Շաբաթ, 21.09.2024, 03:50
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 19


Սիրիայում օրեցօր թեժացող քաղաքացիական պատերազմը ստիպում է բազմաթիվ սիրիահայերի` անվտանգություն փնտրել այլ երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ու որքան էլ ողբերգական լինի իրավիճակը Սիրիայում, սա մի առիթ է Սիրիայից հեռանալ ցանկացող հայերին ՀՀ բերելու համար: Թվում էր, թե պետական մակարդակով պետք է կազմակերպվի սիրիահայերի զանգվածային տեղափոխումը ՀՀ, բայց ինչ-որ պահից տարօրինակ երեւույթներ սկսվեցին` սիրիահայերի առաջ խոչընդոտներ ստեղծվեցին Հայաստան գալու ճանապարհին: Մասնավորապես, կտրուկ թանկացան Սիրիայից ՀՀ թռիչքներ իրականացնող ինքնաթիռների տոմսերը: Առաջին հայացքից` այդ ընկերությունները պարզապես ցանկանում են ստեղծված իրավիճակում լրացուցիչ եկամուտ ստանալ: Պարզվո ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 253 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012


ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը որոշել է առաջադրվել Վանաձորի քաղաքապետի պաշտոնում:

«Վանաձորում փոփոխություններ կատարելու կարիք է զգացվում: Բացի այդ՝ կարիք կա մարդու իրավունքները պաշտպանելու, վանաձորցու համար արժանապատիվ կյանք ապահովելու. ես ու իմ թեկնածությունը պաշտպանող մարդիկ կարծում ենք, որ կարող եմ անել դա: Վանաձորցու համար արժանապատիվ կենցաղ ապահովելն իմ առաջնային խնդիրն է լինելու»,- նշեց Կարեն Թումանյանը:

Հարցին՝ իր նախընտրական ծրագրում ինչպիսի՞ դրույթներ են ներառված լինելու, փաստաբանը նկատեց, որ շեշտը դնելու է հետևյալի վրա. ինքն իր օրինակով ցույց է տալու, որ ընտրված պաշտոնյան աշխատանքի պետք է գնա՝ ծառայելու իրեն քվե տված քաղաքացուն:

Որքանո՞վ է վստահ, որ վ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 256 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012



Անձնագրերի դեֆիցիտը վերացնելու եւ իրավիճակը կարգավորելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը լրացուցիչ խմբաքանակ անձնագրեր է պատվիրել: Լրացուցիչ խմբաքանակի թիվը չի հրապարակվում:

ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը մեր թերթի թղթակցին ասել է, որ ֆրանսիական ընկերությունը պայմանագրով ամեն եռամսյակի մատակարարում է 100 հազար ՀՀ քաղաքացու անձնագիր, որը, փաստորեն, չի բավարարում: 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից 8 ամիս առաջ, պարզվում է, անձնագրի դեֆիցիտ գոյություն ունի: Մայիսին տեղի ունեցած ԱԺ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 197 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012

Այսօր Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրություններ են: Մինչ ղարաբաղցիները նոր նախագահ են ընտրում, միջազգային մակարդակով հնչում են հայտարարություններ, ըստ որոնց՝ ընտրությունների արդյունքները չեն ճանաչվելու: Այսպես օրինակ, երեկ երեկոյան Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, թե Եվրամիությունը չի ճանաչում այդ ընտրությունների սահմանադրական ու իրավական շրջանակները, որոնցում դրանք ընթանալու են: Նա նաեւ ընդգծել է, թե ընտրությունների արդյունքները չպետք է վնաս հասցնեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշմանը: Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների անցկացումը հիստերիա է առաջացրել Բաքվում ու Անկարայում:

Մասնավորապես, ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 230 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012


Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի հունիսի 21-ին խորհրդարանի մոտ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) կողմից ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքից պաստառ խլելու եւ թիկնապահի կողմից ակտիվիստին գետնին տապալելու փաստերի առնչությամբ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեր թղթակցին ասել են, որ որոշում է կայացվել տեղի ունեցածից հետո նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ամենածիծաղելին այն է, որ ոստիկանությունը ձերբակալում է նույնիսկ այն անձանց, որոնց հպումից, ասենք, ոստիկանի գլխարկ է ընկնում, իսկ այս դեպքը փաստորեն այլ է: Ստացվում է, որ ոստիկանի գլխարկի ընկնելը հանցակազմ է պարունակում, իսկ ոստիկանի աչքի առաջ քաղա ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 235 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012



Իշխանական կուլիսներում արդեն մեկ շաբաթից ավելի է խոսվում է այն մասին, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ստեփան Սաֆարյանը կրկին ԱԺ պատգամավոր է դառնալու:

Սաֆարյանը պատգամավոր կարող է դառնալ երկու տարբերակով, կամ համամասնական կամ մեծամասնական` թիվ մեկ ընտրատարածքից, որտեղից պատգամավոր դարձած Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական իր մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին` «Հարսնաքարում» Վահե Ավետյանի մահվան ելքով հայտնի սկանդալային դեպքից հետո: Որպեսզի Ստեփան Սաֆարյանը խորհրդարան գնա համամասնական ընտրակարգով, անհրաժեշտ է, որ «Ժառանգության» համամասնական ցուցակի 6-րդ և 7-րդ հորիզոնականները զբաղեցնող անկուսակցական Թևան Պո ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 237 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012


Շրջանառվող լուրերի համաձայն, Աժ պատգամավոր Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, հերթական սկանդալային պատմությունների մեջ է հայտնվել: Նա ինչպես որոշ գործարարներից, այնպես էլ Աժ` ներկայիս պատգամավորներից չի կարողանում ետ ստանալ իր փողերը, որոնք իրականում բավականին լուրջ գումար են կազմում: Ըստ նույն լուրերի, Կարապետյանը այս գործին շուտափույթ ընթացք տալու ու իր տվածը «կոպեկ առ կոպեկ» ստանալու համար նախ դիմել է ՀՀ-ի որոշ քրեական հեղինակությունների, հետո տեսնելով, որ գործն այնքան էլ առաջ չի գնում, դուրս է եկել միջազգային ասպարեզ: Ասում են` Կարապետյանը իր «պրինցիպի» համար մեկնել է Օրենբուրգ, այնտեղ հանդիպել է ՀՀ-ում լուրջ դերակատարություն ունեցող քրեական հեղինակություններից մեկին ու խնդրել, որ ինչ գնով էլ լինի ինքն ուզում է ետ ստանալ իր հասանելիք փողերը ... Կարդալ ավելին...
Просмотров: 325 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012



Այս օրերին ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժում է (կամ առնվազն հետաձգում) քաղաքացիներին, այդ թվում և երեխաներին նոր անձնագրեր տրամադրելու հայտերը: Տեղում պատճառաբանում են, թե չկան բավարար թվով նոր անձնագրեր: Սակայն մեզ լուրեր հասան, որ հատկապես փոքր երեխաներին անձնագրեր չտալու հրահանգ իջեցվել է կառավարությունից, որպեսզի ծնողները նրանց չկարողանան ՀՀ-ից դուրս բերել: Հայտնի է, որ այս սեզոնին նման անձնագրեր հարկավոր են Հայաստանից դուրս հանգստի մեկնելու համար: Մինչդեռ կառավարությունից հրահանգ է իջեցվել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգստանան ոչ թե արտերկրում, որտեղ անհամեմատ էժան է ու հարմարավետ, այլ Հայաստանում: Այլ կերպ ասած'անուղղակի կերպով մարդկանց մղում են ՀՀ-ում ռեժիմի ներկա ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 222 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012



Դրամի փոխարժեքը հետաքրքիր տատանումների է ենթարկվում: Ընդամենը երկու շաբաթ առաջ մեկ դոլարի գինը ՀՀ ֆինանսական շուկայում 420 դրամի շրջակայքում էր: Անցած շաբաթվա վերջին փոխարժեքը միանգամից սրընթաց իջավ մինչեւ 410-ի սահմանը:

Այս շաբաթը դրամը սկսել է արժեզրկմամբ` երեկ մեկ դոլարի գինը բորսայում 412 դրամ է կազմել: Դրամի` նույնիսկ այսպիսի թռիչքաձեւ արժեզրկումն ու արժեվորումը, թերեւս, այնքան էլ ուշադրության առարկա չլինեին, եթե հասկանալի լիներ, թե ինչն է դրամի նման պահվածքի պատճառը: Դրամի ցնցումները սկսվեցին մայիսի 6-ի խորհրդարանական ընտր ... Կարդալ ավելին...

Категория: Տնտեսություն | Просмотров: 215 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012



Իշխանական «բազառներում» այս պահին ամենամեծ պատառը Գյումրիի քաղաքապետի պաշտոնն է: Գյումրիի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ է ցանկանում կրկին առաջադրվել այդ պաշտոնում: ՀՀԿ-ն, սակայն, նրան համառորեն «դաբրո» չի տալիս: Այդ պաշտոնին հավակնում է նաեւ «Բարգավաճ Հայաստանը», որի թեկնածուներն են, հիշեցնենք, մեծամասնական ընտրակարգով Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքից պատգամավոր դարձած ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանը, կրկին մեծամասնականով թիվ 35-ից պատգամավոր դարձած ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը եւ Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր, ԲՀԿ անդամ Վարդեւան Գրիգորյանը: ԲՀԿ-ից պնդում են, որ Գյումր ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 218 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012


Օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունները կազմակերպող թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` քաղաքապետի առաջադրված ութ թեկնածուներից երեկ գրանցել է վեցին: Թալինի Հանրապետական կուսակցության տարածքային կառույցի կողմից առաջադրված Ժորա Գրիգորյանը եւ անկուսակցական Գեւորգ Եսայանը ինքնաբացարկ են ներկայացրել: Վերջինս Թալինի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր դարձած Մնացական Մնացականյանի քրոջ որդին է: Քաղաքապետի թեկնածու են գրանցվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Խաչատրյանը, ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը, անկուսակցականներ Տիգրան Հարությունյանը, Վորոշ Խաչատրյանը, Էդվարդ Գրիգորյանը եւ Գագիկ Կարապետյանը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 229 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012


ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարի առաջին անգամ անցկացվելու է բուհերում թափուր մնացած տեղերի մրցույթ: Այսինքն` այն դիմորդները, որոնք մասնակցել են ընդունելության քննություններին, դրական միավոր են ստացել, բայց չեն ընդունվել բուհ, հնարավորություն ունեն լրացուցիչ` թափուր մնացած տեղերի մրցույթին մասնակցել: Այս որոշումն էլ դիմորդների ու նրանց ծնողների շրջանում աժիոտաժ է առաջացրել ու թյուրըմբռնման տեղիք տվել: Բուհ չընդունված, բայց դրական գնահատական ստացած շատերը երեկ բողոքում էին, թե կրթության եւ գիտության նախարարը հայտարարել է, որ բոլոր դրական միավոր վաստակածները բուհ են ընդունվելու, այնինչ` նման բան չկա:
Просмотров: 198 | Добавил: Lilit | Дата: 19.07.2012