Շաբաթ, 21.09.2024, 06:12
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 7 » Արյան հոտով «մանրուքներ»
18:39
Արյան հոտով «մանրուքներ»


Լուսանկարներում պատկերված այս շքեղ «Ռոլս-Ռոյսերի» պետհամարանիշերից արդեն կարելի է կռահել, թե ում են սրանք պատկանում: 08 oւ 888 համարանիշով մեքենան գրանցված է դեռեւս ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունով: 60 us 006 համարանիշովը գրանցված է մի անծանոթ մարդու անունով, բայց հայտնի է, որ իր մանդատը ստանալու համար ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԿՀԸ էր գնացել հենց այդ «Ռոլս-Ռոյսով»: Երեկ այս մեքենաները իրար կողքի էին հայտնվել Երեւանի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ` ինչ-որ միջոցառման առիթով: Խնդիրն այն չէ, որ այս երկու մեքենաներն իրար հետ արժեն մոտ 1.5 միլիոն դոլար: Խնդիրն այն է, որ այս երկու անձանց պատկանող մեքենաները իրար հետ մեկ տեղում տեսնելով` հասկանում ես, որ անպատժելիության մթնոլորտը Հայաստանում հասել է իր գագաթնակետին: Երկու ավտոմեքենաների վրայից էլ բացակայում են դիմացի համարանիշերը: Երկու մեքենաների դիմապակիներից էլ բացակայում են ԱՊՊԱ եւ տեխզննության կտրոնները: Այսինքն, կանգնած վիճակում գտնվող ավտոմեքենաների համար հնարավոր բոլոր խախտումներն այս երկու ավտոմեքենաների վրա առկա են: Կասեք` մանրո՞ւք է: Կասենք` եթե մեքենայի պարագայում նրանք հրապարակավ անում են առավելագույն հնարավոր բոլոր խախտումները, պատկերացնո՞ւմ եք` նրանք ինչ են անում իրենց գործունեության մեջ: Դե՛ ասեք, որ Նեմեցը կապ չունի «Հարսնաքարի» սպանության հետ: Եթե ոստիկանությունը ամեն օր տեսնում է այս ավտոմեքենաները` առանց պետհամարանիշերի ու կտրոնների եւ չի կանգնեցնում ու տուգանում, ապա ինչո՞ւ պետք է նույն ոստիկանությունը բացահայտի նրանց նմանների մասնակցությունը այս կամ այն սպանությանը:

Հ.Գ. ՀՀ ոստիկանությունից տեղեկացանք, որ պետհամարանիշի բացակայությունը «արժե» 100 հազար դրամի տուգանք, ԱՊՊԱ կտրոնի բացակայությունը` 10 հազար դրամի տուգանք, տեխզննության կտրոնի բացակայությունը` 20 հազար դրամի տուգանք:

Просмотров: 224 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0