Շաբաթ, 21.09.2024, 03:48
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 05

Վարչապետի կնոջ հարստանալու բանաձևը


Առանց աշխատանքի հարստանալ հնարավոր չէ: Հաջողության կարելի է հասնել միայն աշխատելով՝ այն էլ բարեխիղճ և նվիրումով աշխատանքի շնորհիվ: Այս առումով բանաձևը պարզ է.

Առաջին հերթին անհրաժեշտ է կարողանալ ընդունվել լավագույն համալսարաններից մեկը՝ իմ դեպքում դա Լենինգրադի պետական համալսարանն է:

Անհրաժեշտ է ջանասիրաբար սովորել և ստանալ գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան զբաղվել սիրած աշխատանքով:

Անհրաժեշտ է աշխատել առնվազն քսանհինգ տարի՝ դասավանդելով տարբեր համալսարաններում: Անհրաժեշտ է կուտակել այնպիսի գիտելիքներ և փորձ, որ կարողանաք հաղթել միջազգային մրցույթներում՝ ի ... Կարդալ ավելին...

Просмотров: 380 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012



Facebook սոցիալական կայքում Հայաստանի կանաչների կուսակցության ղեկավար Արմենակ Դովլաթյանի գրառումը տարածվել է ողջ համացանցում:

Դովլաթյանը գրել է.  «Երեւանի քաղաքապետարանի դիմացի եւ քաղաքի այլ վայրերի այգիներում վերջերս, կանաչ տարածքը ճմապատում են: Ճիմերը բերվում են Սևանի շրջակա ալպիական մարգագետիններից: Տրակտորին կցված սարքը 4-5սմ խորությամբ կրտում է բուսական շերտը, որը բարձում են ու բերում Երեւան:

Նախ` ալպիական արոտավայրերը շատ դժվարությամբ են վերականգնվում, իսկ բուսածածկից զրկված մակերեսներն արագ ջրատվելու, քամահարվելու են, ու մնան բաց ժայռերը, երկրորդ` այդքան բարա ... Կարդալ ավելին...

Просмотров: 186 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012



Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը թեեւ անդամագրվեց ՀՀԿ-ին եւ դարձավ նրանցից մեկը:

Այդուհանդերձ, փորձում է իր երբեմնի անկախ կարգավիճակն ինչ-որ ձեւով պահպանել, ինչը դրսեւորում է տարբեր առիթներով ընդդիմանալով, ակտիվ հակադարձումներով: Սա բացարձակ դուր չի գալիս Տիգրան Սարգսյանին, ով հավանում է Արմեն Աշոտյանի  տիպի ենթակաների, ովքեր աչքի են ընկնում հաճոյացող վարքով եւ իշխանական տեսակետը պաշտպանելու անձնազոհությամբ: Վարչապետի եւ Հրայր Թովմասյանի միջեւ երեկ, կառավարության նիստի ժամանակ, վիճաբանություն ծագեց այն պատճառով, որ նախարարը համարձակվեց հակադարձել Անշարժ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 308 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012



«Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Շահնազարյանը:

Սրանից բացի Շահնազարյանը ասել է նաեւ. «Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչեւ ընտրություններ Հայաստանում կար երկբեւեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բեւեռի փոփոխությունը, եւ այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն հ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 240 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012



ԿԸՀ որոշմամբ ՀՀԿ համամասնական ցուցակի 112-րդ տեղը զբաղեցնող Սուքիաս Ավետիսյանը երեկ դարձավ ԱԺ պատգամավոր: Դա հնարավոր դարձավ Ռաֆիկ Գրիգորյանի՝  Գեղարքունիքի մարզպետ նշանակվելու արդյունքում: ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու, 111-րդ տեղը զբաղեցնող Կարինե Հարությունյանի գրանցումը` հաշվի առնելով նրա ինքնաբացարկի դիմումը: Կ. Հարությունյանը ցուցակում Սուքիաս Ավետիսյանից առաջ էր, եւ նրա ինքնաբացարկը պայմանավորված էր զուտ Ավետիսյանին պատգամավոր դառնալու հնարավորություն տալով:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 231 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012



Հացահատիկի միջազգային գները կրկին բարձրանում են: ՌԴ ԶԼՄ-ների փոխանցմամբ, երեկ սեւծովյան նավահանգիստներում 4-րդ կարգի հացահատիկի մեկ տոննայի գինը հասել է 8900 ռուբլու՝ սահմանելով նոր պատմական ռեկորդ: Ընդամենը 2-3 օր առաջ սա կազմում էր 8100-8300 ռուբլի: Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն կարգի հացահատիկի տոննան արժեր 7100 ռուբլի: Հացահատիկի թանկացումը բացատրվում է ՌԴ-ում հացահատիկի սպասվող ցածր բերքով (94 միլիոն տոննայի փոխարեն` սպասվում է 85 մլն տոննա բերք) եւ Ամերիկա մայրցամաքում հաստատված երաշտով: Միջազգային շուկաներում ռուսական հացահատիկի հիմնական մրցակից ֆրանսիական հացահատիկը եւս թանկացել է՝ հասնելով տոննայի դիմաց 235 եվրոյի: Մեկ շաբաթվա ընթացքում սա թանկացել է մոտ 15 տոկոսով: Հացահատիկի թանկաց ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 233 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012



Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի հեղինակած նախագիծը` հուլիսի 9-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ «Հարսնաքարի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, սառեցվում է:

Հիշեցնենք, արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ երրորդի, այսինքն, 44 հոգու ստորագրություն հավաքել 24-ժամյա ռեժիմում: Երեկ մեզ հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ նախօրեին սույն հարցով ԱԺ 3 խմբակցությունների` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» աշխատանքայ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 261 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012

լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը փոխեց իր հայաստանյան այցի ամբողջ ձեւաչափը:

Նա այդպես էլ չհանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ, ինչպես ի սկզբանե նախատեսված էր եւ չպատասխանեց պատգամավորների հարցերին: Ընդամենը մի քանի րոպեանոց ելույթ ունեցավ խորհրդարանում ու հեռացավ, ինչը լուրջ դժգոհություն առաջացրեց պատգամավորների շրջանում: Իսկ երբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հենց Ռոմպոյի ներկայությամբ, փորձեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պարզաբանում ստանալ, թե ինչու ԵՄ ն ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 226 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012



Ռուբեն Հայրապետյանը` նույն ինքը «Նեմեց Ռուբոն», երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել իր հրաժարականի մասին դիմումը: Այս մասին մեր թղթակցին ասել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, առաջիկա նիստում Հովիկ Աբրահամյանը պետք է հրապարակի Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, եւ եթե նա 15 օրում ետ չվերցնի, ապա դիմումը կհամարվի ընդունված: Եթե ԱԺ-ն արտահերթ նիստ չգումարի, առաջին նիստը նշանակված է սեպտեմբերի 10-ին:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 232 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012



Ռուսական «Գազպրոմ» ընկերությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հաղորդմամբ, այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացվելու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը: Ըստ այդմ, 1000 խմ գազը ՀՀ սահմանին կարժենա 280 ԱՄՆ դոլար:

Նույն աղբյուրների պնդմամբ, հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կդառնա արդեն 320 դոլար: Ներկայումս հայկական կողմը բանակցում է «Գազպրոմի» հետ, որպեսզի գազի գինը չփոխվի կամ թանկացումները լինեն ավելի քիչ: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, բանակցությունների առաջին փուլի ընթացքում «Գազպրոմին» համոզել չի հաջողվել: Բանակցությունները դեռ շարունա ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 225 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012



«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է «Վատթարներից վատթարագույնը. աշխարհի ամենաբռնապետական հասարակությունները» վերնագրով հերթական՝ 2012 թվականի զեկույցը: Դրանում աշխարհի 195 երկրներն ու տարածքները դասակարգվել են «վատթարագույն եւ դրան մոտ», «ոչ ազատ», «մասամբ ազատ» եւ «ազատ» խմբերի: Այս անգամ եւս Հայաստանը տեղ է զբաղեցրել «մասամբ ազատ» երկրների շարքում: Հայաստանում քաղաքական իրավունքները 7 միավորանոց համակարգով գնահատվել են 6, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 4 միավոր (որքան բարձր է միավորը, այնքան ավելի բռնապետական է տվյալ երկիրը, եւ որքան ցածր՝ այնքան ավելի ազատ): «Վիճելի տարածքներ» խմբում ներառված Լեռնային Ղարաբաղը ... Կարդալ ավելին...
Просмотров: 236 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012



Երեկ առավոտյան ԱԺ-ի մոտ տեղի ունեցավ հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված, հունիսի 29-ին, հոսպիտալում գիտակցության չգալով, մահացած Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ բողոքի ալիքի հերթական` ամենամեծ ակցիան:

Այդ ժամանակ ԱԺ-ում հանդիպում էր ընթանում Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ. ԱԺ նիստերի դահլիճում էին խորհրդարանական բոլոր խմբակցությունները:

«Ոչ հանցավոր բարքերին», «Լֆիկ Սամո, սատարիր Նեմեցին, վայր դիր մանդատդ», «Նեմեց, հանցագործ» «Արդար քննություն», «Պահանջում ենք բոլոր մեղավորներին պատժել» եւ այլ գրություններով պաստառներով շուրջ երկու ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 175 | Добавил: Lilit | Дата: 05.07.2012