Շաբաթ, 21.09.2024, 03:43
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 25


Շաբաթ օրը՝ հուլիսի 21-ին, երկու ժամով հետաձգվել է «Արմավիայի» կողմից իրականացվող Երեւան-Մոսկվա չվերթը: «Արմավիա» ավիաընկերության լրատվական ծառայության պատասխանատու Նանա Ավետիսովան լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանության մեջ ասել էր, որ չվերթը հետաձգվել է «Զվարթնոց» օդանավակայանի պատճառով՝ մանրամասնելով, որ «Զվարթնոցն» ուզում է թանկացնել ավիատոմսերի գները, ինչն իրենք թույլ չեն տա, հաշվի առնելով ուղեւորների շահերը: Մենք փորձեցինք «Զվարթնոց» օդանավակայանից պարզել, թե իսկապե՞ս իրենք կապ ունեն վերջերս բարձրացված աղմուկի՝ ավիատոմսերի սակագների թանկացման հետ, թե՞ ոչ, ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 196 | Добавил: Lilit | Дата: 25.07.2012



ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերքի հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) երեք արբանյակները նկարել են, թե ինչպես են հուլիսի 8-ից 4 օր շարունակ աննախադեպ արագությամբ հալչել Գրենլանդիայի սառույցները:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, չնայած ամռան ամիսներին, որպես օրենք, հալչում է Գրենլանդիայի սառցե շերտի գրեթե կեսը, սակայն այս անգամ այդ գործընթացի արագությունն ու ծավալները զարմացրել են գիտնականներին, ովքեր երևույթն «աննախադեպ» են որակել:

Լուսանկարներում պարզ երևում է, որ որոշ հատվածներում սառույցը հալվել է մինչև 97 տոկոսով:

Իսկ անցյալ շաբաթ Գրելայդիայի Փեթերմեն շրջանից 120 քառակուսի/ կմ մեծությամբ սառցաբեկոր էր պոկվել:

Просмотров: 217 | Добавил: Lilit | Дата: 25.07.2012



«Ժառանգություն»-«Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունների միջեւ փոխհրաձգությունը կրկին նոր թափ է առել, որը սկիզբ էր առել մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում, երբ «Ժառանգությունը» չմիացավ ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով ստեղծված միասնական շտաբին: Մի ինչ-որ շրջան հարաբերական անդորր էր, եւ հույս կար, որ խորհրդարանական չորս կուսակցությունները, որ չէին մտել կոալիցիա, կարող են համագործակցել եւ ոչ թե պատերազմել: Բայց հարաբերական անդորրը խախտվեց, երբ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով  ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» կուսակցությունների նախաձեռնած ստորագրահավաքը տապալվեց: ԲՀԿ-ական պատգամավորուհի Ն ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 219 | Добавил: Lilit | Дата: 25.07.2012



«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդն այսօր տարածած հայտարարությամբ անդրադարձել է ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու խնդրի: Հայտարարությունում ասվում է.

«Վարչախումբը շարունակում է քաղաքական ճնշումների եւ իրավապահ մարմինների կողմից իրականացրած բռնությունները խրախուսելու գործելաոճը: Թիրախ են դարձել Հայ Ազգային Կոնգրես քաղաքական միավորման ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, որոնց դեմ գործի է դրվել ոստիկանա-դատական մամլիչ մեքե նան: Դատարանը ՀԱԿ ակտիվիստներին մեղավոր է ճանաչել մի արարքի համար, որը պետք է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավաչափ վարքագիծ համարվի` միջամտել եւ պաշտպանել իր ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 215 | Добавил: Lilit | Дата: 25.07.2012


Սերժ Սարգսյանի՝ ոստիկանություն կատարած այցն ու մասնավորապես ելույթը ծանր ազդեցություն են ունեցել այն ստորաբաժանումների ղեկավարների վրա, որոնցից Սարգսյանը դժգոհություն է հայտնել: Նշենք, որ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ վարչությունների, քլնգել էր նաեւ ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը: Ասել էր, որ իր համար անհասկանալի է դառնում ներքին անվտանգության ծառայության գործունեությունը: «Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որեւէ մեկին: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան: Թերությունների հետ միասին կ ... Կարդալ ավելին...
Просмотров: 226 | Добавил: Lilit | Дата: 25.07.2012


Աժ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, Աժ ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանն Աժ պատգամավոր չդառնալուց հետո աննկատ կերպով սառեցրել է իր հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ու թեև նա պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, բայց, ըստ էության, փաստացի հեռացել է ԲՀԿ-ից ու նույնիսկ չի այցելում կուսակցության գրասենյակ:Հարցազրույցի ժամանակ Սաֆարյանը ոչ հաստատել է այդ տեղեկությունը, ոչ էլ հերքել. «Ես հարցազրույց չեմ տալիս մինչև սեպտեմբեր: Եվ որևէ հարցի պատասխանելու մտադրություն չունեմ: Ամառային արձակուրդ է, ես հանգստանում եմ»:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 217 | Добавил: Lilit | Дата: 25.07.2012



Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝թերթին տված հարցազրույցների առիթով՝ բավական սուր կերպով արտահայտվելով նրա հասցեին: Ներկայացնում ենք այն առանց խմբագրական միջամտության.

Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն իրավունք չուներ Ազգային Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը գրելու, սեփականաշնորհելու ազգի հարստությունը՝ «Հրազդան» մարզադաշտը:

Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների համար անգամ հայրենիքը կարող է ծախել:

Աշխարհիկ հաճույքները նրան հասցրել են այն աստիճա ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 328 | Добавил: Lilit | Дата: 25.07.2012