Շաբաթ, 21.09.2024, 03:47
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 21

ՀՀ վերադառնալուն պես` Վանո Սիրադեղյանը կձերբակալվի: Այս մասին երեկ ոստիկանությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Վերջին շրջանում Facebook սոցիալական ցանցում եւ լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի` Հայաստան վերադառնալու հնարավորությունը: Լրագրողներից մեկի հարցին` ո՞ր փուլում է այսօր գտնվում Վանո Սիրադեղյանի գործը, Պողոսյանը երեկ ասել է. «Վանո Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործը ոստիկանության նախաքննական ապարատի վարույթում չէ: Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կա հետախուզական գործ, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, հետախուզական գործի վարույթն իրականացնում է Քրեական հետախուզություն գլխավոր վարչ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 224 | Добавил: Lilit | Дата: 21.07.2012

Հեղինակ՝ Արզօ

Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին կիսամյակի «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» անվանումը կրող տեղեկանքը: Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8 տոկոսով: Այս ցուցանիշը այս տարվա ընթացքում անընդհատ աճել է եւ, ինչպես տեսնում ենք, ընդհուպ մոտենում է երկնիշի շեմին: ԱՎԾ-ն այս 7.8 տոկոսը ստանալու համար համատարած աճեր է արձանագրել բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից: Ու այսքանով կարելի էր սահմանափակել մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշների կտավի մասին պատմությունը, եթե նույն օրը ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակած չլիներ այս տարվա առաջին ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 239 | Добавил: Lilit | Дата: 21.07.2012


Լևոն Տեր–Պետրոսյանի խնամի ու ՀԱԿ այլևս նախկին անդման Դավիթ Շահնազարյանը հարցազրույցի ժամանակ ՀԱԿ-ի վարկանիշին վերաբերող հարցին ի պատասխան մի քանի սուր դիտարկում է արել. « ՀԱԿ-ը իր վարկանիշի, իր ձայների հաշվին ամեն ինչ արեց, որպեսզի կանաչ լույս վառի քոչարյանիզմի համար: Սա փաստ է:  Որովհետեւ անձամբ Քոչարյանի հարցը ինքը չի որոշելու, նույնիսկ Քոչարյանը չի որոշելու: Ակնհայտ է, որ այսօր քոչարյանիզմը, այդ եռանկյունին` (ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ) քոչարյանիզմի ինստիտուտի եռանկյունին է:

ԲՀԿ-ն ուղղակի պահանջեց, որ ՀԱԿ-ը պատասխան տա Շահնազարյանին, հրահանգ էր տրված` «պատասխանը պետք է լինի լիարժեք եւ սպառիչ»: Այսինքն՝ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 241 | Добавил: Lilit | Дата: 21.07.2012



Ոստիկանությունը մինչ օրս ստել է` ասելով, թե ՀՀ անձնագրերը տպագրվում են Ֆրանսիայում: Երեկ «ՀԺ» թղթակիցը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին հարցրել է` ճի՞շտ է արդյոք, որ անձնագրերը տպվում են Ջրվեժի տպարանում:

Ամենազավեշտալին այն է, որ ոստիկանությունում, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից բացի, որեւէ մեկը այս հարցի պատասխանը չի իմացել, քանի որ լրագրողների հետ հանդիպմանը ներկա ոստիկանության տարբեր կառույցների ղեկավարները, լսելով մեր թղթակցի այս հարցը, սկսել են ծիծաղել` ընդունելով դա որպես կատակ: Չի ծիծաղել միայն Օսիկյանը: Նա ասել է. «Նախորդ տարի ոստիկանության կողմից հայտարարված մ ... Կարդալ ավելին...

Просмотров: 194 | Добавил: Lilit | Дата: 21.07.2012



Երեկ հերթական անգամ ապացուցվեց ՀՀ իշխանությունների չնչինությունն ու անսահման լկտիությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը երեկ կատարեց իջեցված հստակ պատվերը. Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին դատապարտեց վեց տարվա ազատազրկման, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին` երկուական, իսկ Արտակ Կարապետյանին` երեքուկես տարվա ազատազրկման, խափանման միջոցները թողեց անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այսինքն, բացի Տիգրան Առաքելյանից, մյուս երիտասարդները դատարանի դահլիճից դուրս եկան, եւ եթե հետագայում  Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռը անփոփոխ թողնի, նրանք հենց դահլիճում կկալանավորվեն եւ կտեղափոխվեն քրեակատարողական հիմնարկ: Դատավորը երիտասարդներին մեղավոր ճանաչեց առաջ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 229 | Добавил: Lilit | Дата: 21.07.2012


Փաստորեն Գյումրու քաղաքապետ, այժմ արդեն ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը չհասցրեց Հանրապետականից հեռացնել այն կուսակցականներին, որոնց ինքն էր ընդունել կուսակցության մեջ: Ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ կառույցի ղեկավարի պաշտոնից զրկված Վ. Ղուկասյանը դժվար թե կարողանա իրականացնել իր այն սպառնալիքը, թե՝ «Եթե ես չդարձա քաղաքապետ, ձեզ կհանեմ Հանրապետականից ու կտանեմ այլ կուսակցություն»: Նման սպառնալիքի մասին խոսակցություններ վերջին օրերին տարածվել էին քաղաքում:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 216 | Добавил: Lilit | Дата: 21.07.2012