Շաբաթ, 21.09.2024, 03:49
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 07


Որքան էլ ժողովրդի համար կիզակետային լինեն քաղաքական հարցերը, բայց Հայաստանի պայմաններում սոցիալականը խեղդում է յուրաքանչյուր քաղաքացու, որովհետև ոչ թե լավ ապրելու, այլ քարշ գալու, գոյատևելու խնդիր է դրված:

Այստեղ տեղին է մեջբերել. «Ցավ տամ, ցավդ մոռանաս» ժողովրդական ասացվածքը, որը եւ կիրառում է մեր իշխանությունը: Տարբեր մեկնաբաններ խոսում են քաղաքացիական հասարակություն ձեւավորելու առաջնահերթության մասին, դժգոհում , որ դանդաղում է կազմավորումը, անտեսելով այն հանգամանքը, որ դանդաղումը կապված է սոցիալական հենքի հետ: Անընդհատ խոսվում, գրվում է, որ քաղաքական ուժերը լավ չեն աշխատում, չեն բարձրացնում ժողովրդի ինքնագիտակցությունը… Այդ բոլորին կուզեի ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 208 | Добавил: Lilit | Дата: 07.07.2012



ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի հայտարարությունը.«Այսօր Սահմանադրության օրն է, որը պետք է, որ տոն լիներ: Բայց արդեն շուրջ 15 տարի է՝ այս իշխանությունների շնորհիվ այն դարձել է ընդամենը սովորական «ոչ աշխատանքային օր»:

Եթե հաշվի առնենք, որ ժողովրդի փոքր մասն աշխատում է, մյուսների համար այն ոչնչից չտարբերվող հերթական օրն է՝ լի առօրյա հոգսերով ու չլուծված խնդիրներով:

Սահմանադրությունը նրա համար չէ, որ կեղծիքներով նախագահ դարձած մարդը երդման արարողության ժամանակ ձեռքը դնի Սահմանադրության վրա, հետո ծալի այն, գցի մի կողմ եւ առաջնորդվի իր՝ չգրված օրենքներո ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 207 | Добавил: Lilit | Дата: 07.07.2012



Որևէ մեկն Ազգային ժողովի քարտուղարությունից արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ պատգամավորական ստորագրությունների համար ձևաթուղթ չի վերցրել և դիմել «Բարգավաճ Հայաստանին»՝ ստորագրության համար, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ոչինչ մեզանում այնպես չի տարածվում, ինչպես ապատեղեկատվությունը:

Նաիրա Զոհրաբյանն, ասաց, որ հերթական անգամ զարմանում է՝ ինչո՞ւ և ինչի հիման վրա է «Ժառանգությունն» իրեն իրավունք վերապահել որոշելու, թե ԲՀԿ-ն չի միանալու այդ նախաձեռնությանը:


Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը «Հայկական ժամանակին» հայտնել էր, որ նախօրեին , որ ՀԱԿ-ի հեղինակած նախագիծը` հուլիսի 9-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և «Հարսնաքարի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, սառեցվում է, քանի որ այդ հարցով ՀԱԿ, ՀՅԴ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 233 | Добавил: Lilit | Дата: 07.07.2012



Հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ։

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, այդ խախտումների ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

 

Категория: Քաղաքականություն | Просмотров: 238 | Добавил: Lilit | Дата: 07.07.2012



Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել, որ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունները ռուսներին ինչ-որ բան են «նվիրում», իսկ այդ նվերը, որպես կանոն, լինում է ՀՀ ռազմավարական ոլորտներից մեկը: Արդյունքում, կարծես, հասել ենք վերջնագծին, քանի որ Հայաստանում մնացել է մեկ ռազմավարական ոլորտ` ավիացիան, որը դեռ ռուսներինը չէ: Սակայն, շրջող լուրերը հուշում են, որ առաջիկայում այս ոլորտը եւս ամբողջությամբ կանցնի ռուսների տիրապետման տակ:

Եւ այսպես, ինչ են տվել ՀՀ իշխանությունները վերջին 14 տարիներին անցկացված ընտրություններից առաջ: 1998-ի արտահերթ նախագահական ընտրություններից առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս ՀՀ վարչապետի պաշտոնին էր եւ նոր-նոր պատրաստվում էր պալատական ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 281 | Добавил: Lilit | Дата: 07.07.2012



Հայաստանի համախառն ներքին արդյունքի ավելի քան 70 տոկոսն արդեն պարտք ենք:

Այս եզրահանգումը հիմնված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվար-մայիսին» վիճակագրական տվյալների վրա: Ըստ ԱՎԾ-ի, այս տարվա մարտի վերջին ՀՀ համախառն արտաքին պարտքը կազմել է 7 միլիարդ 344 միլիոն 600 հազար դոլար: Համախառն արտաքին պարտքի 41.07 տոկոսը կամ նույնն է, թե` 3 միլիարդը պետական կառավարման համակարգերի կուտակած պարտքերն են: Համախառն արտաքին պարտքի 15.52%-ը կամ մոտ 1 միլիարդ 140 միլիոն դոլարը գոյացել է մասնավոր հատվածում, 10.48%-ը կամ մոտ 770 միլիոն դոլարը գոյացել է դրամավարկային կարգավորման մարմիններում, 20.48%-ը կամ 1 միլիարդ ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 189 | Добавил: Lilit | Дата: 07.07.2012



Լուսանկարներում պատկերված այս շքեղ «Ռոլս-Ռոյսերի» պետհամարանիշերից արդեն կարելի է կռահել, թե ում են սրանք պատկանում: 08 oւ 888 համարանիշով մեքենան գրանցված է դեռեւս ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունով: 60 us 006 համարանիշովը գրանցված է մի անծանոթ մարդու անունով, բայց հայտնի է, որ իր մանդատը ստանալու համար ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԿՀԸ էր գնացել հենց այդ «Ռոլս-Ռոյսով»: Երեկ այս մեքենաները իրար կողքի էին հայտնվել Երեւանի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ` ինչ-որ միջոցառման առիթով: Խնդիրն այն չէ, որ այս երկու մեքենաներն իրար հետ արժեն մոտ 1.5 միլիոն դոլար: Խնդիրն այն է, որ այս երկու անձանց պատկանող մեքենաները իրար հետ մեկ տեղում տեսնելով` հասկանում ես, ո ... Կարդալ ավելին...

Просмотров: 223 | Добавил: Lilit | Дата: 07.07.2012