ 30 միլիոն դոլարի ինտերվենցիա էր իրականացնում եւ ակնհայտորեն նպատակ էր դրել կայունացնել փոխարժեքը: Հիմա նույնքան ակնհայտ է, որ ԿԲ-ն այլեւս նման ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 228 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012

Բողոքի երթ՝ Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ

Հունիսի 7-ին՝ հինգշաբթի, տեղի կունենա բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Երթը կսկսվի ժամը 11:00-ին Օպերայի մոտից (Արամ Խաչատրյանի արձան): Մասնակիցները նամակներ կհանձնեն ՀՀ Նախագահին, արտաքին գործերի նախարարին: Նամակի բովանդակությունը. Հայտարարություն 1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուր տարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանական գրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը համարժեք պատասխան են տալիս թշնամուն: Սակայն, վերջին տարիներին ադրբեջանական հարձակումների և դրանց արդյունքում զոհվող հայորդիների թիվը միայն աճ ... Կարդալ ավելին...
Просмотров: 199 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012

Մեկնարկում է Երեւանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման օրինագիծը

Երևան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների և նախագծերի մշակման նպատակով ՀՀ վարչապետի 2012 թվականի ապրիլի 5-ի N301-Ա որոշմամբ (փոփոխ. ՀՀ վարչապետի 03.05.2012թ. N392-Ա որոշում) ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են հանրապետության անվանի ճարտարապետներ և քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ: Սույն թվականի մայիսի 23-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատմանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Վարչապետը, նշելով Երևանի կենտրոնի կառուցապատման կանոնակարգմանն ուղղված ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 174 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012

Խաչիկ Գալստյանն այլևս Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօրվանից դադարեցնում է իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:

«Հայտնում եմ Ձեզ, որ ս/թ հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում եմ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, կառուցողական ու արդյունավետ համագործակցություն»,- նշված է Խ. ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 184 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012

Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ

Քիչ առաջ Երևանում` Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը Ղազախստանի ընտրանու հետ:

Խաղն ավարտվեց հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի` 3:0 հաշվով:

Նշենք, որ առաջին խաղակեսի 6-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ մեր հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը, իսկ 38-րդ րոպեին Ղազարյանը դուբլ գոլի հեղինակ դարձավ:

39-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց գերազանց հանդիպում անցկացնող Լևոն Հայրապետյանը, ում շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:

3-րդ գոլը երկար սպասեցնել չտվեց 41-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանը հիանալի փոխանցմամբ հարվածային դիրք դուրս բ ... Կարդալ ավելին...

Категория: Սպորտ | Просмотров: 185 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012



«Հարգելի պարոն Աբրահամյան

... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 190 | Добавил: Lilit | Дата: 06.06.2012