Շաբաթ, 21.09.2024, 03:50
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 20

Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում, կեսգիշերի տվյալներով, ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը հավաքել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների մոտ 70 տոկոսը:

Ըստ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի` ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանը ստացել է ձայների մոտ 29 տոկոսը, իսկ մյուս թեկնածուն` Արկադի Սողոմոնյանը` 0,5 տոկոսը: 

Категория: Քաղաքականություն | Просмотров: 236 | Добавил: Lilit | Дата: 20.07.2012


ՀՀ ՊԵԿ-ի մեր աղբյուրների համաձայն, «Արարատցեմենտի» գործունեությունը դադարեցնելու պատճառը եղել է այն, որ սեփականատերը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նեղացել է ՊԵԿ-ի` գործարանում ՀԴՄ տեղադրելու պահանջից:

Ըստ այդ լուրերի, «Արարատցեմենտում» ապրանքը կանխիկ վճարումով իրացնելիս` ընդունված չէ ՀԴՄ կտրոն տալ: Արդյունքում, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը գործարանի սեփականատիրոջը տեղեկացրել է, որ ճիշտ կլինի, եթե ՀԴՄ տեղադրեն եւ ապրանքը կանխիկով վաճառելիս սկսեն կտրոն տալ: Սակայն, առաջարկը Գագիկ Ծառուկյանի սրտով չի եղել, եւ նա դա ընդունել է որպես իր եւ գործարանի նկատմամբ հարկայի ... Կարդալ ավելին...

Просмотров: 240 | Добавил: Lilit | Дата: 20.07.2012


Այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի կունենա կոլեգիայի նիստ, որին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները չեն բացառում, որ նիստը կարող է ավարտվել նշանակալի իրադարձությամբ. զբաղեցրած պաշտոնից կարող է ազատվել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Երեկ երեկոյան դրությամբ, մեր աղբյուրների գնահատմամբ, այդ պաշտոնանկության հավանականությունը հիսուն-հիսուն էր: Եթե նույնիսկ Ներսիկ Նազարյանը չազատվի պաշտոնից, ապա կոլեգիայի նիստի ժամանակ նա կենթարկվի սուր քննադատության: Թե ինչով է պայմանավորված ոստիկանապետ Նազարյանի հնարավոր պաշտոնանկությունը, երեկ դեռ հայտնի չէր:
Просмотров: 248 | Добавил: Lilit | Дата: 20.07.2012



Երեկ ոստիկանությունը մանկական խանդավառությամբ հայտարարեց, որ 2012 թ. մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ շուրջ 7000 փուչիկների պայթյունի գործով վերջապես մի հոգու մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով` 2012թ. հուլիսի 18-ին Սերոբ Բոզոյանին (փուչիկները լիցքավորած անձին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը), որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրո ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 212 | Добавил: Lilit | Дата: 20.07.2012


Նախնական հաշվարկով Բակո Սահակյանը 70% հավաքված ձայներով վերընտրվել է Արցախի նախագահ: Շնորհավորում եմ արցախցիներին:

Մեկը ասի, այ Փիղ, քեզ ինչ, ասեմ, լավ ա որ ընտրվեց, թե չէ ստեղ կբերեին:) /հին կատակ ա, բայց դե հիմա/:)
Категория: Քաղաքականություն | Просмотров: 218 | Добавил: Lilit | Дата: 20.07.2012