Շաբաթ, 21.09.2024, 05:56
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 5 » Արմենակ Դովլաթյան. Երեւանը դարձնում են Հայաստանն ուտող հրեշ
21:54
Արմենակ Դովլաթյան. Երեւանը դարձնում են Հայաստանն ուտող հրեշ


Facebook սոցիալական կայքում Հայաստանի կանաչների կուսակցության ղեկավար Արմենակ Դովլաթյանի գրառումը տարածվել է ողջ համացանցում:

Դովլաթյանը գրել է.  «Երեւանի քաղաքապետարանի դիմացի եւ քաղաքի այլ վայրերի այգիներում վերջերս, կանաչ տարածքը ճմապատում են: Ճիմերը բերվում են Սևանի շրջակա ալպիական մարգագետիններից: Տրակտորին կցված սարքը 4-5սմ խորությամբ կրտում է բուսական շերտը, որը բարձում են ու բերում Երեւան:

Նախ` ալպիական արոտավայրերը շատ դժվարությամբ են վերականգնվում, իսկ բուսածածկից զրկված մակերեսներն արագ ջրատվելու, քամահարվելու են, ու մնան բաց ժայռերը, երկրորդ` այդքան բարակ շերտով ճիմերը Երեւանի պայմաններում չեն դիմանալու, եթե օրը 2-3 անգամ չջրեն ու հնձեն եւ այլն: Երաշխավորված է, որ աշնանն այդտեղ նույն անապատն է լինելու, ինչ անցած տարի էր, այն տարբերությամբ, որ Սեւանի լեռներում նույն չափի նոր անապատ է ստեղծվելու: Սրանք այգու տարածքը պարզապես պետք է փորեին ու սերմ ցանեին կամ էլ օրը 1-2 անգամ ջրեին կանաչ տարածքը, բայց տարիներով այգին չեն ջրվում: Սրանք ահռելի ծախսեր են անում կամ փող են լվանում` մեծ վնաս հասցնելով Սեւանի ջրահավաք ավազանին: Հակառակը` պետք Սեւանը շրջափակող լեռները կանաչապատել, մշտադալար ծառեր, կաղնի, բոխի եւ այլն տնկել: Երեւանը դարձնում են Հայաստանն ուտող հրեշ»:

Просмотров: 187 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0