Շաբաթ, 21.09.2024, 03:47
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 10

Այս կիրակի ՀՀ տարբեր մարզերի 16 համայնքներում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում, այնուամենայնիվ, անակնկալներ են արձանագրվել: Անակնկալներն արտահայտվել են ընտրություններում մի քանի համայնքների հանրապետական գյուղապետերի պարտությամբ:

Մասնավորապես, Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի ղեկավարի ընտրություններում ՀՀԿ-ական գործող գյուղապետ Հովհաննես Անդրեասյանի օգտին քվեարկել է 530 հոգի, իսկ անկուսակցական Վահրամ Հարությունյանը ստացել է 869 քվե: Լոռու մարզի Խնկոյան գյուղում էլ ՀՀԿ-ական գործող գյ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 231 | Добавил: Lilit | Дата: 10.07.2012


Չորս օր շարունակ Վանաձորի «Լոռի» հանգստյան տանը փակված` դաշնակցականները Գերագույն ժողով էին անում: Երեկ արդեն նրանց ժողովը տեղափոխվել էր Երեւան:

ՀՅԴ նորընտիր ԳՄ-ն մի քանի ժամ էլ այստեղ ժողով արեց: Ինչպես երեւում է, ժողովն իսկապես թեժ է եղել, թեեւ երեկ տարածած հայտարարության մեջ հատուկ շեշտված էր. «Ժողովն ընթացավ միասնականության եւ համախմբվածության մթնոլորտում»: Երեկ ողջ օրը ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչները կտրականապես հրաժարվում էին որեւէ մանրամասն ներկայացնել ժողովից: Անգամ նորընտիր Գերագույն մարմնի մասն էին գաղտնի պահում: Այդուհանդերձ, մեզ հաջողվել է ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 255 | Добавил: Lilit | Дата: 10.07.2012

Կառավարությունն աղավաղում է ներքին շուկայում գազի գնագոյացման մեխանիզմը. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այսօր լրատվամիջոցներում քննարկվող երկու թեմաների, որոնք, իր կարծիքով, շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար.

«Առաջինը ռուսական գազի թանկացումն է, երկրորդը՝ Ռուսաստանից մինչև 1 մլրդ դոլար նոր պարտք վերցնելու հարցը: Սրանք այնքան կարևոր խնդիրներ են, որ կառավարությունը պետք է կա՛մ հաստատի, կա՛մ հերքի:

Գազի մասին

Եթե ճիշտ են լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ Ռուսաստանից գնվող գազն արդեն թանկացել է 60 դոլարով, բայց կառավարությունը ներքին շուկայում դեռ պահում է կամ պահելու է այսօրվա գները մինչև փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններ դա սուբսիդավորելով «ՀայՌուսգազարդում» իր ունեցած ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 232 | Добавил: Lilit | Дата: 10.07.2012

Արթուր Հարությունյան (Պալաչ)

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) սեպտեմբերի 23-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար Սերժ Սարգսյանի «դաբրոն» չի ստանում:

Հարությունյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ անդամագրվել էր ՀՀԿ-ին եւ «ՀԺ»-ին տված աղմկոտ հարցազրույցում հայտարարել, որ Աբովյանում հաղթելու է ՀՀԿ-ն, իր հարազատ կուսակցության կողմից նկատողություն ստացավ Ծառուկյանի հասցեին այդ հարցազրույցում հնչեցրած որոշ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 213 | Добавил: Lilit | Дата: 10.07.2012

Գագիկ Ծառուկյանը դատապարտվել է բռնաբարության համար և պատիժ է կրել. The Moscow Post

Հայաստանը թալանող պաշտոնյաների հերթական ցուցակն է երեկ տպագրվել ռուսական մամուլում: Այս անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքին անդրադարձել է «The Moscow post» պարբերականը: «Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար բարձրացրեց 7 տոկոսով, իսկ հայ չինովնիկները հաջողացրին բնակչության համար այդ գինը բարձրացնել մոտ 40 տոկոսով». սույն վերտառությամբ հոդվածի տակ այս անգամ խոսքը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մի շարք այլ պաշտոնյաների մասին է:

Կարեն Կարապետյան

Ծագումով ղարաբաղցի «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը, ըստ ռուսական պարբերականի, ՀՀ գազալցակայանների գլխավոր «նայողն» է, ում միջոցով լցվում են նախևառա ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 847 | Добавил: Lilit | Дата: 10.07.2012



Հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանի մոտ տեղի ունեցավ հունիսի 17-ին այնտեղ դաժան ծեծի ենթարկված, հունիսի 29-ին գիտակցության չգալով մահացած Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հերթական բողոքի ցույց-մոմավառությունը. ոստիկանների մասնակցությունը թե՛ թվի, թե «ակտիվության» առումով աննախադեպ էր: Ակցիան դեռ չսկսված, ռեստորանը շրջապատել էին մի քանի տասնյակ ոստիկաններ, իսկ ավելի ուշ նրանց թիվը տասնապատկվեց: Այս ամենը վկայում էր ցուցարարների հանդեպ ակնհայտ վախի մասին:

Նախօրեի երեկոյան` հորդառատ անձրեւի դադարից անմիջապես հետո «Հարսնաքարի» մոտակա մայթերին հարյուրավոր մարդիկ հայտնվեցին` ձեռքերին մոմեր բռնած: Նրանց հայտնվելուն պես ոստիկանները միանգամից լարվեցին եւ սկսե ... Կարդալ ավելին...

Просмотров: 250 | Добавил: Lilit | Дата: 10.07.2012