Շաբաթ, 21.09.2024, 03:44
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 15

Էջմիածնի բնակիչ Հրաչյա Վարդապետյանի 277 քառ. մետր հողամասի նկատմամբ կհայտարարվի հանրային գերակա շահ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) օգտին:

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության առաջարկությամբ այդ հարցը ներառվել է ՀՀ կառավարության հուլիսի 19-ի նիստի օրակարգում: Քաղաքացու հողամասը գտնվում է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի հարակից տարածքում:

Տարածքային կառավարման նախարարության ներկայացրած բացատրագրի համաձայն` հողամասը պետք է օտարվի եկեղեցու կրթական ծրագրերի իրականացման նպատակով: Խնդիրն այն է, որ նշված հողատարածքը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարեւանությամբ, իսկ կրթահամալիրն ունի օժանդակ շինությունների կառուցապատման կարիք:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 227 | Добавил: Lilit | Дата: 15.07.2012



Ռուսաստանի նախագահի աշխատակազմն անցնող շաբաթվա ընթացքում հանդես է եկել սենսացիոն նախաձեռնությամբ` ԱՊՀ բոլոր երկրների համար ներդնել կենսաթոշակային հավասար իրավունքներ (ստեղծել «միասնական կենսաթոշակային տարածք»): Սա նշանակում է նաեւ, որ ԱՊՀ երկրներում կենսաթոշակների մակարդակները պետք է առավելագույնս հավասարեցվեն:

Նշենք, որ ԱՊՀ երկրներում ամենաբարձր կենսաթոշակը Ռուսաստանում է` ամսական մոտ 250 դոլար: Հայաստանում միջին կենսաթոշակը 70 դոլար է` այդ ցուցանիշով առաջ ենք միջինասիական պետություններից ու Մոլդովայից, սակայն զգալի ետ ենք ԱՊՀ մյուս երկրներից:

Ռուսական մամուլն արդեն հասցրել է քննադատել Կրեմլի այս նախաձեռնությու ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 220 | Добавил: Lilit | Дата: 15.07.2012


ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բժշիկներ Արտակ Բայադյանը եւ Գարիկ Սողոմոնյանը լիովին ապաքինվել են եւ արդեն դուրս են գրվել հոսպիտալից: Այս մասին հայտնեցին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրանց փոխանցմամբ` բժիշկներից մեկը դուրս է գրվել հուլիսի 11-ին, իսկ մյուսը` հուլիս 14-ին: Արտակ Բայադյանը եւ Գարիկ Սողոմոնյանը արդեն անցել են ծառայողական պարտականությունների կատարմանը:

Просмотров: 230 | Добавил: Lilit | Дата: 15.07.2012



«Կարծում եմ, ԲՀԿ-ն այլևս չպետք է միանա որևէ նախաձեռնության, որևէ ձևաչափի, որտեղ կլինի «Ժառանգության» մասնակցությունը»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով «Ժառանգությունից» իրենց կուսակցության հասցեին հնչող քննադատություններին:

Ն. Զոհրաբյանը նշեց, որ վերջին երկու օրերին շատ էին խոսակցություններն այն մասին, թե ի վերջո ո՞ւմ է պատկանում այդ նախաձեռնությունը. «Նախ, ինձ համար հասկանալի չէ նման հարցի շուրջ հեղինակային իրավունքի վիճարկումը, սակայն եթե նման հարց իրապես առաջացել է, ապա պետք է ասեմ, որ նախաձեռնությունն իհարկե ՀԱԿ-ինն է: «Ժառանգությունը», ինչպես միշտ, սովոր է այլոց նախաձեռնությունները սեփականաշնորհել և, կարծում եմ, խորհրդարան նոր ոտք դրած ՀԱԿ-ը ժամանակի ընթացքում կսովորի «Ժառանգո ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 279 | Добавил: Lilit | Дата: 15.07.2012


Երեւանի պատմահնագիտական թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի նպատակներից մեկը ուրարտական խոհանոցի կառուցումն է: Նշենք, որ խոհանոցը կառուցվելու է «Էրեբունի» թանգարանից 300 մետր հեռավորության վրա` դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին:

Չգիտես ինչու, Հայաստանում լայն տարածում է գտել պատմամշակութային արժեքներ ներկայացնող շինությունները քանդելը, պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների մոտ խոհանոց, ռեստորան, մի խոսքով` ուտել-խմելու վայրեր կառուցելը: Ցայտուն օրինակներից մեկը Ծաղկաձորում` Կեչառիս վանքային համալիրի մոտ ռեստորանի կառուցումն է:

Իմ այս դիտարկմանը Գագիկ Գյուրջյանը պատասխանեց, որ ինքն էլ է դեմ Կեչառիսի վանքային համալիրում ռեստոր ... Կարդալ ավելին...

Категория: Մշակույթ | Просмотров: 267 | Добавил: Lilit | Дата: 15.07.2012



Ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող երկու թիմեր` Կապանի «Գանձասարն» ու Գյումրիի «Շիրակը», կարողացան հաղթահարել Եվրոպա լիգայի առաջին փուլի արգելքը:

Հայաստանի գավաթակիր «Շիրակը» սեփական հարկի տակ կայացած խաղում կարողացավ չպարտվել Չեռնոգորիայի «Ռուդարին»` գրանցվեց ոչ ոքի` 1-1, ինչը եւ բավարար էր, որպեսզի «Շիրակը» իր պատմության մեջ առաջին անգամ հայտնվի եվրագավաթների 2-րդ փուլում: Սա հնարավոր եղավ այս թիմերի առաջին խաղում գրանցված արդյունքի շնորհիվ: Հիշեցնեմ, որ Չեռնոգորիայում կայացած խաղում «Շիրակը» հաղթել էր 1-0 հաշվով: Հայաստանի մա ... Կարդալ ավելին...

Категория: Սպորտ | Просмотров: 233 | Добавил: Lilit | Дата: 15.07.2012



Վերջին օրերի` Բաղրամյան 26-ի տակ աշխատող լրատվամիջոցների պահվածքը ընդդեմ Ծառուկյանի, կարելի է մեկ բառով բնութագրել` «հիստերիա»:

Այն, որ գործող նախագահին կից աշխատող «խիստ ընդդիմադիր» լրատվամիջոցները, մեղմ ասած, բարյացակամությամբ չեն վերաբերվում ԲՀԿ-ին և Ծառուկյանին, հասկանալի է:

Ի վերջո, «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»: Սակայն պարզ տրամաբանությունը հուշում է այն, որ այս շոգ եղանակին, երբ երկիրը կամաց- կամաց մտնում է «ամառային արձակուրդային ռեժիմի մեջ», պիտի հանգստացներ որոշ խմբագիրների նյարդերը, մանավանդ որ շոգին պատվեր կատարելն էլ մի բան չի: Սակայն արի ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 262 | Добавил: Lilit | Дата: 15.07.2012



Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ ավարտվեց ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով մեղադրական դատավճռի ընթերցումը: Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած մեղադրական ճառը ժամանակ առ ժամանակ հունից հանում էր ՀԱԿ ակտիվիստներին, որոնք պնդում էին, որ մեղադրող դատախազը մի շարք հատվածներում խեղաթյուրում է փաստերը:

Ինչևէ, մեղադրող դատախազը այսօր ևս հիմնավոր համարեց բոլոր այն մեղադրանքները, որոնք առաջադրված են ակտիվիստներին և հիշեցրեց, որ ակտիվիստները մեղադրանքները չեն ընդունում:

Մասնավորապես, Հակոբ Մարտիրոսյանը միջնորդեց Տիգրան Առաքելյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3 ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 192 | Добавил: Lilit | Дата: 15.07.2012



Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ բռնկված փուչիկները լիցքավորված են եղել հրավտանգ մեթան գազով:

Հիշեցնենք՝ գազով լիցքավորված հարյուրավոր փուչիկների պայթյունի պատճառով տարբեր աստիճանի այրվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխվեց 154 մարդ։ Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել։

«Դրանք լիցքավորվել են փոքրիկ գազի բալոններով։ Հայտնի է, թե ով է լիցքավորել, ինչպես, որտեղից, որ հասցեում։ Դրանք լիցքավորվել են ֆիզիկական անձանց կողմից։ Դրանք լիցքավորվել են կոնկրետ բնակարանում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժնի պետ ... Կարդալ ավելին...

Просмотров: 206 | Добавил: Lilit | Дата: 15.07.2012