Վիճակագրություն
Կայքում են: 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0
|
Главная » 2012 » Հուլիս » 27 » Ադիբեկյանին ստիպված եմ խղճուկ զրպարտիչ համարել
22:51 Ադիբեկյանին ստիպված եմ խղճուկ զրպարտիչ համարել |
Վիտալի Բալասանյանը իր ֆեյսբուքի էջում գրել է. «Իր
անսկզբունքայնությամբ և ապատեղեկատվությամբ ևս մեկ անգամ ինձ զարմացրեց
Ահարոն Ադիբեկյանը: Մինչ քարոզարշավը սկսելը ես, Ստեփնաակերտում պատահաբար
հանդիպելով Ադիբեկյանին, խնդրել էի լինել ազնիվ և ճիշտ մոտենալ Արցախին:
Սակայն այս մարդու մոտ նյութապաշտությունը ավելի մեծ արժեք է, ինչն
արտահայտվեց արցախյան կուսակցություններից մեկի պատվերով թվեր նկարելու և
իմ մասին ապատեղեկատվություն տարածելու տեսքով: Ինձ համար հատկապես ցնցող
էր, որ Ադիբեկյանն իրեն թույլ է տալիս «ԼՂՀ փոքր համայնք» ադրբեջանական
ձևակերպումը:
Միևնույն
ժամանակ ծիծաղելի են Ադիբեկյանի մոտեցումներն Արցախում ընդդիմության դերի
վերաբերյալ: Դա ավելի շուտ հիշեցնում է ավտորիտար ռեժիմների փաստաբանների
ծիծաղելի փաստարկները, ինչը խիստ վտանգավոր է Արցախի ապագայի համար:
Արցախի ժողովուրդը միշտ էլ եղել է միաբան Արցախի հարցի շուրջ և եթե Աստված
մի արասցե պատերազմ սկսի, նորից նույն ժողովուրդը միահամուռ ուժերով
կպաշտպանի իր երկիրը Արցախը համայնք տեսնել ցանկացողներից: Անընդունելի է,
երբ այդ նույն ժողովրդի ճակատագրի մասին տարիներ շարունակ բանակցություններ
են վարվում և այդ նույն ժողովուրդը անտեղյակ է դրանից: Հենց սրան
հակազդելու համար է պետք ընդդիմությունը կամ իշխանությունների այլընտրանքը:
Արցախի ժողովուրդը այսօր և այսուհետ պետք է լինի ըմբոստ` հանուն իր
իրավունքների պաշտպանության և արդյունավետ պետության ստեղծման:
Մեջբերում իմ ելույթից, որն Ադիբեկյանի կողմից ապակողմնորոշիչ մեկնաբանման
էր արժանացել: «Ես խոստանում եմ ձեզ, որ լինելու եմ բոլորիդ նախագահը և
որևէ մեկն իր արած ընտրության կամ քաղաքական հայացքների համար չի
հետապնդվելու: Իմ առաջին քայլը ընտրությունների պատճառով թիմերի բաժանված
ժողովրդին միավորելը և արարիչ աշխատանքի մղելն է լինելու»:
Ինչ վերաբերվում է ՊՆ արտագնա կոլեգիայի նիստի արձանագրություններին,
որոնց հրապարակումը ըստ Ադիբեկյանի, ինձ ցմահ կվարկաբեկին, խնդրում եմ
Ադիբեկյանին և նրան վճարողներին հրապարակել այդ արձանագրությունները: Եթե
ոչ, ապա Արցախի մասին ադրբեջանական մոտեցումները կիսող Ադիբեկյանին ստիպված
եմ խղճուկ զրպարտիչ համարել»:
|
Категория: Քաղաքականություն |
Просмотров: 195 |
Добавил: Lilit
| Рейтинг: 0.0/0 |
|