Շաբաթ, 21.09.2024, 03:48
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 13

Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, որին պատկանող ընկերության ավտոբուսների վարորդները բողոքի ցույցեր են անում ԲՀԿ նախագահի դեմ, այս օրերին Հայաստանում չէ:

Նա անգամ իր ընտանիքի անդամներին է երկրից դուրս հանել (արդեն տեղեկացրել էինք, որ նա պետք է մեկներ Դուբայ): Պալաչը նման որոշում է կայացրել հատկապես այն ժամանակ, երբ ԲՀԿ-ականները շատ կոշտ հայտարարությամբ են հանդես եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղիների «դեմ» դուրս գալու համար:

Նա հայտարարել է, որ ինքը կվերադառնա ՀՀ, երբ լուծվեն իր սեփական ընկերության հետ կապված հարցերը»:

Просмотров: 247 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012



Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը: Այս մասին հայտնում են ԱԱԾ Մամուլի կենտրոնից:

Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջև ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու և խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Просмотров: 227 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012



Հայաստանի նախկին արգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը այսօր լացել է: Նա դիտել է "Չենք լռելու” նախաձեռնության`"Հայաստանը դու ես, իսկ ես արտագաղթում եմ” վերնագրով տեսանյութը

Օսկանյանը իր տեսակետը արտահայտել է "Ֆեյսբուք”-ի իր էջում:

"Անկեղծ ասած՝ տեսանյութը նայելիս աչքերս թրջվեցին:

Զուգահեռաբար օրվա լրատվության գերիշխող մասը, ինչպես միշտ, նույնն էր՝ փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, ճնշումներ, անհանդուրժողական ... Կարդալ ավելին...

Просмотров: 228 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012


Категория: Տնտեսություն | Просмотров: 231 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012



Այս էլ քանի ամիս է՝ քաղաքական դաշտը, լրատվամիջոցները նույն թեման են արծարծում. Ծառուկյանը նախագահական ընտրությունների ժամանակ կսատարի՞ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Բոլորը տալիս-բռնում, առնում-ծախում են եւ արդյունքում նույն անորոշությունն է: Վերլուծություններն ու մեկնաբանություններն ավելի խորհրդավոր են դարձնում Գագիկ Ծառուկյանի կերպարը, որովհետեւ նրա կողմից որոշակիացվող որեւէ արձագանք չկա: Իրականում ի՞նչ է կատարվում, փորձենք փաստերի լեզվով տալ գնահատականը: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «168 ժամ» թերթին տված հարցա ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 236 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012



Սիրիահայերը նամակով դիմում են ռուսահայերին: Նամակը ռուսերեն է, վերնագրված է. «Դիմում-Սիրիա», ստորագրված է՝ «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք», որ նույնն է, թե անստորագիր է: Ի՞նչ է ասված դիմումում: Նկարագրված է Սիրիայում տիրող վիճակը եւ անհանգստություն է հայտնված սիրիահայերի ճակատագրի համար: Նշված է, որ աշխարհի հայության հետ միասին Սամցխե-Ջավախքի հայերը եւս տագնապած են ու բազմաթիվ նամակներ են հղում իրենց հասարակական կազմակերպությանը: Թե ինչու են Ջավախքի հայերը գրում Ռուսաստանի հայերին, պարզ չէ: Սակայն ոչ միայն անհանգիստ են, այլեւ պատրաստ են Սիրիայից գաղթողներին «ժամանակավոր ապաստան տրամադրել իրենց տարածքում»:

Եվ ռուսահայերը դիմում են Վրաստանի իշխանություններին ու ժողովրդին՝ խնդրանքով, որ «պարտադրված էմիգրացիայի դե ... Կարդալ ավելին...

Просмотров: 309 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012



Պարզվում է` հայրենի ԱԺ-ն դեռ պահպանում է սովետական բարի ավանդույթները եւ Երեւան տեղափոխված այն պատգամավորներին, ովքեր Երեւանից չեն եւ չունեն ապրելու հնարավորություն, ապահովում է վարձով բնակարանով՝ ամսական 120 ԱՄՆ դոլարի սահմաններում: Մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ շա՞տ են այդպիսիք հայոց պառլամենտում, խորհրդարանից ասացին` երեք հոգուց են մինչ այժմ դիմում ստացել. Էդմոն Մարուքյան, Իշխան Խաչատրյան, Խաչիկ Հարությունյան: Վերջիններս, տրամադրված հնարավորության սահմաններում, կարողացել են ոչ թե կենտրոնում, այլ Լենինգրադյան փողոցի կողմերում բնակարան վարձել ու պատգամավոր աշխատել:
Просмотров: 372 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012



Կայքերից մեկը հարց է հնչեցրել՝ «Ո՞ւր է պետությունը Ծառուկյան-Պալաչ մրցավեճում»: Առաջին հայացքից շատ պարզ ու հասկանալի հարց՝ ո՞ւր է օրենքը, որով պիտի կարգավորվեն այս կարգի վեճերը: Պարզվում է, սակայն, որ հարցի տրամաբանությունն անմիջապես փոխվում է, երբ «օրենք» բառը փոխարինում ես «պետություն» բառով: Բանն այն է, որ Հայաստանում ոչ ոք չգիտի, թե ուր է պետությունն ընդհանրապես, իսկ ինչ վերաբերում է օրենքին, ապա օրենքներ, ինչքան ուզեք, կան, դեռ մի բան էլ ավելի, քան պետք է:

Եվ, այնուամենայնիվ, փորձենք շարունակել կայքի հնչեցրած խիստ շահավետ հարցի քննարկումը, որովհետեւ մեր պետությունը բացակա է ոչ միայն ավտոբուսային երթուղիներ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 217 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012



Ռազմավարական բազաներ հանձնելը նույնն է, ինչ զինաթափ լինելը: Պատկերացրեք «անտերուդուս» մի հողամաս, որն անգամ ցանկապատված չէ, բայց տերը բերք է ակնկալում նրանից: Անեկդոտային իրավիճակում է հայտնվել մեր իշխանությունը, նման այն մարդուն, որ երբ իրազեկում են գողացված ճամպրուկի մասին, ժպտում է. «Տանու՜մ են՝ տանեն, մեկ է՝ բանալին ինձ մոտ  է»: Հիմա մենք ենք: Ռազմական եւ պետության համար վճռական գերակայություն ունեցող բազաներ ենք հանձնել այլ պետության ու հանգիստ նստել՝ մեկ է, Հայաստանը մերն է: Գազը, կապը, լույսը Ռուսաստանին նվիրաբերվեց, մնում է, որ մեր աչքի լույսն էլ տանք, որ «հյուսիսային քեռին»  բարի աչքով մեզ նայի: Սեփական երկրին առաջինը նրա ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 290 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012



Առջեւում ՏԻՄ ընտրություններն են, որոնք ամռան ընթացքում լարված կպահեն հատկապես մարզպետներին: Հուլիսի 8-ին հաշված համայնքներում կայացած ընտրությունները թերեւս նախանշեցին, որ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունները բուռն մթնոլորտում են անցնելու: Հատկապես Արագածոտնի մարզում, քանի որ սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա, ըստ որոշ լուրերի, իրար են «ուտում» տեղի դաշնակցական ու ՕԵԿ-ական դեմքերը: Հետեւաբար, այստեղ առավել քան դժվարին է դառնում մարզպետի գործը: Ի դեպ, ասում են՝ երկու քաղաքական ուժերի ներսում հասունացող կրքերը հանդարտեցնելու նպատակով արդեն մարզային իշխանությունները մարզպետարան են հրավիրել դաշնակցական ու ՕԵԿ-ական գ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 225 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012



ՀՀ նախագահի թեկնածու արեւելագետ ունեցել էինք, բանասեր՝ եւս, իսկ այ էպոսագետ դեռ չէինք ունեցել: Երեկ էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը: Նա իր որոշումը պայմանավորել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: «Ես չէի ցանկանա երբեք նման քայլ կատարել, որովհետեւ երբեք քաղաքական գործիչ չեմ եղել, որեւէ կուսակցության անդամ չեմ եղել եւ այսօր էլ ինձ քաղաքական գործիչ չեմ համարում: Ցավոք, այսօր Հայաստանում չկա մի ուժ ու մի մարդ, որ իր վրա վերցնի երկիրը նման վիճակից հանելու բեռը: Այս քաղաքական քայլն ավելի շատ ստիպողական է, քանի որ դրան գնում եմ՝ երկրի վիճակը տեսնելով»,-ասել է նա՝ հավելելով, որ իր ձեռքն է վերցնելու ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 230 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012



Արցախի նախագահական ընտրությունները Հայաստանի նախագահականի առաջին փուլը կլինի: Քաղաքական դաշտում որոշ չպատճառաբանված հարցերի լուծումը կփոխադրվի արցախյան դաշտ: Ամենակարեւոր հարցը՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մե՞ջ  է, թե՞ նրանից դուրս…  Մի հարց եւս, որը քաղաքական ուշադրությունից դուրս է՝ անհավանականության պատճառով, բայց այդ հարցին ինքս կարեւորություն եմ տալիս՝ ճշտելու երկրորդ եւ երրորդ նախագահների առանձին գործելու եւ որպես առանձին միավորներ հանդես գալու առումով: Բանն այն է, որ արցախյան կլանը տարանջատված չեմ տեսնում եւ նրանց գործողությունների ծրագիրը համա ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 215 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012



ՀԱԿ ներկայացուցիչները շարունակում են հաճոյախոսություններ շռայլել ԲՀԿ-ի հասցեին, իսկ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ երկու ուժերի միջեւ ոչ մի հատուկ պայմանավորվածություն չկա. ընդամենը որոշել են միմյանց չհարվածել: Բայց արդյո՞ք ԲՀԿ-ՀԱԿ չհայտարարված համագործակցությունն այդչափ անշահախնդիր է, թե՞ կան հստակ պայմանավորվածություններ, որոնց առայժմ հանրային հնչողություն չի տրվում:

Հավատալ, որ ՀԱԿ առաջնորդն այդքան անշահախնդրորեն իրեն նվիրել է ԲՀԿ քարոզչությանը, դրանով զոհելով ու զայրացնելով իր էլեկտորատին, մեղմ ասած, միամտություն կլիներ: Նա իր թիմին եւ ՀԱԿ էլեկտորատին պատրաստում է առաջիկա նախագահական ընտրություններին, այդ ընտրութ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 226 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012

Հովհաննես Թամամյան

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանն առաջիկայում կարող է ազատ արձակվել:

Ենթադրվում է, որ նա ազատ կարձակվի Սերժ Սարգսյանի կողմից ներման արժանանալու միջոցով: Այս հեռանկարի վերաբերյալ մեր թղթակցի հարցին Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը պատասխանել է, որ ինքը լիազորված չէ ներման խնդրագրի վերաբերյալ հարցերին պատասխանել: Մեր տեղեկություններով, Թամամյանի ներման խնդրագիրն արդեն մեկ շաբաթից ավելի է ն ... Կարդալ ավելին...

Просмотров: 193 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012

Երեւանում ներկայումս ընթացող ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են երթեւեկության համար ամենալարված ժամերին` առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 18-ը: Արդյունքում, արդեն երկու ամիս է մայրաքաղաքի փողոցները կաթվածահար վիճակում են: Ավտոմեքենաների խցանումների կարելի է հանդիպել անգամ այնպիսի փողոցներում, որտեղ նախկինում խցանումներ երբեւէ չեն եղել: Ասենք, վերջին երկու օրերին` վաղ առավոտից մինչեւ երեկո փակվում է Շիրազի փողոցը` 15 թաղամասից մինչեւ նախկին «Շիրակ» հանրախանութի հատվածը, ինչի հետեւանքով Մազմանյան, Բաշինջաղյան եւ Մարգարյան փողոցներն օրվա գրեթե բոլոր ժամերին դառնում են անանցանելի: Սրանից առաջ էլ կաթվածահար վիճակում էր հայտնվել Մաշտոցի պողոտան, իսկ ավելի վաղ` նույն վիճակում էին Պռոշյան եւ Պարոնյան փողոցները եւ այսպես շա ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 236 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության ավտոբուսների եւ տաքսիների վարորդների երեկ սկսած անժամկետ գործադուլին այսօր միանալու են Հրազդան-Երեւան երթուղին սպասարկող վարորդները, ինչպես նաեւ Հրազդան, Աբովյան քաղաքների ներքին երթուղիները սպասարկող այլ ընկերությունների վարորդներ: Չի բացառվում, որ առաջիկա օրերին գործադուլին այլ երթուղիների վարորդներ էլ միանան: Մեր տեղեկություններով, վարորդները պատրաստվում են վաղը` կառավարության նիստի օրը, փակել Աբովյանից Երեւան եկող մայրուղին: Մի խոսքով, Պալաչը, կարծես, սպառնում է, իր ընկերությունը սնանկացման հասցնելու համար, կաթվածահար անել ողջ Կոտայքի մարզի տրանսպորտային աշխատանքը: Հիշեցնենք, Արթուր Հարությունյանը եւ նրա ընկերության տնօրենը պնդում են, ո ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 251 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012

Ներկայացված լուսանկարներն անորակ են, քանի որ բջջային հեռախոսով են արվել երեկ` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վերաբերյալ դատավարության ժամանակ: Բանն այն է, որ դեռեւս ամիսներ առաջ` դատավարության մեկնարկին, դատավոր Գագիկ Պողոսյանը նիստը լուսաբանելու համար շատ խիստ կարգ էր սահմանել, թույլ էր տվել նիստը տեսա եւ լուսանկարահանել միայն առաջին տասը րոպեներին: Այս լուսանկարներն արվել են նիստը սկսվելուց շուրջ երկու ժամ անց: Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի ձանձրալի ճառի ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանի «աչքը կպել էր». նա ննջում է: Նիստի ընթացքին դատավորի նման «անկաշկանդ» վերաբերմունքին ի պատասխան` ամբաստանյալի աթոռին հայտնված ընդդիմադիր ... Կարդալ ավելին...

Просмотров: 225 | Добавил: Lilit | Дата: 13.07.2012