Շաբաթ, 21.09.2024, 05:34
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 17 » Ապօրինություն օրը ցերեկով
21:57
Ապօրինություն օրը ցերեկով

Երեւանի Աբովյան փողոցի ապամոնտաժված բուտիկների տարածքում շինարարական աշխատանքներ են սկսվել: Հանրության մի մասի կարծիքով` սրճարան է կառուցվելու, մի մասն էլ կարծում է, որ ստորգետնյա հասարակական զուգարան է լինելու: Թե ինչ է իրականում կառուցվում, փորձեցինք ճշտել Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից:

«Մենք ճշտեցինք «Քաղաքի շինարարության եւ բարեկարգման վարչություն»-ից. Ըստ էության, կատարվում է ստորգետնյա զուգարանի ամրացման աշխատանքներ, որեւէ նոր շինարարության մասին խոսք չի գնում, ավելին` տարածված կարծիքը, թե տարածքում սրճարան է կառուցվելու, ես այդ կարծիքը որակում եմ որպես հերյուրանք, մարդկանց կարծիքը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Գեւորգյանը եւ հավելեց, որ քաղաքապետարանի եւ զուգարանի սեփականատիրոջ միջեւ բանակցությունների արդյունքում` ստորգետնյա մասնավոր զուգարանը վերածվելու է հասարակականի. «Մեր գործընկերները բողոքում էին, որ հասարակական զուգարան չունենք, որպեսզի զբոսաշրջիկները հոգան իրենց բնական կարիքները»: Հարցին, թե ով է Աբովյան փողոցի զուգարանի սեփականատերը, Գեւորգյանը չցանկացավ պատասխանել, ասելով, թե էականը այն է, որ որեւէ նոր շինություն չի լինելու: Սակայն շինարարական աշխատանքով զբաղվող բանվորներից մեկի պնդմամբ` այդտեղ սրճարան է լինելու:

Դժվար չէ նկատել, որ շինարարական աշխատանքների հետեւանքով վնասվել են հաստաբուն ծառերի արմատները: Մեր այս դիտարկմանը Գեւորգյանն այսպես արձագանքեց. «Եթե վնասվել է ծառի արմատը, չի նշանակում, որ ծառը ամբողջովին վնասվելու է, այդտեղ արդեն պետք է մասնագետի եզրակացությունը` վնասվե՞լ է արդյոք ծառը, թե ոչ»:

Փորված փոսը նկատելի խորն է, եւ հաստաբուն ծառերի արմատները հողից դուրս են մնացել. «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեկ պիկետ է կազմակերպվել Աբովյան փողոցում շինարարական աշխատանքները դադարեցնելու նպատակով. «Մենք ոստիկանություն ենք դիմել, որի հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել են սրճարանի կառուցման աշխատանքները, օրը ցերեկով ապօրինի գործողություններ են կատարում քաղաքի կենտրոնում, ու՞ր մնաց քաղաքապետարանի այն խոստումը, որ Աբովյան փողոցում շինություն չի լինելու»:

Փորձեցինք այս շինարարական աշխատանքների նկատմամբ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի դիրքորոշումն իմանալ. պարզվեց` նա ընդհանրապես տեղյակ չէր, թե ինչ է կատարվում Աբովյան փողոցում:

Просмотров: 221 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0