Շաբաթ, 21.09.2024, 03:46
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 17

Շուտով տեղի է ունենալու Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր, երգչուհի Լուսինայի հարսանիքը: Մեր տեղեկություններով` երգչուհու ընտրյալն աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում: Լուսինայի հարսանիքի քավորը կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը, իսկ քավորկինը, բնականաբար, երգչուհի Սիրուշոն: Ըստ Անդրանիկ Մանուկյանի` «Այո՛, ամուսնանում է, բայց դրանում ի՞նչ արտառոց բան եք տեսնում, ախր դա ի՞նչ գրելու բան է, որ ուզում եք գրել: Հա ի՞նչ անենք, թե ով է նրանց քավորն ու քավորկինը, հիմա աղջիկը չպե՞տք է ամուսնանա, իրենք ընկերներ են, իրենց քավոր են ընտրել»,-ասել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը:
Категория: Մշակույթ | Просмотров: 259 | Добавил: Lilit | Дата: 17.07.2012


Երեւանի Աբովյան փողոցի ապամոնտաժված բուտիկների տարածքում շինարարական աշխատանքներ են սկսվել: Հանրության մի մասի կարծիքով` սրճարան է կառուցվելու, մի մասն էլ կարծում է, որ ստորգետնյա հասարակական զուգարան է լինելու: Թե ինչ է իրականում կառուցվում, փորձեցինք ճշտել Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից:

«Մենք ճշտեցինք «Քաղաքի շինարարության եւ բարեկարգման վարչություն»-ից. Ըստ էության, կատարվում է ստորգետնյա զուգարանի ամրացման աշխատանքներ, որեւէ նոր շինարարության մասին խոսք չի գնում, ավելին` տարածված կարծիքը, թե տարածքում սրճարան է կառուցվելու, ես այդ կարծիքը որակում եմ որպես հերյուրանք, մարդկանց կարծիքը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Գեւորգյ ... Կարդալ ավելին...

Просмотров: 220 | Добавил: Lilit | Дата: 17.07.2012

Հեղինակ՝ Արզօ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանի արտաքին առեւտրի 2011 թվականի տվյալների մասին մանրամասն տեղեկանք:

Եւ այդ տեղեկանքից արդեն պարզ է դառնում, թե որքանով է մեր տնտեսությունը մրցունակ, ինչպիսի ապագա ունի: Միանգամից ասենք, որ արտահանվող ապրանքների մեծագույն մասը որեւէ կապ չունի տնտեսության հետ` խոսքիս ամենալայն իմաստով: Այսինքն, եթե մենք որեւէ հանքաքար ենք արտահանում, դրանից մեր տնտեսության ցուցանիշները պլպլան են դառնում, բայց մեր տնտեսության որակը չի բարելավվում: Եւ ուրեմն, անցած տարի Հայաստանից արտահանվել է մեկ միլ ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 215 | Добавил: Lilit | Дата: 17.07.2012

Վահե Գրիգորյան

«Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնի` օրերս տարածած տեսագրությունը բավարար է ՀՀ ներկա իրավապահներից շատերին տարիներ անց քրեական պատասխանատվության ենթարկելու համար` կոռուպցիայի փաստերն անտեսելու մեղադրանքով:

Հրապարակված փաստերին նման գնահատականի հեղինակը փաստաբան Վահե Գրիգորյանն է: Անդերսոնը պատմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին իր եւ գործընկերների կողմից տրված կաշառքների մասին: Սակայն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է այդ փաստերը քննելու նպատակով քրեական գործ հարուցել: «ՀՔԾ-ն հրաժարվում է քրգործ հարուցել մի այնպիսի հ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 207 | Добавил: Lilit | Дата: 17.07.2012


Մեր ունեցած տեղեկություններով, ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը չի բողոքարկել իր վճիռը, քանի որ առաջիկայում Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրելու եւ ազատ է արձակվելու:

Օհանյանը պատրաստվո՞ւմ է նման բան անել: Այս հարցին ի պատասխան` փաստաբան Մկրտիչ Վասակյանը ասաց. «Դա իր անձնականն է, ես չեմ կարող նման բան ասել: Նման հարց չենք քննարկում»: Վասակյանը ասաց նաեւ, որ եթե Օհանյանը պատրաստվի նման բան անել, ինքը այդ մասին կիմանա: «Նա ինձ պետք է ասի, որ ես գրեմ, ինքը չի կարող գրել»,- երեկ մեր թղթակցին ասել է Օհանյանի փաստաբանը ե ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 258 | Добавил: Lilit | Дата: 17.07.2012


Լուսանկարը արված է անցած շաբաթ օրը` Ծաղկաձորում, որտեղ ընթանում էր «Լավագույն մարզական ընտանիք 2012» ամենամյա մրցույթը: Ինչպես կռահեցիք, այս մի լուսանկարում միանգամից երկու ուղերձ կա: Նախ այն, որ Սերժ Սարգսյանի դիմաց դրված է «Նոյ» եւ միայն «Նոյ», որը արտադրվում է Նեմեց Ռուբոյի սեփականությունը դարձած «Բջնի» գործարանում: Սրանից, թերեւս, ակնհայտ է դառնում, թե «Հարսնաքարի» ողբերգության քննության գործում իրավապահները մինչեւ ուր կարող են խորանալ: Երկրորդ ուղերձը, բնականաբար, Գագիկ Ծառուկյանի հետ «ախպերությունն է»: Որ Օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է մասնակցում այս միջոցառմանը, տարօրինակ չէ: Սերժ Սարգսյանի պարագան այլ է` ոչ նրա կարգավիճակը, ոչ նախասիրությունները, ոչ հետաքրքրությունների շրջանակը նրան, մեղմ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 215 | Добавил: Lilit | Дата: 17.07.2012