Շաբաթ, 21.09.2024, 05:50
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 15 » 6 տարվա ազատազրկո՞ւմ` ՀԱԿ ակտիվիստին
10:54
6 տարվա ազատազրկո՞ւմ` ՀԱԿ ակտիվիստին


Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ ավարտվեց ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով մեղադրական դատավճռի ընթերցումը: Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած մեղադրական ճառը ժամանակ առ ժամանակ հունից հանում էր ՀԱԿ ակտիվիստներին, որոնք պնդում էին, որ մեղադրող դատախազը մի շարք հատվածներում խեղաթյուրում է փաստերը:

Ինչևէ, մեղադրող դատախազը այսօր ևս հիմնավոր համարեց բոլոր այն մեղադրանքները, որոնք առաջադրված են ակտիվիստներին և հիշեցրեց, որ ակտիվիստները մեղադրանքները չեն ընդունում:

Մասնավորապես, Հակոբ Մարտիրոսյանը միջնորդեց Տիգրան Առաքելյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3 մասի 1 և 2 կետերով (Խուլիգանությունը, որը 1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով), ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելը՝ 1. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը և 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Դատախազը Առաքելյանի համար 6 տարի պահանջեց:

Արտակ Կարապետյանին, Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչել 258-րդ հոդվածի 3 մասի 1 և 2 կետերով և 316-րդ հոդվածի 1-ին կետով և սահմանել 3 տարի 5 ամիս 19 օրվա ազատազրկում, քանի որ անցյալ տարի Արտակ Կարապետյանը 11 օր անցկացրել է անազատության մեջ և հետո ազատ արձակվել չբացակայելու ստորագրության դիմաց: Կարապետյանի դեպքում մեղմացուցիչ հանգամանք համարվում այն, որ նա ունի 1 անչափահաս երեխա:

Սարգիս Գևորգյանը, ըստ դատախազի, մեղավոր է 258 հոդվածի 3 մասի 1 և 2 կետերով և պետք է անազատության մեջ գտնվի 1 տարի 11 ամիս 20 օր (10 օրն անցկացրել է անազատության մեջ): Դավիթ Քիրամիջյանին մեղադրել են նույն հոդվածով և նրա համար պահանջել 2 տարի ազատազրկում:

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 19-ին։ Այդ օրը մեղադրյալների փաստաբանները կհնչեցնեն իրենց պաշտպանական ճառը:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 193 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0