Շաբաթ, 21.09.2024, 06:00
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 7 » Արտահերթ նիստ գումարելու համար ԲՀԿ–ին ոչ ոք չի դիմել. Նաիրա Զոհրաբյան
18:56
Արտահերթ նիստ գումարելու համար ԲՀԿ–ին ոչ ոք չի դիմել. Նաիրա Զոհրաբյան


Որևէ մեկն Ազգային ժողովի քարտուղարությունից արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ պատգամավորական ստորագրությունների համար ձևաթուղթ չի վերցրել և դիմել «Բարգավաճ Հայաստանին»՝ ստորագրության համար, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ոչինչ մեզանում այնպես չի տարածվում, ինչպես ապատեղեկատվությունը:

Նաիրա Զոհրաբյանն, ասաց, որ հերթական անգամ զարմանում է՝ ինչո՞ւ և ինչի հիման վրա է «Ժառանգությունն» իրեն իրավունք վերապահել որոշելու, թե ԲՀԿ-ն չի միանալու այդ նախաձեռնությանը:


Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը «Հայկական ժամանակին» հայտնել էր, որ նախօրեին , որ ՀԱԿ-ի հեղինակած նախագիծը` հուլիսի 9-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և «Հարսնաքարի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, սառեցվում է, քանի որ այդ հարցով ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների աշխատանքային քննարկման ժամանակ պարզվել է, որ ԲՀԿ-ից ընդամենը 2-3 պատգամավոր է համաձայնել ստորագրել` արտահերթ նիստ հրավիրելու համար:


Այս դիրքորոշումն առավել տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն նշված կուսակցությունների հետ միասին դիմել էր ԱԺ նախագահին՝ կազմակերպելու հանդիպում` «Հարսնաքարի» գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ և ԱԺ լսումներ:


Ինքը՝ Զարուհի Փոստանջյանը սա մեկնաբանել էր, որպես թե «ԲՀԿ-ն մի քանի հոգով փորձում է ընդդիմություն խաղալ, իսկ երբ պետք է կոնկրետ քայլ ձեռնարկել, արդեն սկսում է այլընտրանքի ձեւաչափով հանդես գալ»:


«Ես ինքս կարդացի այդ հրապարակումը, որ Զարուհի Փոստանջյանը ԲՀԿ-ի փոխարեն որոշել էր և հայտարարում է՝«մենք հավաքվեցին՝ ՀԱԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ և որոշեցինք, որ «Բարգավաճից» այս նախաձեռնությանը կմիանան մի քանի հոգի»- ասաց Նաիրա Զոհրաբյանը և կրկնեց, որ իրենց որևէ մեկն արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքի առաջարկով չի դիմել:


Արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ երրորդի, այսինքն, 44 հոգու ստորագրություն հավաքել 24-ժամյա ռեժիմում։


«Ընդամենը եղել է բանավոր զրույց իմ և Լևոն Զուրաբյանի միջև, ամսի 4-ին: Քանի որ պարզ էր, որ հիմնական ստորագրությունները պետք է տար «Բարգավաճը», քանի որ «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ–ն ընդամենը կարող են ապահովել 16 հոգի, ինքը ինձ հարցրել է՝ ռեա՞լ է 44 ստորագրություն հավաքելը, ես ասել եմ , որ այսօրվա նիստին, խոսքը (Հերման վան) Ռոմպոյի հետ հանդիպման մասին է, ներկա է ընդամենը 11-12 հոգի: Այսինքն՝ այդքան պատգամավոր է այս պահին ԲՀԿ-ից գտնվում Հանրապետությունում: Ես ասել եմ՝«քանի պատգամավոր որ ներկա է, այդքան կստորագրենք, բայց դա բավարար չէ 44 ստորագրություն հավաքելու համար»,- ասաց ԲՀԿ քարտուղարը՝ կրկին տարակուսելով, թե ինչու է «Ժառանգությունն» իրեն վերապահում ԱԺ-ում առաջնորդողի դեր:


Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի լղոզված կեցվածքի մասին Փոստանջյանի մեկնաբանություններին, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց.«Քանիցս ասել եմ, որ չեմ ցանկանում արձագանքել այն քաղաքական ուժերին, որոնց որոշ ներկայացուցիչներ օրվա աշխատանքային ժամերին ընդդիմություն են խաղում, իսկ աշխատանքային ժամերից դուրս համապատասխան հաստատություններում ճշգրտում են իրենց «ընդդիմադիր» գործունեության պլանները»:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 234 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0