Շաբաթ, 21.09.2024, 03:46
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 11

Բուզանդի փողոցում էլիտար շինարարություն իրականացրած «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնը, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, լրագրողի հետ «Սքայփով» ընթացած զրույցում պատմել է իր հայաստանյան գործունեության մասին:

Նա պատմել է, թե ում եւ որքան գումար է տվել ու ինչի համար: Պավել Անդերսոնը, որը, ինչպես ինքն է ասում, ազգությամբ հայ է, հետն էլ` ծագումով Ղարաբաղից, եւ իր ծնե ազգանունը Հակոբյան է եղել, պատմում է, որ Բուզանդի փողոցում շինթույլ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 207 | Добавил: Lilit | Дата: 11.07.2012

Հեղինակ՝ Արզօ

ՀՀ գործող կառավարությունը հերթական խայտառակ պատմության մեջ է հայտնվել: Պատմությունը խայտառակ է այնքանով, որ բռնվել է հերթական սուտը, որը շրջանառության մեջ է ամիսներ շարունակ:

Խոսքը Հայաստանին մատակարարվող գազի գնի մասին է: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է 240 դոլարով (1000 խմ-ն), ինչը ոչ մի գերատեսչություն պաշտոնապես չի հերքում: Բայց պե՛տք է որ հերքեին, ընդ որում` իրենց հերքումները համեմեին ռազմահայրենասիրական ստանդարտ` «հիվանդագին երեւակայություն», «թշնամու ջրաղացին ջուր լցնել...», «իրակա ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 191 | Добавил: Lilit | Дата: 11.07.2012



Եթե Ռուբեն Հայրապետյանը մտադրությունը չփոխի, և վերջնականապես ընդունվի նրա՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը, ապա թիվ 1 ընտրատարածքում իր թեկնածությունը կառաջադրի նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց ինքը` Սաֆարյանը, նշելով, որ այդ որոշման համար հիմք է հանդիսացել նաև այն, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատկառելի քանակով քվե է ստացել այդ տարածքի բնակիչներից:

Սաֆարյանի խոսքով՝ եթե հաջողվի այս ընտրություններում ապահովել հավասար մրցակցային պայմաններ, ապա ինքը հիմքեր ունի մտածելու հաղթելու մասին:

Միաժամանակ նա նշեց, որ կառաջադրվի «Ժառանգություն» կուսակցության կո ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 264 | Добавил: Lilit | Дата: 11.07.2012

Վզի փաթաթանը

Հայ ազգային կոնգրեսը «Հարսնաքարի» հանցավոր ողբերգությունից հետո հասարակական պայքարի ակտիվ մասնակիցներից է և դատապարտում է օլիգարխիկ համակարգը՝ այն համարելով նման ողբերգությունները ծնող պատճառ: Միևնույն ժամանակ Կոնգրեսի խոսնակը Ռուբեն Հայրապետյանի դեմ հասարակական արդարացի պայքարի այս ֆոնին Կոնգրեսի և Գագիկ Ծառուկյանի գործակցության մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ ասում է, որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ: Կոնգրեսի խոսնակը նաև բացատրում է, որ օլիգարխը նա է, ով իշխանություն ունի, իշխանության մաս է կազմում, իսկ Ծառուկյանը, ըստ Կոնգրեսի խոսնակի, իշխանության մաս չէ, և դա՝ նաև Հայ ազգային կոնգրեսի շնորհիվ:

Իսկ ինչի՞ մաս է կազմում Գագիկ Ծառուկյանը: Եթե նա իշխանության մաս չէ, ապա ստացվում է, որ Հայաստանը ամենևին էլ բռնատիրություն կամ ամբողջատիրություն չէ, քանի որ Հայաստանում հնարավոր չէ լինել միլիարդատեր և ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 228 | Добавил: Lilit | Дата: 11.07.2012



Վերջին` առնվազն 7-8 ամիսների ընթացքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը աստիճանաբար բարձրացել է, բայց ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը մնացել է անփոփոխ, ինչն առաջին հայացքից տարօրինակ է:

Կամ` ներքին սպառողի համար գազի սակագինը չբարձրացնելը պայմանավորված է եղել զուտ ներքաղաքական` պոպուլիստական դրդապատճառներով, կամ էլ` գործող սակագինը խիստ ուռճացված է եղել, եւ սպառողներին պարզապես թալանել են:

Категория: Տնտեսություն | Просмотров: 188 | Добавил: Lilit | Дата: 11.07.2012



Ոստիկանությունը, ըստ էության, դեռեւս չի հերքում, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում ռազմաբժիշկների ծեծի ենթարկելու հրահանգը տվել է դեռեւս ԱԺ պատգամավոր, այդ ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը:

Բանն այն է, որ քննչական մարմինը դիմել է դատարան` կալանավորված վեց անձանց հեռախոսազանգերի վերաբերյալ քաղվածքներ ստանալու համար: Դատարանը այդ դիմումը բավարարել է, սակայն քաղվածքները քննիչներին կտրամադրվեն շուրջ տասը օրից միայն: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով վարչության ղեկավար Արսեն Այվազյանը: Ավելի վաղ հայտ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 233 | Добавил: Lilit | Дата: 11.07.2012


Այսօր առավոտից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին` Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդները անժամկետ գործադուլ են սկսելու, որն, ըստ էության, ուղղված է Ծառուկյանի դեմ:

Գործադուլը տեղի է ունենալու Աբովյան եւ Չարենցավան քաղաքներում: Պալաչին պատկանող երթուղայինների գծերին զուգահեռ Ծառուկյանի բացած բարեգործական երթուղիների պատճառով` «Քինգ դե լյուքսը» սնանկացման եզրին է, վարորդները զայրացած են, քանի որ, փաստորեն, անվճար են աշխատում: Նրանք սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել` փակել ... Կարդալ ավելին...

Просмотров: 172 | Добавил: Lilit | Дата: 11.07.2012

Վահե Գրիգորյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Հայաստանի դեմ հերթական դատավճիռն է կայացրել: Այս անգամ Եվրադատարանը վճռել է, որ ՀՀ կառավարությունը խախտել է փաստաբան Վահե Գրիգորյանի արդար դատաքննության իրավունքը:

Ըստ Եվրադատարանի վճռի, ՀՀ կառավարությունը, որպես փոխհատուցում, Վահե Գրիգորյանին պետք է վճարի 2 հազար 500 եվրո: 2005-ի հունիսին ՀՀ գլխավոր դատախազության այն ժամանակ դեռեւս գործող քննչական վարչությունը խարդախության հատկանիշներով քրեական գործ էր հարուցել, որի շրջանակներում նույն տարվա հոկտեմբերի 7-ին կալանավորվել է փաստաբան Վահե ... Կարդալ ավելին...

Просмотров: 205 | Добавил: Lilit | Дата: 11.07.2012