Շաբաթ, 21.09.2024, 06:03
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 18 » Ալյուրի թանկացում է սպասվում. Գուրգեն Նիկողոսյան
01:23
Ալյուրի թանկացում է սպասվում. Գուրգեն Նիկողոսյան
Ալյուրի թանկացում է սպասվում. Գուրգեն Նիկողոսյան

Առաջիկայում Հայաստանում ալյուրի թանկացում է սպասվում: Ինչպես հայտնեց «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, դա պայմանավորված է միջազգային բորսաներում ցորենի թանկացմամբ:

«Հայաստան ցորեն ներկրվում է բորսային գներով, բայց մեզ մոտ գներն առայժմ չեն փոխվել, դեռ որոշակի էժանացում կա կապված դրամի արժևորման հետ՝ դոլարի գինը 420 դրամից հիմա 411-12 դրամ է, և փոխարժեքի այս փոփոխության արդյունքում է, որ գները դեռ չեն փոխվել, բայց փոխվելու ենթակա են»,- ասաց Գ. Նիկողոսյանը՝ նշելով, որ ցորենի նոր խմբաքանակը դեռ ճանապարհին է, իսկ հիմա հին բերքն է վաճառվում: Նա խորհուրդ չտվեց կանխատեսել, թե որքան կբարձրանան գները: Նրա տվյալներով՝ միջազգային շուկայում վերջին ամսում մոտ 40-50 դոլար թանկացել է ցորենը: Հայաստանում 1 պարկ ալյուրը ներկայումս վաճառվում է մոտ 11 հազ. 320 դրամով:

Գ. Նիկողոսյանի կարծիքով՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղն իհարկե ազդում է շուկայի վրա, բայց աշխարհի մասշտաբով ցորենի բերքի կանխատեսումների նվազումն է բերում բորսաներում գների բարձրացման միտումներին, 1 օրում նույնիսկ 8 դոլարով միանգամից ցորենի գին է բարձրացել: Ըստ նրա՝ միտումը շարունակվում է, աժիոտաժ է, և գները որ կետում կկանգնեն՝ ոչ մեկը չգիտի:

Աշխարհում ցորենի բերքի կանխատեսումները 90 մլն տոննա էր, հետո նվազեցվեց 85 տոննայի, հետո 80 տոննայի, բայց դա էլ վերջնական չէ, քանի որ մինչև ցորենը ամբարում չի լինում, կանխատեսումներն իրականություն չեն դառնում: Օրինակ՝ Ռուսաստանում Օրենբուրգի շրջանը վառվում է, այսինքն շոգ է, կարող է բերք չհավաքեն:



Категория: Տնտեսություն | Просмотров: 220 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0