Շաբաթ, 21.09.2024, 06:02
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 13 » Անցանկալի զարգացումներ կլինեն
00:20
Անցանկալի զարգացումներ կլինեն

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության ավտոբուսների եւ տաքսիների վարորդների երեկ սկսած անժամկետ գործադուլին այսօր միանալու են Հրազդան-Երեւան երթուղին սպասարկող վարորդները, ինչպես նաեւ Հրազդան, Աբովյան քաղաքների ներքին երթուղիները սպասարկող այլ ընկերությունների վարորդներ: Չի բացառվում, որ առաջիկա օրերին գործադուլին այլ երթուղիների վարորդներ էլ միանան: Մեր տեղեկություններով, վարորդները պատրաստվում են վաղը` կառավարության նիստի օրը, փակել Աբովյանից Երեւան եկող մայրուղին: Մի խոսքով, Պալաչը, կարծես, սպառնում է, իր ընկերությունը սնանկացման հասցնելու համար, կաթվածահար անել ողջ Կոտայքի մարզի տրանսպորտային աշխատանքը: Հիշեցնենք, Արթուր Հարությունյանը եւ նրա ընկերության տնօրենը պնդում են, որ «Քինգ դե լյուքսը», որ մի շարք երթուղիներ է շահել մրցույթով եւ հսկայական գումարներ է վարկ վերցրել բանկերից, սնանկացման է հասել Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների պատճառով:

Պալաչի մերձավորները պնդում են, որ Ծառուկյանը նպատակաուղղված սնանկացնում է իր սանիկին, որի հետ այժմ ոխերիմ թշնամիներ են: Արձագանքելով վարորդների գործադուլին, երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Էլինար Վարդանյանը հայտարարել է. «Կիսակրիմինալ գործարարները, չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները, փորձում եմ մեղադրել բարեգործական հիմնադրամին: Այն 40 վարորդները, որոնք ստիպողաբար գործադուլ են անում, որեւէ կապ չունեն գծի տերերի նեղ անձնական շահերի կամ բիզնես ապաշնորհության հետ: Ի դեպ, քիչ առաջ ինձ հետ կապվել են մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ` «Տիգրան» ՍՊԸ, «ՎԱԳ-Տրանս» ՍՊԸ, «Գալակտիկա» ՍՊԸ, որոնք պատրաստակամություն են հայտնել ավելի լավ պայմաններով աշխատանքի ընդունել նրանց բոլորին: Այնպես որ, վարորդների հարցը փակված է: Խնդիրը պետք է ճիշտ ներկայացնել. մի կողմում վատ գործարար է, մյուս կողմում` հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ամեն օր օգտվում են բարեգործական հիմնադրամի «անվճար երթուղիներ» ծրագրից: Ես խոսել եմ տեղի բնակչության հետ, մարդկանց մոտ տրամադրությունները լարված են, եթե այս խնդիրը շարունակվի արհեստականորեն սրվել, ապա կարող են անցանկալի զարգացումներ լինել»,- մասնավորապես ասված է ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարության մեջ: Մենք տեղեկացրել էինք, որ Արթուր Հարությունյանը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովին: Հարությունյանը եւ նրա մերձավորները պնդում են` Գագիկ Ծառուկյանը թող անվճար երթուղիներ բացի իր փեսային եւ ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանին պատկանող երթուղիների կամ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուին պատկանող երթուղիների ուղղությամբ, որոնք եւս սպասարկում են Աբովյան-Երեւան ուղերթերը:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 252 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0