Շաբաթ, 21.09.2024, 03:43
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 27

Վիտալի Բալասանյանը իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Իր անսկզբունքայնությամբ և ապատեղեկատվությամբ ևս մեկ անգամ ինձ զարմացրեց Ահարոն Ադիբեկյանը: Մինչ քարոզարշավը սկսելը ես, Ստեփնաակերտում պատահաբար հանդիպելով Ադիբեկյանին, խնդրել էի լինել ազնիվ և ճիշտ մոտենալ Արցախին: Սակայն այս մարդու մոտ նյութապաշտությունը ավելի մեծ արժեք է, ինչն արտահայտվեց արցախյան կուսակցություններից մեկի պատվերով թվեր նկարելու և իմ մասին ապատեղեկատվություն տարածելու տեսքով: Ինձ համար հատկապես ցնցող էր, որ Ադիբեկյանն իրեն թույլ է տալիս «ԼՂՀ փոքր համայնք» ադրբեջանական ձևակերպումը:

Միևնույն ժամ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 194 | Добавил: Lilit | Дата: 27.07.2012


Արամ Աբրահամյանը ասում է. «Հայաստանի և Խորհրդային Միության 20-րդ դարի պատմությունը ինձ միշտ հետաքրքրել է` նախևառաջ այն պատճառով, որ մեզ՝ հայերիս համար դա նշանակալից ժամանակաշրջան էր, քանի որ մենք նախորդ դարում երեք անգամ փորձել էինք պետություն ստեղծել: Երեք փորձերն էլ` չէի ասի, որ շատ հաջող էին, բայց միևնույն է` ազգը կազմակերպելու ավելի լավ ձևեր, քան պետությունն է, գոյություն չունեն, և դժվար թե որևէ մեկը հերքի, որ մենք նշանակալի հաջողությունների ենք հասել տնտեսության, մշակույթի, գիտության բնագավառներում հենց այդ պետությունների (հենց պետությունների և ոչ միայն Խորհրդային Հայաստանի] պայմաններում:
Իմ կարծիքով` վերաբերմունքը անցյալի նկատմամբ` թե 20 և թե 100 տարվա կտրվածքով, պետք է լինի որքան հնարավոր է բանական, էմոցիաներից զուրկ: Այդպես են վարվում, ասենք, իսպա ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 207 | Добавил: Lilit | Дата: 27.07.2012


1983թ. այս օրը Հայ հեղափոխական բանակի հինգ հայ երիտասարդներ` Վաչե Տաղլեան, Սեդրակ Աճեմյան, Սարգիս Աբրահամեան, Սիմոն Եահընյան, Արա Քերջլեան, պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան քշեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան տարածք, ապա պայթեցրին այն: Հայոց ցեղասպանության ուրացման դեմ արշավի մաս կազմող այս արարքի հեղինակների հիշատակին հոգեհանգստի ծես է կատարվում է հուլիսի 27-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում:
Просмотров: 258 | Добавил: Lilit | Дата: 27.07.2012


Այ քեզ համարձակությու՜ն. ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն հայտարարել է, թե «Օրինաց երկիրը» Գյումրու քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը: Ուրեմն, ՕԵԿ-ը այնքան է սրտնեղած իր նախկին կուսակից Սամվել Բալասանյանի ճակատի գրի ջնջվելուց, որ դեմ է գնում իր շեֆությունը ստանձնած ՀՀԿ-ի դիրքորոշմանը: Իրոք, կենացները թանկանում են...բայց ոչ գարեջրի բաժակով:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 285 | Добавил: Lilit | Дата: 27.07.2012


Այսօրվանից ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ կրկին վերականգնում է ուրբաթ օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները, քանի որ, ըստ նրանց, Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Հիշեցնենք, որ 2008 թվականից հետո ՀԱԿ-ի ակտիվիստներն ամեն ուրբաթ բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատություն շնորհել այդ ընթացքում ձերբակալված քաղբանտարկյալերին:

Սպասվող բողոքի ակցիան ուղղված է Երևանի Կետրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին, որով ՀԱԿ 4 ակտիվիստներ դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման:

Ակցիա ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 222 | Добавил: Lilit | Дата: 27.07.2012


Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները համացանցով, լրատվականներով ու ԶԼՄ-ներով տարածել են ԲՀԿ անդամ փոխնախարարների ու փախմարզպետների արած համատեղ հայտարարությունը։ Մեջբերում եմ.
2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո "Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտի ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 197 | Добавил: Lilit | Дата: 27.07.2012